«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Գազպրոմը վաճառում է բաժնետոմսերը

Գազպրոմը վաճառում է բաժնետոմսերը
24.11.2019 | 13:44

Գազպրոմի բաժնետոմսերը 2008-ից առավելագույն գնի վրա են: Նախագահ Վլադիիմիր Պուտինը հայտարարել է, որ ընկերության բաժնետոմսերը հիմա թերագնահատվում են և շարունակելու են առավել թանկանալ, բայց ընկերությունը որոշել է վաճառել իր բաժնետոմսերը՝ մեծ զեղչով: Ինչու՞: Նոյեմբերի 22-ին Գազպրոմը իր դուստր «Գազպրոմ-գազաբաշխման» 1 բաժնետոմը Մոսաճուրդում գնահատել է 220,72 ռուբլի: Ընկերության բաժնետոմսերի 3,59% վաճառքի գինը կազմել է 188 միլիարդ ռուբլի: Ведомости-ին գրել է, որ բաժնետոմսերի վաճառքի հայտարարված գինը ենթադրում է 13,22% զեղչ հինգշաբթի օրվա մակարդակու կամ 11% Գազպրոմի բաժնետոմսերի, աճուրդի ավարտի պահին: Գնորդն անհայտ է: Գործարքը հայտնի դարձավ հաջորդ օրը նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքից, որ ընկերության կապիտալիզացիան, այսինքն՝ բաժնետոմսերի համընդհանուր գինը, այս պահին խիստ նվազեցված է:


«Գազպրոմի կապիտալիզացիան ընդհանրապես բացահայտորեն իջեցված է: Դա ակնհայտ է բոլոր փորձագետների համար և գտնվում է նվազագույն մակարդակում,-հայտարարել է նախագահը «Ռուսաստանը կանչում է» համաժողովում: -Գազպրոմ ընկերության աճի ներուժը նույնիսկ դժվար է հաշվեկ: Աշխարհում գազի ամենաշատ պաշարներն ունի»:
Սովորաբար ընկերությունները չեն վաճառում իրենց արժեթղթերը ցածր գնի ժամանակ, սպասում են՝ թանկանալուն: Փորձագետները ասում են, որ հիմա բաժնետոմսերի վաճառքը շահավետ է: Ընկերության բաժնետոմսերի գինը 2008-ի նոյեմբերի 7-ից հասել է առավելագույնին: Եթե հաշվենք բաժնետոմսերի գինը դոլարով, 2014-ի նոյեմբերի 24-ին եղել է առավելագույնը: Վաճառքի մասին լուրերից հետո գինը բարձրացավ ևս 4%: Փաստացի հինգշաբթի օրը ռուսական ֆոնդային շուկան աճեց՝ շնորհիվ Գազպրոմի թանկացող բաժնետոմսերի:


«Այս տարի Գազպրոմի գնանշումների մեծ աճ է եղել, թեպետ ընկերության տնտեսական ցուցանիշները վատացել են անցյալ տարվա համեմատ»՝ ասում է Էներգետիկայի ու ֆինանսների ինստիտուտի տնտեսական տնօրեն Մարսել Սալիխովը: Նա նշում է ընկերության արտահանման ցածր ծավալները: Բայց հիմա Գազպրոմի բաժնետոմսերը թույլ են տալիս տերերին լավ աշխատել դիվիդենտների վրա: Սալիխովի խոսքով՝ ընկերության դիվիդենտային քաղաքականությունը փոփոխվել է և վճարումների մակարդակը բարձր է, բացի այդ՝ ավարտվում են ընկերության ներդրումային մեծ ծրագրերը: «Ներդրողները վերանայել են իրենց վերաբերմունքը Գազպրոմի նկատմամբ, այս տարի գնանշման կատաղի աճ է: Այս պայմաններում իմաստ ունի, որ ընկերության մենեջմենտը վաճառի գանձապահական փաթեթը»՝ բացատրում է Սալիխովը: Փաստացի այս վարկածը տարբերվում է Վլադիմիր Պուտինի տեսակետից, որ ընկերությունը խիստ թերագնահատված է: Կատարվածի ևս մեկ տարբերակ է, որ կարող է լինել ռազմավարական գաղտնի ներդրող:


Այս տարի սա Գազպրոմի արժեթղթերի երկրորդ մեծ վաճառքն է: Օգոստոսին ընկերությունը վաճառեց իր բաժնետոմսերի 3%-ը 139 միլիարդ ռուբլով: Այն ժամանակ գնորդն անհայտ ռազմավարական ներդրող էր, իսկ բաժնետոմսերի գինը վաճառքի պահին ավելացավ 6%: Վաճառքը տարօրինակ էր՝ ներդրողները 500 հայտ էին ներկայացրել, ոչ մեկը չբավարարվեց՝ հիշեցնում է Forbes-ը: Փաթեթը վաճառվեց շուկայական գնից 8,4% զեղչով: "Ведомости" գրեց, որ տեղակայմանը մասնակցելու են միայն մի քանի նախօրոք որոշված գնորդներ: «Երբ մի քանի ամիս առաջ Գազպրոմի բաժնետոմսերը վաճառվեցին, ընկերությանը քննադատեցին ոչ շուկայականության համար, որ շուկայի ոչ բոլորն մասնակիցները կարող էին գնել բաժնետոմսեր»՝ հիշում է փորձագետ Սերգեյ Սուվերովը: Բաժնետոմսերի առաջին փաթեթի գնորդը մինչև այսօր անհայտ է: Bloomberg-ը գրեց, որ գործարքի հետևում կարող են լինել Արկադի Ռուտենբերգին կապված կառույցներ: Բայց Ռուտենբերգի ներկայացուցիչը հերքեց, որ միլիարդատերը Գազպրոմում ներդրումներ է անում: Նա այս անգամ էլ Forbes-ին ասել է, որ Ռուտենբերգը չի պատրաստվում ընկերությունում ներդրումներ անել:
BBC


Հ.Գ. Ակնհայտ է, որ Գազպրոմն իր բաժնետոմսերը շուկայական վաճառքի չի հանի և միանգամայն ստուգված ու «յուրային» գնորդի բաժնետոմսերի փոխանցում է կատարվում՝ վաճառքի անվան տակ: Այսինքն՝ իշխանական գրպաններում դրամափոխանակություն է կատարվում: Եվ, այնուամենայնիվ, այն ամենը ինչ վերաբերում է Գազպրոմին, վերաբերում է մեզ, քանի դեռ Հայաստանում չի հայտնվել գազամատակարար երկրորդ երկիր, և մրցակցությամբ գնորոշման հնարավորություն չի ստեղծվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ