Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ե՞րբ է անձնական կյանքը քաղաքականացվում

Ե՞րբ է անձնական կյանքը քաղաքականացվում
24.07.2024 | 09:14

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադառնալով Նիկոլի և նրա ընտանիքի երկու անդամների Բեռլին և Լոնդոն այցերի հանրության մոտ առաջացրած հիմնականում բացասական արձագանքին, կարծում է, որ «անձնական կյանքը պետք է բաժանվի քաղաքականությունից»:

Համաձայն եմ պարոն Աբրահամյանի արտահայտած կարծիքի հետ, բա՞յց...

Խնդիրը Նիկոլի, կնոջ և դստեր պարագայում այն է, որ կապիտուլյանտ Նիկոլը մինչև հիմա չի ներկայացրել որևէ ապացույց, որ իր ընտանիքի անդամները՝ կինն ու դուստրն իր անձնական գումարներով են գնացել Բեռլին՝ դիտելու Եվրո 2024-ի եզրափակիչը, և Լոնդոն:

Առաջին իսկ օրվանից բուռն քննարկվում է այն հարցը, թե, եթե, օրինակ՝ Նիկոլին հրավիրել էին դիտելու Եվրո 2024-ի եզրափակիչը և տրամաբանական է, որ Նիկոլ Անհողի տոմսը դեպի Բեռլին պետբյուջեի հաշվին է գնվել, ապա Աննաիի և դստեր դեպի Բեռլին տոմսերն ո՞վ է գնել, ո՞վ է գնել Աննա-Էրատոյի տոմսը, որ ամուսնուց երկու շարք վերև նստած Բեռլինի մարզադաշտում ևս դիտում էր եզրափակիչ խաղը (տարբեր տվյալներով եզրափակչի տոմսերն արժեն 3-10 հազար եվրո): Ավելին՝ ո՞վ է գնել Աննայի թինակապհների տոմսերը, որոնք իրենց «տիրուհու» հետ ևս մեկնել էին Բեռլին և Լոնդոն:

Ո՞վ է հոգացել Աննայի, նրա դստեր և նրանց «սվիտայի» հյուրանոցային և այլ ծախսերը, ովքեր հեչ պարտադիր չէ, որ մեկնեին Նիկոլի հետ «աշխատանքային այցով» Բեռլին:

ՈՒ՞մ հաշվին են Նիկոլն ու իր «դաստեն» գնացել Լոնդոն:

Մինչև հիմա «կոռուպցիայի» դեմ պայքարող Նիկոլը որևէ ապացույց չի ներկայացրել, որ իր ընատնիքի անդամները հասարակ հարկատուներիս հաշվին չեն «կայֆավաԾ» եղել, այլ հենց ինքն է հոգացել նրանց ծախսերն իր սեփական գրպանից:

Իսկ քանի որ Նիկոլն իր անձնական կյանքին վերաբերող հարցերը լուծում է, իսկ այս պարագայում կարելի է ասել՝ հոգում է, հարկատուներիս հաշվին, ապա հենց ինքն է թույլ տալիս, որ հանրության լայն շերտերը, որպես իր անձնական կյանքի հովանավորներ այն քաղաքականացնեն և սկսեն մեկնաբանել:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4322

Մեկնաբանություններ