Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Կարթնանա՞նք «խաղաղության երազախաբությունից»

Կարթնանա՞նք «խաղաղության երազախաբությունից»
28.04.2024 | 15:14

Միայն Արցախ բառը 30 տարի ապահովել է Հայաստանի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը:

Արցախը միայն մեր Հայրենիքի դարպասը չէր, Արցախը Հայաստանի թիկունքը պահող միակ ու անփոխարինելի պատնեշն էր:

Կկատարե՞նք հետևություն, կինքնակազմակերպվե՞նք, կվերափոխվե՞նք, որկրամոլությունը, ցոփ ու շվայտ հակումները կփոխարինե՞նք ազգային գաղափարական արժեքներով` կլինենք, չէ՞, ուրեմն որպես ազգ մեզ կխոտանեն:

Հիշեք՝ մեր թշնամին նենգ է և ճղճիմ, նա մեզ թմրեցնելով մեր զգայական հույզերի վրա խաղալով` նվաճելու է մեր երկիրը` թիզ առ թիզ, որպեսզի չարթնանանք «խաղաղության երազախաբությունից»:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 3526

Մեկնաբանություններ