«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Քաղաքական մշակույթի և քաղաքական բարոյականության տեսանկյունից նա իր ողջ լիմիտը սպառել է

Քաղաքական մշակույթի և քաղաքական բարոյականության տեսանկյունից նա իր ողջ լիմիտը սպառել է
22.05.2023 | 22:44

Իրականում մենք դիտարկում ենք Փաշինյանի անկումն ու կրախը: Անկում ու կրախ բոլոր առումներով, քաղաքականից մինչև բարոյական: Մի մտածեք, որ նա դա չի ընկալում: Ընկալում է բոլորից լավ, բայց հասկանում է, որ այլ ընտրություն չունի: Այդ կրախից հրաժարվելով ու այն դադարեցնելով` նա ստիպված պետք է ընդունի այն ամենի մեղքն ու սխալականությունը, ինչ արել է և ինչին հավատացել: Անկումը, կրախը և Փաշինյանը արդեն դարձել են հոմանիշներ և հարազատացել, ուստի միայն անկման խորացումն ու կրախի շարունակականությունն է նրա կենսունակությունը պահելու ճանապարհը: Այլ ճանապարհ նա չունի:

Քաղաքական մարդու, քաղաքական գործչի, քաղաքական առաջնորդի առաքելությունը՝ գաղափարի, սկզբունքների ու արժեքների հիմքով մրցունակ և արդար համակարգ ստեղծելն ու փոխանցելն է, որի շահառուն պետությունն է ու հասարակությունը, իսկ այդ համակարգն էֆեկիվ աշխատեցնողը դառնում է քաղաքական մշակույթ և քաղաքական արդյունք ստեղծող և արժանանում հասարակության վստահությանն ու երախտիքին:

Սա քաղաքական աքսիոմա է, ոչ թե բարդ և վերին գաղափար:

Մեծ հաշվով, Փաշինյանը իր իշխանության առաջին օրվանից սկսած, որպես քաղաքական գործիչ, զբաղված է բացառապես համակարգում ստեղծված հավելյալ արժեքը տանուլ տալով, քաղաքական մշակույթի հիմքերը քայքայելով, հասարակության կարողականության թունավորմամբ, բևեռացմամբ ու սնանկացմամբ:

Որպես քաղաքական մարդ նա սպառված է, որովհետև քաղաքական մշակույթի և քաղաքական բարոյականության տեսանկյունից իր ողջ լիմիտը սպառել է:

Որպես քաղաքական գործիչ գոյություն չունի, որովհետև առաջարկ չունի, իսկ առաջարկի հիմքում բացառապես «կամովին բռնաբարվելն է», որտեղ, որպես պասիվ դիտորդ, բռնաբարվողին նա սկի պետք էլ չի:

Որպես քաղաքական առաջնորդ, այլևս բոլոր խաղաքարտերը այնքան սպառած, որ անցել է սեփական ընտանիքի անդամների քաղաքական շահագործման միջոցով աթոռապահպանությանը, իսկ քաղաքական առաջնորդությունը վերածել աղանդի հովվապետի քարոզի:

Որպես գաղափար ու արժեք ստեղծող ղեկավար՝ արժանացել է «պատերազմը դավաճանության արդյունքով միտումնավոր պարտվողի», «հինգ հազարից ավելի հայորդիներին գիտակցված մահվան տանողի», «հող հանձնողի», «հայրենիք դավաճանողի», «երկիրը թմրամոլության ասեղին հագցնողի», «որդու միջոցով որդեկորույս մորը բանտարկողի» համբավին:

Այս պայմաներում, պետական բյուջեի և գնումների միջոցով նույնիսկ «մոնղոլթաթարական» թալան ու չարաշահումներ անելով, միևնույն է, կերազեր, որ «նախկինների» նման իրեն կոչեին ընդամենը «թալանչի»:

Կասեք՝ այո՛, և՞, մեկ է, իշխանություն է, ու մուրճն էլ է ձեռքը, մեխն էլ, ինչ կուզի կանի և ինչ ուզում անում է, ձեր արձանագրումներն էլ, փոփոխության կամ բեկման տեսանկյունից, անօգուտ են:

Պատասխանեմ՝ այո, իշխանություն են, այո, այնքան տկար ու անինքնավստահ, որ մուրճով, մեխով, ֆեյքի հայհոյանքով, ստով և սեփական որդուն «ռասխոդնի մատերիալ» սարքելով են պաշտպանվում: Այո, իշխանություն են ու այնքան խորթ այս ժողովրդին, որ անցել են կառավարման աղանդավորական քարոզի մեթոդին: Դա նշանակում է, որ քաղաքական զինանոցը սպառված է ու օգտագործված մինչև վերջ, էլ տեղ չկա: Դա էլ նշանակում է, որ դիմակայման վերջին մամլիչ ոստիկանական, քննչական էշելոնը ծայրահեղ վստահելի չէ, որքան էլ պարգևավճարով ու փողով հավատարմության երաշխիք կորզի:

Ավելին, սեփական քաղաքական վարկանիշի մասին նա պատկան մարմիններից ստանում է տվյալներ բոլորից շուտ և բոլորից օպերատիվ, հենց այդ հիմքով ձևավորում իր իմիջի փրկության մարտավարությունը, որն այլևս փրկության ենթակա չէ, որովհետև չկա ու սնանկ է:

10-տոկոսանոց ֆեյքակրատիայի հիմքով վարկանիշը ուղիղ համեմատական է այն նուտրոին ու էությանը, ինչի կրողն է այս ամենի «գլխավոր գերագույն հրամանատարը»: Կայծն ու տեխնոլոգիան, քաղաքական գրագիտությունը ավարտելու է այս մղձավանջն ու անկումը: Կամքն ու համառությունը հօդս է ցնդեցնելու այս ֆարսը և մաքրի իշխանություն կոչվող բուտաֆորիան: Դա միանշանակ հնարավոր է:

Հարցերի հարցը հետևյալն է՝ ՈՒ՞Մ Է ՊԵՏՔ ՓԼԱՏԱԿՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾԻ ՎՐԱ ԻՇԽԵԼ ՈՒ ԻՇԽԵԼ ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ:

P.S. Հայկական պետության գոյության շահառուները միայն ներսում են, այն պաշտպանողները, կառուցողներն ու փլատակներ վերականգնողները կան ու այդ կայծը վառելու են:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5572

Մեկնաբանություններ