Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Մենք պետք է վերջ տանք Սիրիայի կաթվածահար վիճակին»

«Մենք պետք է վերջ տանք Սիրիայի կաթվածահար վիճակին»
03.03.2016 | 10:45

50 բեռնատար ալյուրով և առաջին անհրաժեշտության առարկաներով ամեն ամիս ուղարկվում է Սիրիա Թուրքիայի Ռեյնհանլի փախստականների ճամբարից՝ գրում են Էրդրյու Միտչելը և Կլեր Շորտը The Times-ում: Ֆինանսավորում են բրիտանացի մուսուլմանները: Բրիտանական մուսուլմանական յոթ կազմակերպություններ 2011-ից 250 միլիոն ֆունտ են հավաքել սիրիացի փախստականների համար: Հուսահատությունը ծնում է ֆանատիզմ, իսկ հուսալքությունը ռադիկալ է դարձնում: Սիրիան բարձր զարգացած երկիր էր իր հնադարյան մշակույթով և հպարտ ժողովրդով, որը փախստական է դառնում միայն ծայրահեղ դեպքերում: 4 % փախստականները, որ հասել են Եվրոպա, հիմնականում մասնագիտություն ունեցող, ունևոր մարդիկ են: Մերձավորարևելյան տարածաշրջանում փախստականների համար ծախսված մեկ ֆունտի դիմաց Եվրոպայում նույն նպատակով 100 ֆունտ է ծախսվում:
Կոնֆերանսը, որ այս շաբաթ կկայանա Լոնդոնում, ցույց կտա՝ պատրա՞ստ է հարուստների աշխարհը անհրաժեշտ քայլեր ձեռնարկել աղետի հետևանքները կանխելու համար: Մեծ Բրիտանիան փախստականներին ավելի մեծ աջակցություն է ցույց տվել, քան ԵՄ բոլոր անդամները միասին: Սակայն խոսքը ծայրահեղ կարիքի մասին է: Համաշխարհային պարենային ծրագիրը ճամբարներում 50 % կրճատել է սնունդը՝ ֆինանսների պակասի պատճառով: Դա անթույլատրելի է: Բոլոր տարածքներում, որտեղ փախստականներ կան, և բուն Սիրիայում գերակայությունը պետք է տալ գոյության միջոցներին, կրթությանն ու աշխատանքին: Քանի դեռ մարդիկ ճամբարներում են, մենք պետք է գումարները ներդնենք նրանց կյանքի ու ապագայի վրա, ոչ թե լքենք նրանց հուսահատության, վշտի ու ցասումի մեջ: Մեծ Բրիտանիան հարկատուների գումարներից 1 միլիարդ ֆունտ է հատկացրել Սիրիայի վերականգնմանը և տնտեսության կենդանացմանը: Տեսնենք՝ մյուսները, հատկապես Պարսից ծոցի երկրները, կարո՞ղ են գործով ամրապնդել իրենց խոսքերը: Անթռիչք գոտու հաստատումը, հատկապես Իդլիբի շուրջ հյուսիսում և Դեռայի շուրջ հարավում արագ պետք է վերադարձնել օրակարգ: Մենք պիտի պնդենք, որ տներից վտարված ու վախեցած սիրիացիները պաշտպանված լինեն: Մարդասիրական կազմակերպությունները պետք է մուտք ունենան բոլոր շրջաններ: Միջազգային հանրությունը մեղավոր է իր անգործունակությամբ: Այդ կաթվածն ու այդ ձախողումը ՄԱԿ-ը դարձնում են ծաղրի առարկա և խարխլում են հեղինակությունը:
The Times


Հ.Գ. Եթե անգլիացիները սկսել են գրել փողերի մասին, ուրեմն վստահ են, որ պատերազմը Սիրիայում դադարելու է՝ նրանք փողի գինը լավ գիտեն ու գիտեն, որ փող աշխատում են պատերազմում, բայց փողը խաղաղություն է սիրում: Մինչ Թուրքիան շարունակում է ռմբակոծել Սիրիայի տարածքը ու ժխտել, որ ռմբակոծում է, Լավրովն ու Քերին հաստատում են, որ փաստեր չունեն հրադադարի ձախողման վերաբերյալ, Լոնդոնում արդեն մտածում են Սիրիայի վերականգնման մասին: Այս հարցում Մեծ Բրիտանիան ավելի հեռատես է Գերմանիայից, որ պատրաստվում է նոր փախստականներ ընդունել, մինչդեռ Լոնդոնը ծրագրում է նրանց տուն վերադարձնել: Իսկ գուցե պատճառը Գերմանիայում էժան աշխատուժի պակասն է, որի կարիքը Լոնդոնը չունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1603

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ