Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Մեծ Բրիտանիան պետք է մնան որպես ամուր գործընկերներ, ամրապնդեն երկխոսությունն ու համագործակցությունը, կայուն և փոխշահավետ չին-բրիտանական հարաբերությունների միջոցով օգուտներ բերեն միմյանց և աշխարհին: Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է իրավահավասար երկխոսություն վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ չին-բրիտանական հարաբերությունների հիմնական երանգը փոխշահավետ դարձնելու ուղղությամբ։                
 

Իշխանության մնալու համար Նիկոլին անհրաժեշտ է ընդդիմություն, որի «դարպասին ինքը գոլ պիտի խփի»

Իշխանության մնալու համար Նիկոլին անհրաժեշտ է ընդդիմություն, որի «դարպասին ինքը գոլ պիտի խփի»
09.08.2023 | 19:14

Մի տեսակ կարոտել եմ էն «ընդդիմադիրներին», ովքեր ասում էին, թե բա` Քոչարյանը հրապարակը գրավել է, չի թողնում մենք Նիկոլին հեռացնենք, թող չխառնվի` մենք արագ կհեռացնենք։

Քոչարյանը երկար ժամանակ է լուռ է (ու դա լրիվ ճիշտ տակտիկա է՝ իմ կարծիքով), ու էդ «ընդդիմադիրներն» էլ են լուռ, իրենք էլ ձայն չեն հանում։ Փաստորեն, իրենք Քոչարյանի ընդդիմադիրներն են, ոչ թե՝ Նիկոլի։

ՈՒ ի՞նչ պիտի անի Նիկոլը, եթե ուզում է մնալ իշխանության:

Ասեմ. լավ բժիշկը նա է, ով կարողանում է բուժել ծանր հիվանդին, ու դրա համար անհրաժեշտ է, որ լինի այդ հիվանդը։ Լավ քննիչը նա է, ով կարողանում է բացահայտել ծանր ու դժվար բացահայտվող հանցագործությունը, ու դրա համար պետք է, որ լինի այդպիսի հանցագործություն։

Իշխանության մնալու համար Նիկոլին անհրաժեշտ է ընդդիմություն, որի «դարպասին ինքը պիտի գոլ խփի»։ Դրա համար էլ տարատեսակ ընդդիմություններ են հայտնվում, որոնց ինքը հանգիստ կարող է «հաղթել», բայց դա էս պահին իրեն չի ուժեղացնելու։

Իսկ իրական ընդդիմությունը ճիշտ է անում, որ պայթյուն է հասունացնում։ Պետք է գեներացվի այդ էներգիան, որ էֆեկտիվ լինի։ Անցյալ քայլերն ապացուցեցին, որ այդ էներգիան դեռ այդքան չկար, որ հերիքեր սրանց հեռացնելուն։

Ֆեյք ընդդիմություններն էլ չեն կարող ամբողջ էներգիան չեզոքացնել։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1530

Մեկնաբանություններ