Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Այս կառավարությունն այնքան ստրատեգիական սխալներ է թույլ տվել, որ հայտնվել է ծուղակում

Այս կառավարությունն այնքան ստրատեգիական սխալներ է թույլ տվել, որ հայտնվել է ծուղակում
24.02.2024 | 08:15

Հայաստանում իշխանափոխության պահանջները շարունակվում են: Իսկ ինչ է նշանակում իշխանության փոփոխություն:

Հիմա աշխարհում այնպիսի վիճակ է, որ համարյա ցանկացած երկրում իշխանության փոփոխությունն ունի աշխարհաքաղաքական նշանակություն: Փոխել Հայաստանում իշխանություն, նշանակում է փոխել արտաքին քաղաքականությունը՝ համապատասխան հետևանքներով հանդերձ:

Օրինակ, Ամերիկայում իշխանության փոփոխությունը կարող է փոխել այդ երկրի քաղաքականությունը Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի, անգամ Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ: Եվ դա՝ գլոբալ պատերազմների առկայության պայմաններում:

Նույնը կարելի է ասել եվրոպական ցանկացած երկրի համար. դրա վառ օրինակը Սլովակիայում իշխանության փոփոխությունն է, կամ Հունգարիայի խաղացած դերը ԵՄ-ում: Անգամ ԵՄ անդամ որևէ աննշան, բայց մոտիվացված երկիր կարող է վետոյի միջոցով պարալիզացնել ԵՄ-ը:

Իշխանության փոփոխությունն Արաբական երկրներում, կամ Թուրքիայում, անգամ Աֆրիկյան երկրներում ունենում է աշխարհաքաղաքական շատ լուրջ հետևանքներ:

Վերադառնանք Հայաստան:

Գործող կառավարությունը, իրականում, արտաքին քաղաքականություն չի վարում, դրա վառ վկայությունը հայտնի անձի այն խոսքերն են, որ եթե Իրանի հետ են լավ հարաբերություններ, որոշ երկրներ են դժգոհում և՝ հակառակը: Նույնը կարելի է ասել մյուս երկրների հանդեպ վարվող չքաղաքականության մասին:

Այսինքն, տարբեր կողմերից պահանջում են կողմնորոշվել, իսկ ինքը մանևրում է ու ոչ մի արմատական քայլ չի համարձակվում անել:

Սա նաև մեր իրական վիճակից է. այս կառավարությունն այնքան ստրատեգիական սխալներ է թույլ տվել, որ հիմա հայտնվել է ծուղակում, մենք էլ՝ հետը, ամեն մի քայլ կարող է հանգեցնել կատաստրոֆաների, առավել ևս, որ, ասենք Իսրայելին պետք է հայ-ադրբեջանական պատերազմ, որում կներքաշվեն Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, և ուշադրությունը կշեղվի Գազայից, որտեղ իսրայելական պետության համար, անգամ Էքզիստենցիալ նշանակության, լրջագույն խնդիրներ են ստեղծվում:

Հիմա վերադառնանք իշխանափոխության խնդրին: Եթե Հայաստանում փոխվում է իշխանությունը, դա նշանակում է, որ փոխվելու է նաև արտաքին քաղաքականությունը, ինչից բխում է հարց՝ իսկ ինչպիսի՞ ստրատեգիա է իրականացնելու հայտ ներկայացրած այլընտրանքային ուժը, և դա ի՞նչ հնարավոր ազդեցություն է ունենալու շահագրգիռ երկրների վրա, որովհետև հիմա ամեն ինչ փոխկապակցված է, բոլորն են գտնվում վառոդի տակառի վրա, և աննշան կայծը կարող է գլոբալ պատերազմի հանգեցնել: Սա հիպոթետիկ հարցարդրում է, որովհետև դեռ ոչ ոք հայտ չի ներկայացրել:

Կան մի շարք կենտրոնական հարցեր կամ, ասենք, հարցաշար, որին իշխանության հնարավոր հայտ ներկայացրած ուժերը պետք է պատասխանեն, և այդ պատասխաններն ունեն արտաքին ու ներքին շահառուներ, որոնք մանրադիտատակի տակ են այդ ամենը դիտարկում:

Առանց նման հարցաշարի պատասխանների դժվար թե Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ