ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Վա­շինգ­տո­նը՝ սիո­նիս­տա­կան վար­չա­կար­գի շա­հե­րի պաշտ­պան

Վա­շինգ­տո­նը՝ սիո­նիս­տա­կան վար­չա­կար­գի շա­հե­րի պաշտ­պան
31.01.2020 | 11:15
Ի­րա­նին բա­րո­յա­պես ա­ջակ­ցե­լը և նրա հետ հա­մե­րաշ­խու­թյու­նը լավ են, բայց բա­վա­րար չեն։ Դրան­ցով դժ­վար է ինչ-որ բան կան­խա­տե­սել։ Ռուս-հայ­կա­կան հա­մալ­սա­րա­նի արևե­լա­գի­տու­թյան ինս­տի­տու­տի տնօ­րեն, պրո­ֆե­սոր, ի­րա­նա­գետ Գառ­նիկ Ա­սատ­րյանն ան­հա­մե­մատ շատ բան ա­սաց. «Սպան­ված է մի մարդ, ո­րը կա­րո­ղա­ցել է ա­ռա­վել ար­դյու­նա­վետ կազ­մա­կեր­պել մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյան հետ պայ­քա­րը Մեր­ձա­վոր Արևել­քում։ Հան­ճա­րեղ զո­րա­վար էր, ո­րի ճշգ­րիտ ցա­մա­քա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րը խոր­տա­կե­ցին Սի­րիա­յի կոր­ծան­մանն ուղղ­ված Արևմուտ­քի պլան­նե­րը, և ո­րը կա­սեց­րեց տա­րա­ծաշր­ջա­նի մի շարք ան­կա­յու­նաց­նող գոր­ծըն­թաց­ներ։ Նրան ի­րա­վամբ կա­րե­լի է դա­սել ան­փո­խա­րի­նե­լի մարդ­կանց կար­գին, թեև հա­մոզ­ված եմ, որ նրա գլ­խա­վո­րած կա­ռույ­ցը չի կորց­նի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, ո­րով­հետև գործ ու­նենք մի երկ­րի հետ, որ­տեղ ա­ռանց­քա­յին պաշ­տոն­նե­րում միշտ հա­մար­ժեք մար­դիկ են լի­նում։ Կադ­րե­րի բա­ցա­սա­կան ընտ­րու­թյունն ընդ­հա­նուր առ­մամբ յու­րա­հա­տուկ չէ պե­տա­կա­նու­թյան գրե­թե ե­րեք­հա­զա­րա­մյա պատ­մու­թյուն ու­նե­ցող տե­րու­թյա­նը։ Դա հատ­կա­պես վե­րա­բե­րում է նրա ու­ժա­յին բա­ղադ­րի­չին»։ Նրա կար­ծի­քով, Ի­րա­նում քա­ղա­քա­կա­նու­թյու­նը եր­բեք չի ո­րոշ­վում մեկ ան­ձով։ Տվյալ դեպ­քում օ­րի­նա­չափ է ա­սե­լը, որ սպան­վել է մի մարդ, ո­րը մշա­կում և ի­րա­կա­նաց­նում էր ողջ Մի­ջին Արևել­քի և Աֆ­ղանս­տա­նի գծով Ի­րա­նի ռազ­մա­վա­րու­թյու­նը։ «Տե­ղի ու­նե­ցա­ծի պատճառով վե­րելք կու­նե­նան ա­հա­բեկ­չու­թյու­նը և ճն­շու­մը մեր քա­ղա­քակր­թա­կան ընդ­հա­նուր տա­րած­քի հա­րա­վա­յին սահ­ման­նե­րի վրա, թեև Հա­յաս­տա­նի հա­մար մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մի­ջի­նարևե­լյան թա­տե­րա­բեմն ան­հա­մե­մատ դրա­մա­տիկ է,- ա­վե­լաց­րել է Ա­սատ­րյա­նը։- Սպան­ված է մի մարդ, ո­րին կեն­դա­նու­թյան օ­րոք էլ հայ­րե­նա­կից­նե­րը հա­մա­րում էին կեն­դա­նի նա­հա­տակ, այժմ, ար­ժա­նա­պա­տիվ կյանքն ա­վար­տե­լուց հե­տո, ո­րը դար­ձել է իր երկ­րին ու ժո­ղովր­դին ծա­ռա­յե­լու տի­պար, գե­նե­րալ Սո­լեյ­մա­նին յու­րա­քան­չյուր շիա­յի աչ­քում ձեռք է բե­րում նա­հա­տա­կու­թյան ի­րա­կան լու­սապ­սակ։ Սո­լեյ­մա­նին այժմ հա­մախմ­բող սր­բա­պատ­կեր, գոր­ծոն է, ո­րը մե­տա­ֆի­զի­կա­կան մա­կար­դա­կում ի­րան­ցի­նե­րին ան­հա­մե­մատ ու­ժեղ է հա­մախմ­բում, քան արևմտյան բո­լոր պատ­ժա­մի­ջոց­նե­րը, ո­րոնց հետևանք­նե­րին ի­րան­ցի­նե­րը կա­նո­նա­վոր կեր­պով բախ­վում են ա­ռօ­րյա կյան­քում»։ Ա­սատ­րյանն ըն­դգ­ծել է, որ Ի­րա­նը պե­տու­թյուն է կեն­դա­նի գա­ղա­փա­րա­խո­սու­թյամբ, և այն չար­ժե հան­գեց­նել բա­ցա­ռա­պես կրո­նա­կան գա­ղա­փա­րի։
Ըստ նրա, այդ գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն ան­հա­մե­մատ լայն է և մշա­կու­թա­յին մեծ ժա­ռան­գոր­դու­թյուն է ար­տա­հայ­տում՝ ան­կախ պատ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նից և վար­չա­կար­գե­րից։ «Տե­ղի ու­նե­ցածն ան­կաս­կած լուրջ հար­ված է տա­րա­ծաշր­ջա­նի ա­ռանց այն էլ փխ­րուն կա­յու­նու­թյա­նը։ Սո­լեյ­մա­նիին վե­րաց­նե­լու հրա­ման տված Թրամ­փը չէր կա­րող չհաս­կա­նալ դա։ Ե­թե հի­շում եք, հենց ա­մե­րի­կա­ցի­նե­րի կող­մից հետևո­ղա­կա­նո­րեն դի­վա­կա­նաց­վող Սո­լեյ­մա­նին էր բազ­միցս հան­դես ե­կել հօ­գուտ Արևմուտ­քի հետ երկ­խո­սու­թյան։ Խոս­քը միան­գա­մայն խայ­տա­ռակ քա­ղա­քա­կան սպա­նու­թյան մա­սին է, ընդ ո­րում այն երկ­րի տա­րած­քում, ո­րը շատ բա­նով է պար­տա­կան Սո­լեյ­մա­նիին, մաս­նա­վո­րա­պես սահ­ման­նե­րի պահ­պան­մամբ իր պատ­մու­թյան ծայ­րա­հեղ դրա­մա­տիկ շր­ջա­նում։ Ե­թե այդ գոր­ծո­ղու­թյու­նը չդա­տա­պար­տեն, նախ և ա­ռաջ, մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ա­պա դրանք գրո­շի ար­ժեք էլ չու­նեն. այդ դեպ­քում խա­ղա­ղու­թյան պահ­պան­ման նրանց ջան­քե­րը կեղծ են,- ըն­դգ­ծել է պրո­ֆե­սո­րը։- Ի­րա­նի ար­ձա­գան­քը միան­գա­մայն օ­րի­նա­չափ է։ Ար­տա­քի­նից այն չի կա­րող հու­զում­նա­լից չթ­վալ, ո­րով­հետև չա­փա­զանց ճա­նաչ­ված մարդ է հե­ռա­ցել կյան­քից, ո­րին ան­կեղ­ծո­րեն հար­գում էին բնակ­չու­թյան բո­լոր խա­վե­րը։ Սո­լեյ­մա­նին հիաց­մունք էր ա­ռա­ջաց­նում նույ­նիսկ ի­րան­ցի ընդ­դի­մա­դիր վտա­րան­դի­նե­րի շր­ջա­նում, այդ թվում՝ հենց Ա­մե­րի­կա­յում։ Գե­նե­րա­լը դար­ձել է երկ­րի մե­ծու­թյան և ա­նընկ­ճե­լիու­թյան խոր­հր­դա­նի­շը, ի­րա­կա­նու­թյան մարմ­նա­վո­րու­մը այդ տեր­մի­նի պատ­մա­կան հաս­կա­ցու­թյամբ՝ կրե­լով իր մեջ և՛ ի­րա­նա­կան է­պի­կա­կան հե­րոս­նե­րի, և՛ շիա նա­հա­տակ­նե­րի բնու­թագ­րե­րը, հնա­գույն Ի­րա­նը միաց­նե­լով այ­սօր­վա Ի­րա­նի հետ»։
Ա­սատ­րյանն այ­նու­հետև նշել է, որ Ի­րանն ան­պայ­ման և՛ ի­րադ­րու­թյա­նը տի­րա­պե­տե­լու, և՛ տա­րա­ծաշր­ջա­նում իր ազ­դե­ցու­թյու­նը ցու­ցադ­րե­լու մի­ջոց կգտ­նի։ «Բայց Ի­րա­նի էու­թե­նա­կան ար­ձա­գան­քը լի­նե­լու է կշ­ռա­դատ­ված ա­մե­նա­խոր մա­կար­դա­կով,- հա­մոզ­ված է նա։- Յու­րա­քան­չյուր իս­կա­պես մեծ երկ­րի նպա­տա­կը ոչ թե պար­զա­պես իր ու­ժը ցու­ցադ­րելն է կամ մար­տահ­րա­վե­րին հա­մար­ժեք պա­տաս­խան տա­լու կա­րո­ղու­թյու­նը, ին­չին Ի­րա­նը զո­րու է, այլ կշ­ռա­դատ­ված ռազ­մա­վա­րու­թյու­նը՝ եր­կա­րատև հե­ռան­կա­րում չա­րի գրա­գետ զս­պու­մը։ Ի­րա­նը հապ­ճեպ, չմ­տած­ված քայ­լեր չի ա­նում։ Պա­տաս­խա­նը լի­նե­լու է այլ կար­գի, ո­րով­հետև Ի­րա­նի նպա­տակն այլ է. տա­րա­ծաշր­ջա­նի կա­յու­նու­թյան ֆո­նին սե­փա­կան պե­տու­թյան անվ­տան­գու­թյունն ու խա­ղաղ զար­գա­ցու­մը»։ Տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րի ֆո­նին Հա­յաս­տա­նի մա­սին խո­սե­լիս Ա­սատ­րյանն ըն­դգ­ծել է, որ մեր­ձա­վո­րարևե­լյան ճգ­նա­ժա­մը նոր փուլ է մտ­նում, և այդ փուլն ինչ ըն­թացք էլ ստա­նա՝ լար­վա­ծու­թյան հեր­թա­կան գա­լար թե մեծ պա­տե­րազմ, ազ­դե­լու է մեր երկ­րի վրա։ «Փոր­ձու­թյուն­նե­րը կա­րող են լի­նել ցան­կա­ցած մա­կար­դա­կի։ Մեզ սահ­մա­նա­կից են եր­կր­ներ, ո­րոնք կա՛մ Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի բա­ցա­հայտ հա­կա­ռա­կորդ­ներն են, կա՛մ նրանց դեմ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հար­մար պլաց­դարմ են։ Չեմ կաս­կա­ծում սպառ­նա­լիք­նե­րին դի­մա­կա­յե­լու՝ մեր քա­ղա­քակ­թա­կան մեծ տա­րած­քի ըն­դու­նա­կու­թյա­նը։ Բայց հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ Հա­յաս­տանն այդ տա­րած­քի ա­ռա­վել ցա­վոտ ու կարևոր կե­տե­րից մեկն է, մենք պետք է դրսևո­րենք հա­մախ­մբ­ման ու մո­բի­լի­զա­ցիա­յի բարձ­րա­գույն աս­տի­ճան, պատ­րաստ լի­նենք զո­հո­ղու­թյան ու սխ­րան­քի։ Մենք չենք կա­րող մեզ թույլ տալ թույլ օ­ղա­կը լի­նել։ Տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ֆո­նին երկ­րի ներ­քին և ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան յու­րա­քան­չյուր քայլ պետք է լի­նի ա­ռա­վե­լա­գույնս կշ­ռա­դատ­ված, իսկ հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի անվ­տան­գու­թյան հար­ցե­րը պետք է լի­նեն բա­ցար­ձակ գե­րա­կա­յու­թյուն։ Մեզ բարդ ժա­մա­նակ­ներ են սպա­սում։ Բայց Աստ­ված մեզ հետ է»,- եզ­րա­փա­կել է նա։
Սույն նյու­թի հե­ղի­նա­կը չու­նի պրո­ֆե­սոր Ա­սատ­րյա­նի լա­վա­տե­սու­թյու­նը, թե Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը թույլ չեն տա, որ մեր եր­կի­րը լի­նի «թույլ օ­ղա­կը»։ Ցա­վոք, պաշ­տո­նա­կան Երևա­նի ի­րա­կան ար­ձա­գան­քի բա­ցա­կա­յու­թյու­նից կա­րե­լի է ար­դեն ա­սել, որ Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս իշ­խա­նու­թյու­նը հա­մա­ձայ­նել է տա­րա­ծաշր­ջա­նի ա­մե­նա­թույլ օ­ղա­կը լի­նե­լուն։ Բայց ան­վա­նի ի­րա­նա­գե­տի ա­սա­ծից հս­տակ երևում է, որ ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի վե­րա­բե­րյալ Ի­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի ի­րա­կան լու­ծու­մը լի­նե­լու է ի­րա­նա­կան «խոր­քա­յին պե­տու­թյան» լու­ծու­մը։ Այն կա. ըն­թեր­ցող­ներն ի­րա­վունք չու­նեն դրան կաս­կա­ծե­լու։ Իսկ կաս­կա­ծող­նե­րը թող ման­րակր­կիտ ու­սում­նա­սի­րեն Ի­րա­նի պատ­մու­թյու­նը, հատ­կա­պես, երբ ի­րան­ցի­ներն սպա­սում էին թշ­նա­մա­կան ու­ժե­րի ար­տա­քին ներ­խուժ­մա­նը։
Հա­մադ­րենք պրո­ֆե­սոր Ա­սատ­րյա­նի գնա­հա­տա­կան­ներն այլ կար­ծիք­նե­րի հետ։ Մոսկ­վա­ցի ի­րա­նա­գետ Ռա­ջաբ Սա­ֆա­րո­վը հայ­տա­րա­րել է. «Թրամփն այժմ մինչև կյան­քի վեր­ջը սար­սա­փե­լի վա­խե­նա­լու է իր կյան­քի հա­մար, ո­րով­հետև Սո­լեյ­մա­նիին վե­րաց­նե­լու իր կար­գադ­րու­թյամբ նա Ա­մե­րի­կան դարձ­րել է Ի­րա­նի ժո­ղովր­դի ան­հաշտ թշ­նա­մի և ցույց տվել, որ ԱՄՆ-ի հա­մար մի­ջազ­գա­յին ի­րա­վունք­ներ գո­յու­թյուն չու­նեն»։ Բայց դա ճշ­մար­տու­թյուն է։ Վե­րա­դառ­նանք ա­մե­րի­կա­ցի դի­վա­նա­գետ Չաս Ֆրի­մա­նի ա­սա­ծին, որ Թրամ­փը «ԱՄՆ-ի յու­րա­քան­չյուր զին­վո­րա­կան պաշ­տո­նյա­յի վե­րա­ծել է թի­րա­խի»։
Իսկ այժմ ըն­թեր­ցող­նե­րին հայտ­նենք, թե ա­մե­րի­կյան CNN-ի հետ հար­ցազ­րույ­ցում ինչ է ա­սել ՄԱԿ-ում Ի­րա­նի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­ջիդ Թախթ-Ռա­վան­չին։ Ա­հա նրա հայ­տա­րա­րու­թյան «ազ­դան­շա­նա­յին» դրույթ­նե­րը, ո­րոնք, ան­կաս­կած, հա­մա­ձայ­նեց­ված են առն­վազն Ի­րա­նի ԱԳՆ-ի բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյան հետ:
1) «Քոդ­սի» հրա­մա­նա­տա­րին ա­հա­բեկ­չու­թյան են­թար­կե­լով՝ Վա­շինգ­տո­նը ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն սկ­սեց, և դրա պա­տաս­խա­նը նույն­պես լի­նե­լու է ռազ­մա­կան,
2) ԱՄՆ-ը, 2018-ին դուրս գա­լով ԳՀՀՊ-ից, տն­տե­սա­կան պա­տե­րազմ սկ­սեց Ի­րա­նի ժո­ղովր­դի դեմ և ա­ռա­վե­լա­գույն ճնշ­ման քա­ղա­քա­կա­նու­թյուն է վա­րում,
3) ուր­բաթ գի­շեր նրանք պա­տե­րազ­մի նոր գլուխ բա­ցե­ցին՝ սպա­նե­լով Ի­րա­նի և նույ­նիսկ տա­րա­ծաշր­ջա­նի ա­մե­նա­ճա­նաչ­ված հրա­մա­նա­տար­նե­րից մե­կին,
4) ան­կաս­կած, դա­ժան հա­տու­ցում է լի­նե­լու, մենք գոր­ծե­լու ենք սե­փա­կան ընտ­րու­թյամբ, իսկ այդ հա­տուց­ման տեղն ու ժա­մա­նա­կը կո­րո­շի Ի­րա­նը,
5) մենք չենք կա­րող աչք փա­կել կա­տար­վա­ծի վրա և վրեժ կլու­ծենք մեր հրա­մա­նա­տա­րի հետ կա­տար­վա­ծի հա­մար։
Ամ­փո­փենք ու­սում­նա­սի­րու­թյու­նը։ Ի­հար­կե, լիո­վին հնա­րա­վոր է, որ լի­նե­լու է ինչ-որ հա­տուկ գոր­ծո­ղու­թյուն, ընդ ո­րում, ոչ միայն «Քոդս» հա­տուկ ջո­կա­տի, այլև Ի­րա­նի բո­լոր հա­տուկ ջո­կատ­նե­րի (և՛ բա­նա­կի, և՛ ծո­վա­յին, և՛ «Սա­բե­րի­նի», և՛ «Ե­գա­նե Վի­ժեի») կա­տար­մամբ։ Հնա­գույն Քեր­ման քա­ղա­քում ծն­ված Սո­լեյ­մա­նին իս­կա­պես սիր­ված էր Ի­րա­նում, հատ­կա­պես զին­վո­րա­կան շր­ջա­նակ­նե­րում։ Վրի­ժա­ռու­նե­րը չա­փա­զանց շատ են։ Ցան­կա­ցած ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան հի­մա օ­րի­նա­կան թի­րախ է, հատ­կա­պես ե­թե նրան ընտ­րեն Մեր­ձա­վոր Արևել­քում, Աֆ­ղանս­տա­նում և նույ­նիսկ Այ­սր­կով­կա­սում։ Ա­մե­րի­կա­ցի­ներն ու իս­րա­յել­ցի­ներն ա­մե­նու­րեք ի­րենց «բներն» են հյու­սել։ Ի՞նչ հա­րա­բե­րու­թյամբ կլի­նի սկզբ­նա­կան հա­տու­ցու­մը։ Ա­սենք 1։100 կամ նույ­նիսկ 1։1000 հա­րա­բե­րու­թյամբ, հաշ­վի առ­նե­լով, որ Մեր­ձա­վոր Արևել­քում ոչ ա­մեն ա­մե­րի­կա­ցի վարձ­կան կա­րող է հա­վա­սա­րեց­վել զոհ­ված Ղա­սե­մի Սո­լեյ­մա­նիի ան­ձին։ Որ­տե՞ղ։ Հենց թե­կուզ Քու­վեյ­թում, Հոր­դա­նա­նում, գու­ցե Թուր­քիա­յում, էլ չա­սած Սի­րիա­յում և Ի­րա­քում գտն­վող հա­զա­րա­վոր ա­մե­րի­կա­ցի­նե­րի մա­սին։ Այն­պես որ, «որ­տե՞ղ» հարցն ա­մե­նաէա­կա­նը չէ։ Ինչ-որ տեղ։ Օ­րի­նակ, հան­կարծ եր­կու կամ ե­րեք ա­վիա­կիր­նե­րի վրա «ձկ­նե­րը կփ­չաց­նեն» ինչ-որ բան, նրանց ըն­թաց­քը կանգ կառ­նի, իսկ շուր­ջը փո­թո­րիկ է և այլն։ Կա­րող են կոր­ծան­վել ա­մե­րի­կա­ցի հա­զա­րա­վոր զին­ծա­ռա­յող­ներ, ո­րոնք, բա­ցի այդ ա­մե­նից, կապ չեն կա­րող հաս­տա­տել բա­զա­նե­րի և «ցա­մա­քի» հետ։ Եվ այս ան­գամ Ի­րա­նի ծո­վա­յին­նե­րը կա­րող են ընդ­հան­րա­պես օգ­նու­թյան չհաս­նել (իսկ ա­ռաջ նրանք շատ ան­գամ են փր­կել արևմտյան եր­կր­նե­րի ա­ղե­տի են­թարկ­ված ծո­վա­յին­նե­րին) կամ «չն­կա­տել» խեղդ­վող­նե­րին։ Ի՞նչ կա որ. փո­թո­րիկ էր, գո­նե ի­րենք փրկ­վեին...
Այ­սօր աշ­խար­հը գի­տի, որ Ի­րանն ա­ռայժմ հա­տուց­ման մի քա­նի հար­ված է հասց­րել Ի­րա­քում ա­մե­րի­կյան բա­զա­նե­րին։ Ընդ ո­րում, Ի­րա­նում դա լիար­ժեք վրեժ չեն հա­մա­րում գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան դի­մաց։ Այ­սօր աշ­խար­հը գի­տի նաև ուկ­րաի­նա­կան մար­դա­տար «Բոին­գի» կոր­ծան­ման մա­սին, թեև այդ հար­ցը դեռևս շատ գաղտ­նիք­ներ ու­նի, չնա­յած Ի­րա­նի զին­վո­րա­կան­նե­րը խոս­տո­վա­նել են ի­րենց մեղ­քը։ Այ­սօր կր­կին վերս­կս­վել են Ի­րա­քում ԱՄՆ-ի գործ­նա­կա­նում բո­լոր բա­զա­նե­րի հր­թի­ռա­կո­ծում­նե­րը, ո­րոնց Ի­րանն ար­դեն չի մաս­նակ­ցում. ի­րաք­ցի շիա­ներն այդ­պես վրեժ են լու­ծում ի­րենց հրա­մա­նա­տար ալ Մու­հան­դի­սի հա­մար։
Այ­նուա­մե­նայ­նիվ, ինչ­պես նա­խազ­գու­շաց­նում էր պրո­ֆե­սոր Ա­սատ­րյա­նը, «Ի­րա­նի էու­թե­նա­կան ար­ձա­գանքն ինչ-որ այլ է լի­նե­լու, քան պար­զա­պես «ակն ընդ ա­կան, ա­տամն ընդ ա­տա­ման»-ը և «լի­նե­լու է կշ­ռա­դատ­ված ա­մե­նա­խոր մա­կար­դա­կով»։ Սպա­սենք. դրսևո­րենք ի­րա­նա­կան զսպ­վա­ծու­թյուն ու համ­բե­րու­թյուն։ Բայց ա­ռա­ջար­կում ենք չկաս­կա­ծել, որ աշ­խար­հը կտես­նի ու կգի­տակ­ցի «Ի­րա­նի էու­թե­նա­կան ար­ձա­գան­քը» ա­հա­բեկ­չա­կան պե­տու­թյուն­նե­րի նկատ­մամբ՝ ի դեմս ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի։ Այս­պես, թե այն­պես, Ռու­սաս­տանն ու Չի­նաս­տա­նը կսա­տա­րեն Ի­րա­նին մի­ջազ­գա­յին ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կում։ Վա­շինգ­տո­նի մեղքն ակն­հայտ է, և Մոսկ­վան ու Պե­կի­նը դա­տարկ խոս­քե­րով ի­րան­ցի­նե­րին զսպ­վա­ծու­թյան չեն կո­չի։ Հատ­կա­պես Ռու­սաս­տա­նը. լե­գենդ է դա, թե ոչ, բայց Սի­րիա­յում թուր­քե­րի խո­ցած Cy-24-ի ղե­կա­պե­տի (շտուր­ման) փր­կու­թյու­նը հա­մար­վում է հենց հան­գու­ցյալ գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի և նա «Քոդս» հա­տուկ ջո­կա­տի ար­ժա­նի­քը։
Կր­կին ու կր­կին հի­շեց­նենք. ի դեմս գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի և շիա հրա­մա­նա­տար ալ Մու­հան­դի­սի` հայ ժո­ղո­վուրդն էլ կորց­րեց թան­կա­գին բա­րե­կամ­նե­րի։ Սո­լեյ­մա­նիի դե­րի մա­սին թա­փան­ցիկ ակ­նար­կե­ցին մեր ար­ցախ­ցի գե­նե­րալ­ներ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը և Ար­շա­վիր Ղա­րա­մյա­նը։ Բայց Հա­յաս­տա­նի ինչ­պես ե­րեկ­վա, այն­պես էլ այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը մտած­ված կեր­պով մեր ժո­ղովր­դից թաքց­նում էին այն մեծ դե­րի մա­սին տե­ղե­կու­թյու­նը, որ խա­ղա­ցել է Սո­լեյ­մա­նին Հա­լե­պում և Լա­թա­քիա­յում սի­րիա­հա­յե­րին փր­կե­լու ժա­մա­նակ, նրա են­թա­կա­նե­րի դե­րի մա­սին Դեյր էզ Զո­րում և Էլ Կա­միշ­լիում պա­շար­ված հա­յե­րին օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լիս։ Իսկ ալ Մու­հան­դի­սը հենց այն մարդն է, ո­րը 2019-ի օ­գոս­տո­սին հրա­պա­րա­կավ մեր­կաց­րեց Ադր­բե­ջա­նի և Իս­րա­յե­լի կեղ­տոտ գոր­ծար­քը։ Եվ դա­տե­լով այն բա­նից, թե Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի ԶԼՄ-ներն ինչ­պես են բա­ցա­հայ­տո­րեն չա­րախն­դում գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան կա­պակ­ցու­թյամբ և նույ­նիսկ նրան ան­վա­նում են «Ադր­բե­ջա­նի թշ­նա­մի», զոհ­ված նա­հա­տակն իս­կա­պես ու­նե­ցել է ար­ժա­նիք­ներ (թե­կուզ ոչհ­րա­պա­րա­կա­յին) Ար­ցա­խի հա­յե­րի ա­ռաջ։ Մեր ժո­ղո­վուր­դը ևս պետք է հար­գի զոհ­ված Սո­լեյ­մա­նիի և ալ Մո­հան­դի­սի հի­շա­տա­կը։ Նրանք իս­կա­պես ե­ղել են անձ­նու­րաց պայ­քա­րող­ներ ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ, ո­րոնց պատ­րաս­տել էին ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը։ Հենց այդ եր­կու եր­կիրն էին ձգ­տել և ձգ­տում վե­րաց­նել քրիս­տո­նյա­նե­րին Մեր­ձա­վոր Արևել­քում։ Նշա­նա­կում է՝ նաև հա­յե­րին։ Դեմ­քով ճա­նա­չեք ձեր թշ­նա­մի­նե­րին, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի քա­ղա­քա­ցի­ներ։
Փառք Աստ­ծու, երբ Երևա­նում Ի­րա­նի դես­պա­նա­տա­նը բաց­վել էին Սո­լե­յա­նիի զոհ­վե­լու կա­պակ­ցու­թյամբ ցա­վակ­ցու­թյուն­նե­րի գրառ­ման օ­րերն ու ժա­մե­րը, Հա­յաս­տա­նի հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­ներ, ո­րոնց թվում՝ նաև ես, գնա­ցին և ի­րենց հար­գանքն ար­տա­հայ­տե­ցին Ի­րա­նի ժո­ղովր­դա­կան հե­րո­սի հի­շա­տա­կի հան­դեպ։ Այդ օրն ինձ վի­ճակ­վեց շա­տե­րին տես­նել՝ և՛ նախ­կին իշ­խա­նու­թյու­նից, և՛ ակ­տիվ քաղ­գոր­ծիչ­նե­րից. մեր ազգն ա­ռայժմ կա­րո­ղա­նում է պատ­վել նրանց հի­շա­տա­կը, ով­քեր այս կամ այն չա­փով սա­տա­րել են հայ ժո­ղովր­դին։
Օ­բյեկ­տիվ լի­նենք. գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նից հե­տո ԱՄՆ-ին քիչ ժա­մա­նակ և տա­րա­ծու­թյուն են մնա­ցել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մա­նևրնե­րի հա­մար։ Եվ շատ հնա­րա­վոր է, որ ա­հա­բեկ­չու­թյամբ սպա­նե­լով «Քոդ­սի» հրա­մա­նա­տա­րին, Թրամ­փը հող է նա­խա­պատ­րաս­տում ա­մե­րի­կյան զոր­քե­րը, հա­մե­նայն դեպս, Ի­րա­քից և Սի­րիա­յից, չի բա­ցառ­վում, որ նաև Աֆ­ղանս­տա­նից, ամ­բող­ջու­թյամբ հա­նե­լու հա­մար։ Կա­ռա­վար­վող քաո­սի մար­տա­վա­րու­թյունն ա­ռաջ­վա պես մնում է Վա­շինգ­տո­նի զի­նա­նո­ցում, հեռ­վից և «թաքս­տա­րա­նից» կա­ռա­վար­վող քաո­սի, երբ տե­սա­նե­լիո­րեն իբր ներ­կա չես այս կամ այն երկ­րում։ Ինչ-որ ժա­մա­նակ Հա­րա­վա­յին Վիետ­նա­մից էլ ա­մե­րի­կա­ցի­ներն իբր չէին ու­զում հե­ռա­նալ, բայց պատ­մու­թյունն այլ կերպ ըն­թա­ցավ։ Այ­նուա­մե­նայ­նիվ, Հնդ­կա­չի­նի և Մեր­ձա­վոր Արևել­քի միջև հա­մա­տա­րած զու­գա­հեռ­ներն ա­նի­մաստ և ա­նար­դյու­նա­վետ են։ Պար­զա­պես սպա­սում ենք Ի­րա­նի վրե­ժին, «էու­թե­նա­կան ար­ձա­գան­քին»։ Դա ան­պայ­ման կլի­նի։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 5067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ