ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Եվրոպան պայթում է ու պայթում, հետո՞

Եվրոպան պայթում է ու պայթում, հետո՞
15.11.2015 | 01:24

Նոյեմբերի 13-ին Փարիզը ցնցվեց ահաբեկչություններից՝ յոթ վայրում միաժամանակ որոտացին պայթյուններ ու կրակոցներ, զոհերի թիվը հայտարարվել է 128 մարդ՝ ոչ վերջնական տվյալներով: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Այս տարի սա արդեն չորրորդ ահաբեկչությունն էր Ֆրանսիայում: Վերջին տասը տարում Եվրոպայում ահաբեկչությանը հարյուրավոր մարդիկ են զոհ դարձել, իսկ անվտանգությունն այդպես էլ չի ապահովվում:

2015-ի հունիսի 26-ին ավտոմեքենայով զինյալ ահաբեկիչը հարվածեց Գրենոբլի մերձակա Air Products քիմիական գործարանի դռանը և խրվեց գազի բալոնների մեջ: Նրա ձեռքին «Իսլամական պետության» դրոշն էր: Գործարանի մուտքի մոտ հետո գտնվեց տնօրենի գլխատված մարմինը, սպանության մեղադրանքով ձերբակալվեց գործարանի աշխատակից Յասին Սալին: Նախկինում նա ձերբակալվել էր ռադիկալիզմի կասկածանքով, 2008-ին մեղադրանքը հանվել էր: Ֆրանսիայի ոստիկանության տվյալներով՝ Յասին Սալին կապեր ուներ «Իսլամական պետության» ահաբեկիչների հետ:
2015-ի հունվարի 9-ին Փարիզում զինված Ամեդի Կուլիբալին, Կուաշի եղբայրների գործընկերը, որ երկու օր առաջ գնդակահարել էին Charlie Hebdo երգիծաթերթի խմբագրակազմին, հարձակվեց «Հիպեր Կաշեր» սուպերմարկետի վրա, հինգ մարդ զոհվեց, ներառյալ ահաբեկիչը:
2015-ի հունվարի 7-ին իսլամիստ եղբայրներ Սաիդ և Շերիֆ Կուաշիները, Կալաշնիկովի ինքնաձիգներով, նռնականետով, ատրճանակներով զինված և «Ալլահ ակբար» բացականչելով՝ հարձակվեցին Charlie Hebdo երգիծաթերթի խմբագրության վրա: Հրաձգության ժամանակ զոհվեց 12 և վիրավորվեց 11 մարդ: Հունվարի 9-ին Կուաշի եղբայրները սպանվեցին հատուկ գործողության ժամանակ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց «Ալ Քաիդան»: Իսլամիստները վրեժ էին լուծում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի համար:
2012-ի մարտի 11-ին, 15-ին և 19-ին Տուլուզում ու Մոնտոբանում ալժիրյան ծագումով ֆրանսիացի Մոհամեդ Մերան երկու անգամ հարձակվեց ֆրանսիացի զինծառայողների և հրեական դպրոցի վրա: Մերան սպանեց երեք զինվորականի, հոգևոր կրթության ուսուցչին ու նրա երկու երեխաներին, 8-ամյա մի աղջնակի: Մի քանի օրից նա սպանվեց ոստիկանության հետ հրաձգության ժամանակ: Սպանությունների պատասխանատվությունը ստանձնեցին իսլամիստները՝ «Ալ Քաիդայից»:
2011-ի հուլիսի 22-ին Նորվեգիայում կրկնակի ահաբեկչություն եղավ՝ մեկը Օսլոյի կառավարական թաղամասում, ժամուկեսից ՈՒտեյա կղզում: Օսլոյում ավտոմեքենա պայթեց 500- կիլոգրամանոց հեռակառավարվող ռումբով: Պայթյունից յոթ մարդ զոհվեց, մեկը մահացավ հիվանդանոցում, 200-ը վիրավորվեց: Պայթյունից հետո ազգայնական Անդրես Բրեյվիկը՝ ոստիկանի համազգեստով, գնդակահարեց 67 երիտասարդների, որ հանգստանում էին իշխող աշխատավորական կուսակցության ամառային ճամբարում: Հետո նա խոստովանեց, որ Օսլոյում էլ է ինքը ավտոմեքենան պայթեցրել:
2005-ի հուլիսի 7-ին չորս մահապարտ ահաբեկիչներ պիկ ժամին պայթյուններ իրականացրին Լոնդոնի հասարակական տրանսպորտում: Մեկ րոպե տարբերությամբ մետրոյի տարբեր կանգառներում երեք գնացք պայթեցվեց, իսկ մեկ ժամից մահապարտը պայթեցրեց երկհարկանի ավտոբուստ Տևիստոկ սկվերում: 56 մարդ սպանվեց, 700-ը վիրավորվեց: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց «Ալ Քաիդան»:
2004-ի մարտի 11-ին ամենամեծ ահաբեկչությունը կատարվեց Իսպանիայի պատմության մեջ: Մադրիդում ահաբեկիչները 10 ռումբ պայթեցրին մի քանի երկաթուղային կայարաններում: 191 մարդ զոհվեց, 2000-ը վիրավորվեց: Պատասխանատվությունը ստանձնեց «Ալ Քաիդան»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Վերջին տասնամյակի ոչ բոլոր ահաբեկչություններն են թվարկված: Բայց Եվրոպան շարունակում է իր համառ տոլերանտությունը և «բազմամշակութային» անգործունակության քաղաքականությունը: Անվտանգության ապահովման համար պատասխանատու ծառայությունները հերթական պայթյունից ու սպանություններից հետո պաշտոնանկվում են ու նորերը շարունակում են հին «ծառայությունը»: Ի՞նչ պետք է լինի, որ Եվրոպան փոխի վերաբերմունքը սեփական անվտանգությանը: Առավել ևս հիմա, երբ մուսուլման փախստականները հեղեղել են Հին աշխարհը, իսկ փախստականների անվան տակ մայր ցամաք են ներթափանցել ահաբեկիչներ, ինչի մասին խոսում էին եվրոպացիներն իրենք ու շարունակում էին ընդունել՝ առանց փաստաթղթերի ու գթասրտորեն: Երեկ ու այսօր Եվրոպայի բոլոր ղեկավարները իրենց ցնցված ու վշտահար լինելը հավաստեցին Ֆրանսիայի նախագահին, հայտարարեցին, որ նրա կողքին են, համատեղ պայքարելու են ահաբեկչության դեմ և այլն, և այլն: Որտե՞ղ են պայթելու հաջորդ ռումբերը:

Դիտվել է՝ 967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ