«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մուտքն ա­զատ է, իսկ ե՞լ­քը

Մուտքն ա­զատ է, իսկ ե՞լ­քը
26.11.2019 | 00:07

Աշ­խար­հը դար­ձել է մի փո­ղոց՝ եր­բեմն երկ­կող­մա­նի, եր­բեմն միա­կող­մա­նի երթևե­կով: Ան­ցյալ շա­բաթ երթևե­կը հիմ­նա­կա­նում հան­դի­պա­կաց էր: Վար­չա­պե­տը շր­ջա­գա­յում էր՝ Վե­նե­տիկ, Մի­լան, Հռոմ, նախ­կին վար­չա­պե­տը Զագ­րե­բում էր, Երևա­նում ե­ռում էին քա­ղա­քա­կան ֆուտ­բո­լա­յին կր­քե­րը: Ա­մեն մեկն իր գոր­ծին էր, չկար միայն գլ­խա­վո­րը՝ մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յը: Նա ա­սե­լիք չու­նի: Նա լուռ դի­տում է՝ ինչ­պես են իր հա­մար պայ­քա­րում հին ու նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը ու… մե­ծավ մա­սամբ ծի­ծա­ղում է, ո­րով­հետև լուրջ ըն­դու­նել ֆար­սը ան­լր­ջու­թյան նշան է:

2018-ի հուն­վա­րին Հռո­մի ոս­տի­կա­նու­թյու­նը նրան ձեր­բա­կա­լել էր՝ իբրև Ին­տեր­պո­լով ո­րոն­վող հան­ցա­գործ, 2019-ի նո­յեմ­բե­րին նրան ըն­դու­նում են Կի­ջիի պա­լա­տում՝ սա գլ­խապ­տույտ կա­րիե­րա է: Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ինչ­պես ա­մե­նուր, Ի­տա­լիա­յում էլ զար­մաց­րեց ու զվար­ճաց­րեց, ե­ղան և զայ­րաց­նող պա­հեր նրա պաշ­տո­նա­կան զբո­սաշր­ջու­թյան ըն­թաց­քում: Նա չի ըն­կա­լել իր պաշ­տո­նի կարևո­րու­թյունն ու լր­ջու­թյու­նը պե­տու­թյան հա­մար: Հար­ցը, մեղմ ա­սած, չա­փա­զանց ինք­նա­տիպ խոս­քը չէ, որ Հա­յաս­տա­նում ու Հա­յաս­տա­նից դուրս հն­չում է ոչ միայն պե­տա­կան լեզ­վի՝ գրա­կան հա­յե­րե­նի հետ խոր խզ­ման մեջ, այլև պահ­ված­քի հա­կա­սու­թյու­նը պաշ­տո­նի հետ:
Մի­լա­նում Հայ Ա­ռա­քե­լա­կան «Սուրբ 40 Ման­կունք» ե­կե­ղե­ցում հայ հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հան­դիպ­մա­նը վար­չա­պե­տին հար­ցեր էր տա­լիս բլո­գեր ներ­կա­յա­ցած մի ադր­բե­ջան­ցի: Այ­սինքն՝ վար­չա­պե­տը չու­նի անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյուն: Երևան վե­րա­դար­ձից հե­տո ա­ռա­ջին գոր­ծը պի­տի լի­նի անվ­տան­գու­թյան հար­ցը լու­ծե­լը: Ան­գամ այն պա­րա­գա­յում, երբ նրա խոս­նակ Վլա­դի­միր Կա­րա­պե­տյա­նը ար­տա­ռոց ո­չինչ չի տես­նում. «Մուտ­քը ա­զատ էր: Յու­րա­քան­չյու­րը կա­րող էր մուտք գոր­ծել»: Խոս­նակն անվ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի թե­րա­ցում բա­ցար­ձակ չի տես­նում. «Ին­քը մնա­ցած մաս­նա­կից­նե­րի նման պատ­շաճ կերպ էր ի­րեն պա­հում, նաև՝ պատ­կա­ռե­լի հե­ռա­վո­րու­թյան վրա։ Այդ ա­ռու­մով ես որևէ խն­դիր, հա­մե­նայն դեպս, չեմ տես­նում»:
Ինչ­պե՞ս էր Ա­թա Աբ­դու­լաևը մտել ե­կե­ղե­ցի: Թե­կուզ՝ լու­սան­կար­ներ ու­նի Դմիտ­րի Պես­կո­վի ու Սեր­գեյ Լավ­րո­վի հետ, ե­րաշ­խիք չէ, որ նա չէր կա­րող մա­հա­պարտ ա­հա­բե­կիչ լի­նել ու պայ­թեց­նել գո­տին՝ «Ալ­լահ ակ­բար» բա­ցա­կան­չե­լով՝ սպա­նե­լով թե ի­րեն, թե ե­կե­ղե­ցում հա­վաք­ված­նե­րին: Ի՞նչ էր լի­նե­լու հե­տո: «Կի­կո­սի մա­հը Մի­լա­նում» չբե­մադ­րե­լու հա­մար՝ հար­ցը թող­նում եմ ԱԱԾ-ին: Ի­րա­վի­ճակն այն­քան ան­նա­խա­դեպ էր, որ Հա­յաս­տա­նում սոց­ցան­ցե­րում սկ­սեց շր­ջա­նառ­վել տե­սա­կետ, թե Ա­թա Աբ­դու­լաևի հայ­կա­կան ե­կե­ղե­ցում հայ­տն­վե­լը հեր­թա­կան պո­պու­լիս­տա­կան քայլն էր՝ ցույց տա­լու ՀՀ վար­չա­պե­տի ժո­ղովր­դա­վար լի­նե­լը՝ ի հա­կադ­րու­թյուն Ա­լիևի, դրան նպաս­տեց Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ այդ փաստն ար­ձա­նագ­րե­լը: Նախ՝ պո­պու­լիզ­մի այլ՝ անվ­տանգ, բա­զում տար­բե­րակ­ներ կան, հե­տո՝ պա­տաս­խան­նե­րից բո­լո­րո­վին չերևաց, որ վար­չա­պե­տը պատ­րաստ­ված էր բլո­գե­րի հայտ­նու­թյա­նը: Փո­խա­նակ ա­սե­լու, որ ե­ղել է պա­տե­րազմ, հա­յե­րը կռ­վել ու հաղ­թել են ադր­բե­ջան­ցի­նե­րին, և ադր­բե­ջան­ցի­ներն են զի­նա­դա­դար խնդ­րել ու ստա­ցել, վար­չա­պե­տը եր­կար-բա­րակ բա­ցատ­րում էր՝ ղա­րա­բա­ղյան հար­ցի ծա­գու­մը, պատ­մում էր Ա­յազ Մու­թա­լի­բո­վի հար­ցազ­րույ­ցի մա­սին… Մի քիչ էլ եր­կա­րեր, երևի բա­նակ­ցու­թյուն­նե­րի բո­վան­դա­կու­թյու­նը պատ­մեր: Այդ­պես չի լի­նում ու չպի­տի լի­նի: Ոչ նո­յեմ­բե­րի 20-ին, ոչ երբևէ: Մի­լա­նը սկան­դա­լա­յին էր նաև հայ­կա­կան մա­սով՝ Եվ­րո­պա­կան ու­ռուց­քա­բա­նու­թյան ինս­տի­տու­տում աշ­խա­տող գիտ­նա­կան ներ­կա­յա­ցած մի կին վար­չա­պե­տից հրա­ժա­րա­կան պա­հան­ջեց ու այն­քան հու­նից հա­նեց Նի­կոլ Փա­շի­նյա­նին, որ նա մո­ռա­ցավ ար­գե­լակ­նե­րի գո­յու­թյու­նը: Պա­տաս­խա­նը բնավ հա­մար­ժեք չէր և չա­փա­զանց բնո­րոշ էր Նի­կոլ Փա­շի­նյա­նի, հա­կա­սա­կան, ան­հա­վա­սա­րակ­շիռ ու պոռթ­կուն բնա­վո­րու­թյա­նը: Հա­մե­նայն դեպս, այդ պա­տաս­խա­նը բա­զում հար­ցեր է ա­ռա­ջաց­նում ու խնդ­րա­հա­րույց է ոչ այն­քան ներ­քին, որ­քան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ: Օ­րի­նակ՝ երբ նա ա­սում է, որ «ղե­կա­վա­րը, ո­րը չու­նի ժո­ղովր­դի, երկ­րի վս­տա­հու­թյու­նը՝ ան­կախ ան­ձե­րից, չա­րիք է երկ­րի հա­մար», կա­րո՞ղ է նույն հայ­տա­րա­րու­թյունն ա­նել իր ԱՊՀ, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ սա­միթ­նե­րում: Հար­ցը հռե­տո­րա­կան չէ, քա­ղա­քա­կան է: Կամ՝ ի­րա­վու՞նք ու­նի Նի­կոլ Փա­շի­նյա­նը կշեռ­քի նույն նժա­րին շա­րել ՀՀ ե­րեք նա­խա­գահ­նե­րին՝ 1996-ից սկ­սած:
Բնավ ոչ այն պատ­ճա­ռով, որ 2007-ից ինքն էր միա­ցել Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նին, 2008-ին ինքն էր Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում հան­րա­հա­վաք­նե­րը վա­րում և փաս­տո­րեն` պայ­քա­րում, որ «չա­րի­քը» վե­րա­դառ­նա: Դա վի­րա­վո­րանք չէ միայն Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նին, վի­րա­վո­րանք է մար­տի 1-ի զո­հե­րին ու բո­լոր նրանց, որ 2008-ին փո­ղոց էին դուրս ե­կել ի­րենց ընտ­րու­թյան ի­րա­վունքն ու ար­դյուն­քը պաշտ­պա­նե­լու, այ­սինքն՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը վի­րա­վո­րում է ընդ­դի­մու­թյան թեկ­նա­ծուին կողմ քվեար­կած­նե­րին՝ 2008-ի ընդ­դի­մա­դիր ժո­ղովր­դին: Որևէ վար­չա­պետ կամ նա­խա­գահ այդ ի­րա­վուն­քը չու­նի: Նույ­նիսկ ե­թե ռու­սա­կան ԶԼՄ-նե­րին ա­սել է. «2012-ին մենք խզե­ցինք բո­լոր քա­ղա­քա­կան կա­պե­րը: Եվ փաս­տա­ցի ես ոչ գա­ղա­փա­րա­կան, ոչ կազ­մա­կեր­պա­կան և ոչ էլ քա­ղա­քա­կան կապ չու­նեմ Տեր-Պետ­րո­սյա­նի հետ»: ՈՒ­նի, թե չու­նի՝ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը ՀՀ հիմ­նա­դիր նա­խա­գահն է: Իր բո­լոր սխալ­նե­րով հան­դերձ: Իսկ 1996-ի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ու 2008-ի, 2012-ի կամ 2018-ի միջև հա­վա­սա­րու­թյան նշան դնե­լը, մեղմ ա­սած, քա­ղա­քա­կան հավ­կու­րու­թյուն է: Կամ՝ պատ­մու­թյան ա­ղա­վա­ղում՝ պո­պու­լիս­տա­կան նո­պա­յի հեր­թա­կան բռնկ­ման պա­հին: Բայց նույ­նիսկ պո­պու­լիզ­մի նո­պա­յի մեջ՝ դժ­վար է հաս­կա­նալ՝ ին­չու՞ է ՀՀ վար­չա­պե­տին թվում, որ ին­քը նույն ի­րա­վունք­ներն ու­նի, ինչ Հի­սու­սը: Աստ­ծո հետ ինք­նա­հա­մե­մա­տու­թյու­նը ոչ միայն աբ­սուրդ է, այլև ա­ռող­ջա­պա­հա­կան հար­ցեր է ա­ռա­ջաց­նում: Դե իսկ «Վա­տի­կա­նի պադ­վալ­նե­րի» գյու­տը, որ­տեղ «պախկ­վո­ցի» են խա­ղում «ա­մե­նա­հայտ­նի կո­ռուպ­ցիո­ներ­նե­րը», հաս­տա­տում է կաս­կա­ծը: Հաս­կա­նա­լի է՝ որ ՀՀ վար­չա­պե­տը՝ մեր ժա­մա­նակ­նե­րի Հի­սու­սը, խո­րա­պես վի­րա­վոր­ված է Հռո­մի պա­պից, որ մի քա­նի օր չս­պա­սեց ի­րեն ու պա­պա­կան այ­ցով հա­սավ Ճա­պո­նիա, բայց նույ­նիսկ այդ դեպ­քում ոչ Փա­շի­նյա­նի, ոչ «Հա­յաս­տա­նի ար­դա­րա­դա­տու­թյան ձեռ­քը» չի հաս­նե­լու «Վա­տի­կա­նի պադ­վալ­նե­րում պախկ­ված» կո­ռուպ­ցիո­ներ­նե­րին: Ոչ այն պատ­ճա­ռով, որ ան­գամ Մոսկ­վա­ներ չի հաս­նում, այլ՝ Վա­տի­կա­նը «պադ­վալ­ներ» չու­նի: ՀՀ վար­չա­պե­տի են­թադ­րած նկուղ­ներն ան­գամ պա­լատ­ներ են, որ­տեղ ոչ ոք չի կա­րող ու­զա­ծի պես զվռ­նել: Չի կա­րե­լի միան­գա­մից բո­լո­րին պա­տե­րազմ հայ­տա­րա­րել՝ ինչ է, թե սի­րո ու հա­մե­րաշ­խու­թյան հե­ղա­փո­խու­թյուն ես ա­րել, մա­նա­վանդ «սի­րո ու հա­մե­րաշ­խու­թյան» սե­փա­կան պատ­կե­րա­ցում­նե­րը հա­մար­ժեք չեն հա­սա­րա­կու­թյան պատ­կե­րա­ցում­նե­րին: Պե­տու­թյու­նը քա­ղա­քա­կան խա­ղա­լիք չէ: Վտան­գա­վոր է պե­տու­թյու­նում վար­չա­պետ խա­ղա­լը, երբ չգի­տես՝ ինչ պի­տի ա­նի ու ինչ պի­տի ՉԱ­ՆԻ վար­չա­պե­տը:
Ան­ցած շա­բաթ երկ­րորդ հրա­ժա­րա­կա­նը տվեց Ար­թուր Վա­նե­ցյա­նը: ՀՖՖ նա­խա­գա­հու­թյու­նից: 1։9 հաշ­վով Ի­տա­լիա­յի հա­վա­քա­կա­նին պարտ­վե­լուց հե­տո: Կար­ծես՝ խա­ղի հա­շի­վը 1:0 լի­ներ, ի­րա­վի­ճակ էր փո­խում՝ Հա­յաս­տա­նը գնում էր Եվ­րո-2020: Տրա­մա­բա­նա­կա­նը թի­մի մարզ­չի հրա­ժա­րա­կանն էր: Թե­կուզ՝ նո­րան­շա­նակ: Տրա­մա­բա­նա­կան պի­տի լի­ներ, որ ՀՖՖ-ն չըն­դու­ներ նա­խորդ մարզ­չի հրա­ժա­րա­կա­նը՝ ինչ է թե սոց­ցան­ցե­րը աղմ­կում են, սոց­ցան­ցե­րը չեն ֆուտ­բոլ խա­ղում: Զար­մա­նա­լի է, որ Ար­թուր Վա­նե­ցյա­նին հի­մա են հար­ցեր ուղ­ղում՝ իր հրա­ժա­րա­կա­նը քա­ղա­քա­կա՞ն է, կամ՝ ե­թե ԱԱԾ տնօ­րեն լի­ներ, հրա­ժա­րա­կան կպա­հան­ջեի՞ն: Զար­մա­նալ պետք էր, երբ ԱԱԾ տնօ­րե­նը ՀՖՖ նա­խա­գահ էր նշա­նակ­վում, ու հայ­տն­վում էր մի գործ­կոմ, որ ֆուտ­բո­լի հետ կապ չու­ներ: Ոչ ոք չզար­մա­ցավ, երբ ՔՊ-ա­կա­նը նշա­նակ­վեց շախ­մա­տի ֆե­դե­րա­ցիա­յի տնօ­րեն, ոչ մե­կի մտ­քով չի անց­նում նրա հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջել Լևոն Ա­րո­նյա­նի պար­տու­թյուն­նե­րից հե­տո: Կամ՝ կա­նանց խոր­հուրդ է ստեղծ­վում ու նա­խա­գա­հը դառ­նում է… Տիգ­րան Ա­վի­նյա­նը: Ժա­մա­նա­կին ոչ ոք չէր զար­մա­նում, որ Երևա­նի քա­ղա­քա­պետն է ՀՀ շախ­մա­տի ֆե­դե­րա­ցիան գլ­խա­վո­րում: Դեկ­տեմ­բե­րի 23-ին հրա­վիր­վե­լու է ժո­ղով, ըն­տր­վե­լու է ՀՖՖ նա­խա­գահ և գործ­կոմ։ Այս ըն­թաց­քով նո­րից հա­վաք­վե­լու են ֆուտ­բո­լի հետ կապ չու­նե­ցող ան­ձինք ու ի­րեն­ցից մե­կին ընտ­րե­լու են նա­խա­գահ, հե­տո հա­վա­քա­կա­նին մե­ղադ­րե­լու են պար­տու­թյուն­նե­րի մեջ: Հեր­թա­կան Մես­րոպ Ա­ռա­քե­լյանն էլ՝ Հեն­րիկ Մխի­թա­րյա­նին է մե­ղադ­րե­լու:
Ակն­հայ­տո­րեն այն պատ­ճա­ռով, որ նա ֆուտ­բոլ խա­ղալ գի­տի: Զար­մա­նալ պետք է: Ոչ ֆուտ­բո­լա­յին դի­վա­նա­գի­տու­թյան, ոչ ֆուտ­բո­լի ու քա­ղա­քա­կա­նու­թյան սեր­տա­ճա­ծու­թյան պատ­ճա­ռով, այլ՝ ԱԱԾ-ի գոր­ծա­ռույթ­նե­րի: Նախ­կին պե­տի ու ներ­կա պաշ­տո­նա­կա­տա­րի դեպ­քում: 20018-ի կե­սից փաս­տա­ցի երկ­րում ա­մեն ին­չով զբաղ­վում է ԱԱԾ-ն՝ սկ­սած ՀԴՄ կտ­րոն­նե­րից, մինչև սա­տա­նա­յի ներ­կա­յու­թյան բա­ցա­հայ­տում: Դա է՞ ԱԱԾ-ի խն­դի­րը: Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան բո­վան­դա­կու­թյու­նը կոնս­տանտ է, վտան­գա­վոր է վե­րաձևա­կեր­պել սի­րո ու հա­մե­րաշ­խու­թյան հե­ղա­փո­խու­թյան ելևէջ­նե­րի հան­գույն: ԱԱԾ տնօ­րե­նին ար­հես­տա­կա­նո­րեն պե­տու­թյան երկ­րորդ մար­դը դարձ­նե­լը, ու­սա­դիր­նե­րին աստ­ղեր հա­վե­լե­լը այս ել­քը պի­տի ու­նե­նար վաղ թե ուշ: Ոչ դրա պատ­ճառ­նե­րը բա­ցատր­վե­ցին, ոչ պաշ­տո­նան­կու­թյան: Երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը երդ­վյալ լռում է՝ ակ­նար­կե­լով ազ­գա­յին անվ­տան­գու­թյու­նը, որ իբր գաղտ­նիու­թյուն է պա­հան­ջում, մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի ու երևա­կա­յու­թյան ա­զա­տու­թյուն է տա­լիս բո­լո­րին: Եվ ա­ռա­ջի­նը՝ Ար­թուր Վա­նե­ցյա­նին, որ խոս­տա­նում է ա­ռա­ջի­կա­յում խո­սել ա­մեն ին­չի մա­սին: Աբ­սուրդ: Ի­րա­վունք չու­նի:
Ի­րա­վուն­քի մա­սին.՝ Զագ­րե­բում ԵԺԿ հա­մա­գու­մա­րում պատ­վի­րա­կի կար­գա­վի­ճա­կի ե­լույ­թի ի­րա­վունքն օգ­տա­գոր­ծեց ՀՀԿ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը: Եվ ստաց­վեց, որ ՀՀ նախ­կին նա­խա­գահն ու վար­չա­պե­տը երկ­րից դուրս է գնա­հա­տա­կան տա­լիս իր երկ­րում կա­տար­ված-կա­տար­վո­ղին, որ­տեղ ին­քը գոր­ծող անձ էր: Փաս­տա­ցի՝ ՀՀ նախ­կին ու ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րը հո­գով-սր­տով գլո­բա­լիստ­ներ են՝ նրանք մեր­ժում են «ար­տա­սահ­ման» հաս­կա­ցու­թյու­նը՝ որ­տեղ ինչ ու­զում են՝ ա­սում են: Օ­րի­նակ՝ Սերժ Սարգ­սյանն ա­սում է. «2018-ի գար­նա­նը Հա­յաս­տա­նը հայ­տն­վեց մի­ջազ­գա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի գլ­խագ­րե­րում: Իմ երկ­րում իշ­խա­նա­փո­խու­թյու­նը տե­ղի ու­նե­ցավ բա­ցա­ռա­պես խա­ղաղ ճա­նա­պար­հով: Նպա­տակս մեկն էր` թույլ չտալ, որ մարդ­կա­յին զո­հեր լի­նեն, և պե­տու­թյու­նը զերծ պա­հել վտան­գա­վոր ցն­ցում­նե­րից»: Բայց չի ա­սում՝ ին­չու՞ էր եր­կի­րը հա­սել այն վի­ճա­կին, որ իշ­խա­նա­փո­խու­թյուն ե­ղավ: Ո՞վ կամ ի՞նչն էր պատ­ճա­ռը: Ին­չու՞ պի­տի ին­քը հե­ռա­նար, որ «իր ժո­ղո­վուր­դը փոր­ձի է՛լ ա­վե­լի լավ պե­տու­թյուն կա­ռու­ցել», իսկ հի­մա ի­րեն են մե­ղադ­րում իշ­խա­նու­թյու­նը պո­պու­լիստ­նե­րին զի­ջե­լու մեջ: «Հի­մա ես այս­տեղ եմ` բարձ­րա­ձայ­նե­լու այդ մտա­հո­գու­թյուն­նե­րը` պաշտ­պա­նե­լու հա­մար այն հա­վատն ու ակն­կա­լիք­նե­րը, որ ու­նե­ցել են հա­զա­րա­վոր մար­դիկ իշ­խա­նա­փո­խու­թյան ըն­թաց­քում: Ա­յո, Հա­յաս­տա­նում կա­տար­վա­ծի մեջ կար նաև մեր մեղ­քը, բայց վս­տա­հեց­նում եմ, որ մեզ հա­մար մշ­տա­պես ա­ռաջ­նա­յին և կեն­սա­կան են ե­ղել անվ­տան­գու­թյան և խա­ղա­ղու­թյան հար­ցե­րը, և այդ պատ­ճա­ռով գու­ցե ո­րոշ հար­ցեր ստո­րա­դաս­վել են այս խն­դիր­նե­րի լուծ­մա­նը»՝ հի­մա սա բա­ցատ­րու­թյու՞ն է, ար­դա­րա­ցու՞մ, թե՞ հայ­տա­րա­րու­թյուն, որ հե­ռա­ցել է Ար­ցա­խի խնդ­րի պատ­ճա­ռով: Հար­ցը ոչ այն­քան Սերժ Սարգ­սյանն է, որ­քան նրա ո­րոշ կու­սա­կից­նե­րի ան­հաս­կա­նա­լի ու ան­տե­ղի գե­րակ­տի­վա­ցու­մը: Պատ­մու­թյու­նից ու ի­րա­կա­նու­թյու­նից կտր­ված ու ինք­նա­մե­ծար: Թվում էր՝ ՀՀԿ-ն իբրև փոր­ձա­ռու քա­ղա­քա­կան ուժ, պետք է հաս­կա­նա, որ իր ցան­կա­ցած ակ­տի­վա­ցում դառ­նում է՝ իր գնա­հա­տա­կա­նով՝ «իշ­խա­նու­թյու­նը զավ­թած» Նի­կոլ Փա­շի­նյա­նի անվ­տան­գու­թյան բար­ձիկ, բայց նրանք բար­ձիկն ա­վե­լի են մե­ծաց­նում: Ին­չու՞: Ի­րո՞ք ՀՅԴ+ՀՀԿ+ԲՀԿ ե­ռյակն ու­նի նոր ա­ռա­ջադ­րանք ու ո­րո­շել է սե­փա­կան «քայլն» ա­նել հար­մար պա­հին, պահն ա­րա­գաց­նե­լու հա­մար գե­նե­րաց­նել հա­սա­րա­կու­թյան դժ­գո­հու­թյու­նը: Կա­մի­կա­ձե­նե­րի կա­րո­տից, կամ՝ այլ հիմ­նա­վոր պատ­ճա­ռով: Բայց՝ ան­հե­ռան­կար՝ ներ­սում, թե դր­սում է պատ­վի­րա­տուն՝ նույն գե­տը ոչ ոք երկ­րորդ ան­գամ չի մտել: Ան­գամ՝ Հի­սու­սը:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. 2020-ին մնաց 36 օր, իսկ 2020-ը Մկան տա­րի է՝ Ար­ծա­թա­գույն մկան, որ առ­նե­տի մեր­ձա­վոր ազ­գա­կանն է: Հետևու­թյուն­ներն ինք­ներդ ա­րեք: 21-րդ դա­րի եր­րորդ տաս­նա­մյակ ենք մտ­նում, իսկ դա­րը դեռ մե­րը չէ: ՈՒ…

Դիտվել է՝ 3549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ