ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Գիշերը» մերոնց մոտ լավ է ստացվում

«Գիշերը» մերոնց մոտ լավ է ստացվում
22.09.2009 | 00:00

ԳՐԱՎՈՐ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՄԵՍԻՋՆԵՐ
Ոնց ուզում եք ասեք՝ «զորաշարժերը» հայ-թուրքական «գետնին» վրա շատ արագ են ընթանում: Պայմանավորված՝ գլոբալ-տարածաշրջանային տեղաշարժերով:
Վայրկյանների ընթացքում իրավիճակ է փոխվում: Հետաքրքիրն այս ամենում այն է, որ Հայաստանը գոնե երեկ և մյուս օրը շատ ադեկվատ պատասխաններ տվեց շուրջը տեղի ունեցողին՝ մտնելով ինֆորմացիոն պայքարի բավականին հետաքրքիր դաշտ: «Ինչպե՞ս պատահեց»՝ հարցին հմուտ փորձագետներից մեկը տվեց գրեթե շեքսպիրյան պատասխան. «Առաջ «փորձագետները» Սերժին, երևի, խորհուրդներ էին տալիս՝ ինչ անել, հիմա չեն տալիս, ու ավելի լավ է ստացվում»:
Մի խոսքով, երկու օրվա տարբերությամբ, մերոնք մտան ինֆորմացիոն այնպիսի դաշտ, որի առնչությամբ արժե «ձգել պաուզան»:
Այսպիսով, ինչպես և բացահայտել են ԱԳՆ-ի մոտ նստած ու կանգնած, այնտեղ «հերթապահող-հերթափոխող» հացադուլավոր մեր դաշնակցական ընկերները, «նախորդ օրը», գիշերվա ուղիղ ժամը 12-ն անց 10 րոպեին (քուն ու դադար չունի, փաստորեն, «քայլող նոխազ»՝ հրաժարեցվող Էդվարդ Նալբանդյանը), ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստից «ժամեր առաջ» ԱԳ նախարարը բավականին կոշտ «նոտա» է հղել առ Ստամբուլ, այն գրեթե դարձնելով՝ «արյան ծով» (և թե ինչո՞ւ են մեր դաշնակցական ընկերներն այդքանից հետո դժգոհ Նալբանդյանից, այնքան էլ հասկանալի չէ):
«Նոն ստոպ» տարբերակով, «մի քանի ժամ անց», Սերժ Սարգսյանը, հարցազրույց տալով «Ռոսիա» հեռուստաընկերությանը (այն հեռուստաընկերությանը, որը նախորդ օրը բաց տեքստով, քարտեզով-բանով ի սփյուռս աշխարհի, ի «հեճուկս» մեր և Ռուսաստանի լավը չուզողների, ասել էր, որ Ռուսաստանը լիաթոքորեն կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, նույնքան բաց տեքստով բացատրելով՝ ինչու. Վրաստանը, որպես պետություն, քշվում անկյուն, իզգոյացվում է, իսկ Տրապիզոնով-ծովով հայերը դուրս են գալիս ուղիղ Սոչի. դա այն Սոչին է, ուր շուտով տեղի կունենա ձմեռային օլիմպիադան, ուր հայերին տրվել են շինարարության բավականին «հետաքրքիր» լգոտաներ, ինչպես կասեր Քոչարյան Վոյին Ռոբերտը), այսպիսով, փոքր-ինչ մեղմ ձևակերպումներով՝ Սերժ Ազատի Սարգսյանը կրկնեց պաշտոնական Երևանի վերջին մոտեցումները:
Բայց՝ հերթով:
Էդվարդ Նալբանդյանը 12-ն անց 10-ին տեղն էր դրել պարոնայք Էրդողանին և Դավուդօղլուին, որոնք նախաստորագրելով առանց նախապայմանների գիշերային արձանագրությունները, լույսը չբացված` «նոն ստոպ» տարբերակով անվերջ փորձում էին իրենց փոքր եղբորն ապացուցել՝ քեզ համար, Ադրբեջա՛ն, քե՛զ համար ենք դա արել:
Հանուն արդարության, պետք է կիսել դաշնակցության, նրա ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանի զարմանքն առ այն, թե ինչու հատկապես «այդ գիշեր դա տեղի ունեցավ», և ինչու մինչ այդ պարոն Նալբանդյանը լուռ էր, երբ Դավուդօղլուն ու Էրդողանը ստորագրման պահից ի վեր դուռ ու պատուհան չթողեցին իրենց գլուխը հանելով և Ղարաբաղի օկուպացիոն տարածքների հետ վերադարձի ու սահմանի բացման համընդհանրության մասին հայտարարելով, իսկ ահա (ինչպես նշեց ընկեր Գեղամը) ԱԳՆ-ի հետնամուտքից ել ու մուտ անող պարոն Նալբանդյանն ընդամենն այդ օրը և գիշերով նկատեց անընդունելի հայտարարությունները:
Թողնելով հարյուրքանիամյա կուսակցությանն ու պարոն Նալբանդյանին իրենց թեժ կռվի մատույցներում (ընկեր դաշնակցականներին հիշեցնելով, որ, բոլոր դեպքերում, պարոն Նալբանդյանի աները ԳՌՈՒ-ի գեներալ է, և պարոն Կարաբելնիկովի՝ ԳՌՈՒ-ի ռուսաստանյան շեֆի հրաժարեցումից հետո ԳՌՈՒՆ-ն շատ է փոխվել, իսկ պարոն Կարաբելնիկովի ղեկավարած ԳՌՈՒ-ին ինչ մահացու մեղքի մեջ ասես չէին մեղադրում՝ էլ Մոսադի, էլ ԿՀՎ-ի հետ համագործակցություն, ու հիմա, փաստորեն, «նորացված» ԳՌՈՒ-ն, որ փորձում է գտնել իր դեմքը, իսկ դա որոշակի առումով կարող է և հոգեհարազատ լինել աշխարհի գլոբալ զարգացման դաշնակցական որոշ տեսլականների), անցնենք առաջ և արձանագրենք, որ ինֆորմացիոն նոր դաշտ մտած Էդվարդ Նալբանդյանի հնչեցրած վերջին արտաքին և ներքին օգտագործման մեսիջներն իսկապես բավականին հետաքրքիր են:
Արտաքին մեսիջներ. ըստ ԱԳ նախարարի՝ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են առանց որևէ նախապայմանի, իսկ «եթե Թուրքիայի ղեկավարությունը խնդիրներ ունի՝ կապված փաստաթղթերի ստորագրման հետ, ապա չպետք է փորձի դրանք լուծել նախաստորագրված փաստաթղթերի ոգուն, տառին և նպատակներին հակառակ: Համաձայնեցված փաստաթղթերի ստորագրությունը բարդություններով լի գործընթաց է, սակայն Հայաստանը պատրաստ է հարգել պայմանավորվածությունները՝ առաջ գնալու համար»:
Այսպիսով, ՄԱԿ-ի նստաշրջանից և սպասվելիք Թուրքիա, Ադրբեջան համապատասխան ֆորմատով հանդիպումներից առաջ Նալբանդյանը, նախ, փորձում է բանակցային բարենպաստ դիրքեր ապահովել Հայաստանի համար՝ մտնելով քաղաքական այն «բազարի» դաշտ, ուր վաղուց վարում-հնձում են մեր հարևանները, հետագա կոնֆիգուրացիաներում հնարավորինս շահեկան դիրքեր ունենալու համար։
Ավելին. սկսած այս պահից, հայկական կողմը գործընթացի հնարավոր տապալման մեղավորին ի ցույց է դնում ՄԱԿ-ով մեկ՝ ևս մեկ անգամ հավաստելով հայկական կողմի պատրաստակամությունը՝ հարգել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:
ՈՒղտին էլ է պարզ, չէ՞. եթե արձանագրությունների վերջնական ստորագրումից հետո բացվում է սահմանը, Հայաստանը (նաև Սերժ Ազատիչը) շահում է: Եթե արձանագրությունների վավերացումը թուրքական խորհրդարանում (ինչպես դեպ Իրաք ԱՄՆ-ին օդային տարածք տրամադրելու դեպքում եղավ) հանդիպում է խոչընդոտների (ինչը, իհարկե, ամենահավանական լուծումն է), հայկական կողմը նույնպես շահում է, և մեղքն ամբողջովին բարդվում է Թուրքիայի վրա:
Այս առումով շատ ավելի հետաքրքիր է Սերժ Սարգսյանի՝ «Ռոսիային» տված հարցազրույցը. «Եթե գործընթացն ընդհատվի Ադրբեջանի պատճառով, ապա միջազգային հանրությունը պետք է ասի իր խոսքը»:
Բայց միջազգային հանրությունը միամիտ չէ, որ մի մոռացված, պստիկ Հայաստանի սկուտեղի վրա «շահեկանություններ» ապահովի, ուստի բոլոր ուղտերին էլ պարզ է, որ, բոլոր դեպքերում, նախապայմաններ այս մեծ խաղում իսկապես կան, և դրանք առնչվում են արձանագրություններում այդպես էլ չերևացող ղարաբաղյան խնդրին:
Եվ զուր են բոլորը, այդ թվում և` հարգարժան ընդդիմությունը, արձանագրությունում երևացող՝ պատմական հանձնաժողովի, սահմանների ճանաչման դրույթների վրա հղումներ կատարում, որպես խիստ վտանգավոր դրույթներ։ Այդպես չէ: Միակ աշխատող «նախապայմանը» Ղարաբաղի հետ կապված խնդիրներն են, սակայն, ինչպես ասացինք, դրանց մասին փաստաթղթերում որևէ հիշատակում չկա: Բայց դա հո չի՞ նշանակում, թե կողմերի մտքում և բանավոր պայմանավորվածություններում էլ չկան:
Կան, և դա ակնառու է Սերժ Սարգսյանի պատասխանի ենթատեքստերից. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն օգտակար է Հայաստանի, Թուրքիայի, հեռանկարում նաև՝ Ադրբեջանի համար»:
Իհարկե, այստեղ կարելի էր ծանրանալ «հեռանկարի» վրա, արձանագրելով, որ նույն այդ հեռանկարում փորձ է արվելու կյանքի կոչել՝ Եվրոպա առանց սահմանների մշտապես երազված տեսլականը, ավելին՝ արդեն իսկ խոսվում է հարավկովկասյան երեք հանրապետություններին ԵՄ անդամ դարձնելու մասին:
Այնուհանդերձ, տարածաշրջանում «սառը պատերազմը» դեռ չի ավարտվել, և Ռուսաստանի համար նույնքան «սառը» ցնցուղի կարող է վերածվել Արևելյան Եվրոպայում չտեղակայված, սակայն Թուրքիայում տեղակայվելու իրական «հեռանկար» ունեցող ամերիկյան ՀՀՊ համակարգը:
Սեփական ռազմաբազաները 1962-ին Կուբայից հանած (դրա դիմաց ԱՄՆ-ն իր «բազաները» հանեց Թուրքիայից և Իտալիայից) Ռուսաստանի համար այդ կարգի զարգացումները մրից ելնելու մրջուրն ընկնելու պես մի բան էր, մանավանդ որ Թուրքիան, որն ունի բավականին կատարելագործված հակաօդային պաշտպանության համակարգ, արդեն իսկ իր համաձայնությունն է տվել:
Փաստորեն, այդ ՀՀՊ-ները «կանգնած» են լինելու ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի ու այնտեղ գտնվող ռուսական բազայի հենց քթի տակ, ուստի մտածելու շատ բան կա: ՈՒ փորձագետները Նալբանդյանի, այսպես ասած, վերջին կոշտ դիրքորոշումը բացատրում են նաև այս հանգամանքով, և ինֆորմացիոն «հետաքրքիր» դաշտեր մտած Հայաստանը փորձում է «հապկորեն» ճշգրիտ պատասխանել շուրջը տեղի ունեցողին:
Ներքին մեսիջներ. այս տեսանկյունից Նալբանդյանի գիշերային հայտարարությունը նույնպես հետաքրքիր է: Պատասխանելով Էրդողանի հրովարտակումին, թե անհրաժեշտ է, որ Հայաստանն ազատվի սփյուռքից ղեկավարվելուց, Նալբանդյանը հակադարձել էր. «Եթե ժամանակակից Թուրքիայի իշխանությունները պատրաստ չեն այսօր ընդունելու Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության փաստը, ապա առնվազն պարտավոր են հարգալից լինել ցեղասպանությունը վերապրածների և նրանց զավակների հանդեպ»:
Դու ասացիր: Ասացիր ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում:
Բանն այն է, որ հայոց իսթեբլիշմենթը «նոն ստոպ» տարբերակով մեկնում է դեպ սփյուռք՝ բացատրական աշխատանքի (Սերժ Սարգսյանի գնալիքի մասին ասվել է): ՄԱԿ-ի՝ Վաշինգտոնի ու Նալբանդյանի հաշվով էլ ասացինք (պարզ է, չէ՞, որ Նալբանդյանն այնտեղ կհանդիպի նաև ամերիկյան հայ լոբբիին՝ «ցեղասպանությունը վերապրածներին և նրանց զավակներին»՝ տալու համապատասխան բացատրություններ):
Չմոռանանք, որ ԱՄՆ է մեկնելու նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Իսկ ահա Էրդողանն էս գլխից ավերում է բացատրական այդ աշխատանքը՝ փորձելով սեպ խրել առանց այն էլ վերջին շրջանում ոչ հարթ այդ հարաբերությունների մեջ:
Եվ հիմա, փաստորեն, «շաբաթ իրիկո՜ւն, ժամ տա՜սներկուսին»՝ հրաժարեցումի դատապարտված պարոն Նալբանդյանը, հարվածը վերցնելով իր վրա, արտաքին և ներքին ականջի (բայց հատկապես Թուրքիայի ականջի մեջ) «գոռաց»՝ հայոց իշխանությունները չեն ուրացել Հայոց ցեղասպանությունը, ավելին՝ «խնդրո առնչությամբ» ամեն ժամ պատրաստ են տեղը դնել ուրացողներին:
Ստացվեց, թե՝ ոչ, կասի նույն սփյուռքը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ