Սիրիական ահաբեկիչներով համալրված ազերիթուրքական ոհմակը սեպտեմբերի 27-ից աշխարհը ժամանակային նոր չափումի մեջ է պահում Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմով։ Արցախը, ուժերի գերագույն պրկումով, փորձում է չափի բերել հակառակորդին՝ ցույց տալով արիության, սեփական տանը, հողին, ազատության գաղափարին նվիրվածության, բացառիկ հերոսականության օրինակ։
Այնպես չէ, թե աշխարհը խելքը կորցրած դատապարտում է հերոսական Լեռնաշխարհի դեմ սանձազերծած ագրեսիան, սակայն բանականության ձայները կարծես թե սկսում են ավելի ու ավելի հաճախակի հնչել, ու դրա մեջ բավականին ակտիվ ներքաշվում է և մարզական աշխարհը։ Հերթական նման ձայնը արևմուտքի կողմերից էր։ «Բոսթոն Սելթիկսի» կազմում հանդես եկող թուրք հայտնի բասկետբոլիստ Էնես Կանտերը Թուրքիայի նախագահ Էրդողանի մասին գրառում է կատարել՝ մեղադրել ահաբեկչական ռեժիմ ստեղծելու մեջ։
«Ահաբեկչnւթյnւնը նոր դեմք ունի։ Տասը տարվա մեջ երեսունմեկ կnնֆլիկտ տասը պետության հետ՝ գումարած քրդերը: Աշխարհը պետք է հասկանա, որ Թուրքիան չի կnնֆլիկտ ստեղծում, այլ Էրդողանի իշխանական ռեժիմը։ Եկեք վերջ տանք բռնապետությանը և խաղաղություն ստեղծենք»,- գրել է բասկետբոլիստ Էնես Կանտերը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ