Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

30 տարի մեր կողքին ապրել է մեկը, ով տենչում էր Ադրբեջանին հետ հանձնել Արցախը, ով փափագում էր «ազատվել» Տավուշի և Սյունիքի գյուղերից, ով…

30 տարի մեր կողքին ապրել է մեկը, ով տենչում էր Ադրբեջանին հետ հանձնել Արցախը, ով փափագում էր «ազատվել» Տավուշի և Սյունիքի գյուղերից, ով…
21.04.2024 | 12:19

1994 թ. փաստացի տեղի ունեցավ Ադրբեջանի կապիտուլյացիան: Անցել է 30 տարի:

Ստացվում է, որ 30 տարի շարունակ մեր կողքին, մեզ հետ կամ մեր մեջ ապրել ու ստեղծագործել է մեկը, ով երազում էր չեղարկել, զրոյացնել կապիտուլյացիան և դրա հետևանքները, ով տենչում էր Ադրբեջանին հետ հանձնել Արցախը, ով փափագում էր «ազատվել» Տավուշի և Սյունիքի գյուղերից, ով ցանկանում էր վերադառնալ խորհրդային չհիմնավորված (ապօրինի) սահմաններին:
Մեծ հաշվով, նա մեղավոր չէ: 30 տարվա ընթացքում Հայաստանն ունեցել է ազգային անվտանգությամբ զբաղվող մարդաշատ կառույց, ներքին և արտաքին գործակալական ցանց: Փաստորեն, այս ամենը փուչիկ էր, ֆիկցիա:
Եվ, առնվազն, ծիծաղելի է, որ այսօր Հայաստանի ազգային անվտագության 30 տարվա պատասխանատուներն ու վերջիններիս հետ ուղիղ փոխկապակցված անձանց զգալի մեծամասնությունը մեղադրում են նրան, ով տենչում էր Ադրբեջանին հետ հանձնել Արցախը, ով փափագում էր «ազատվել» Տավուշի և Սյունիքի գյուղերից, ով ցանկանում էր վերադառնալ խորհրդային չհիմնավորված (ապօրինի) սահմաններին և, ի վերջո, իրականացրեց նպատակները:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ