*Մեծ ջանքերի գնով մեծ հաջողության հասած եզակի վճռական մենակին ծափահարող, ֆետիշացնող ու կուռք սարքող, այնուհետև միայնակ թողնող և մոռացող ազգ։
*Այդ վճռական մենակի որակներն իրեն վերագրող, մեծամտացող ազգ։
*Նեղն ընկնելիս նորից և կրկին վճռական մենակին որպես փրկիչ փնտրող ազգ։
*Վճռական մենակի հետևից չգնացող ազգ։
*Ամուր, պինդ ձեռքի կարոտ, բայց այդ ձեռքին չսիրող ազգ։
*Ազգին նվիրված զինվորականին չսիրող ազգ։
Ազգին նվիրված մտավորականին արհամարող՝ նրա թաղմանը լացող ազգ։
*Փողը ամեն ինչից վեր դասող ազգ։
*Կեղծ կրոնասեր, կրոնը որպես մոմ վառելու գործիք ճանաչող ազգ։
*Աղանդախեղդ դարձած ազգ։
*Հուշարձան սիրող ազգ։
*Գերեզման սիրող ազգ։
*Հարևան ու բարեկամ չսիրող ազգ:
Կարո՞ղ եք ասել` որ ազգն է դա։
Կարող եք ավելացնել։
Մեխակ ՍԱՅԱԴՅԱՆ