ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Աղտոտ անկողնու գարշանքը (քաղաքական լվացքատուն)

Աղտոտ անկողնու գարշանքը (քաղաքական լվացքատուն)
14.11.2015 | 11:30

Անտառի բացատում հանդիպեցի Պանին`
Վեհերոտ էր ու անկատար,
Երախից ցցվել էր ճերմակ ու կեռ ժանիք,
ՈՒսին` լուսինը ծաղկատար։
«Պան», Հրաչյա ԲԵՅԼԵՐՅԱՆ

ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ՈՐՍԸ

(այգաբաց է, ի՜նչ չքնաղ է պահը ֆելիետոնի)

Լսեք, ինչո՞ւ չեք սիրում բորենիներին։ Ինչո՞ւ է այս կենդանին արհամարհված։ Բորենուն նաև ատում են, ժողովրդական հավատալիքներում նրան համարում են մարդագայլ։ Ոչ մի կենդանի այս աստիճանի ստորադասված չէ։ Անգամ արյունարբու գայլն է որոշ հեքիաթներում դրական հերոսի մորթի հագնում։ Տեսեք, կոկորդիլոս Գենան սիրելի մուլտֆիլմի գերհերոսն է։ Առյուծը տափաստանի արքան է, արջը` մանուկների բարեկամը և այլն։ Մի խոսքով, անգամ սողուններն են երբեմն մարդկանց ակնածանքին արժանանում։ Բորենին` երբեք։ (Ինչպես հայտնի է, մեր ուղղամիտ երեսփոխաններից մեկը հատուկ հարգանք է տածում ավանակի նկատմամբ։ Արժե, զի ավանակն ավելի խոհեմ է, քան նժույգը։ Զորօրինակ, ուժից վեր բեռան տակ վերջինս հերոսաբար մաքառում է և դառնում էշ նահատակ, այսինքն` զոհվում է։ Իսկ մեր արգո էշը տրտինգ է տալիս և բեռը վար է նետում)։ Մի խոսքով, բորենին արժանի է արգահատանքի, քանզի նախ լեշով է սնվում և հարձակվում-հոշոտում է անմեղ մաքիներին, առյուծի կորյուններին, անգամ անպաշտպան մանուկներին։ ՈՒրեմն ինչո՞ւ չատել և չարհամարհել այս արարածին։ Ողջ գիտակցական կյանքում բորենին թրև է գալիս առյուծի հետևից, ճաշակում է նրա արքայական ճաշի մնացորդը, բայց հենց որ առյուծը ճանապարհվում է դեպի յուր մահվան մահիճը, հարձակվում-հոշոտում է ուժազուրկ արքային։

Այսքա՜ն թերություն, սակայն մի՞թե այս առեղծվածային գայլամարդը չունի գեթ մեկ առավելություն, գոնե աննշան մի դրական բան։ ՈՒնի՛։ Բորենյաց ոհմակը խմբային ահասարսուռ վարք է դրսևորում։ Նրանք խիստ ստեղծագործաբար են ընտրում զոհին, նախանշում են նրա փախուստի բոլոր հնարավոր ուղիները և հարձակվում, լափում են ոտն ի գլուխ։ Սարսափելի են հատկապես էգ բորենիները, այլ կերպ ասած` մարդագայլուհիները։ Ըստ իս, մարդագայլուհիներ այսօր էլ կան հայկական քաղաքական դաշտում, դարավանդներում և, առհասարակ, ամենուր, ուր ազատ շրջելու, սեփական հավակնությունները աշխարհի աչքի առջև դրոշակ դարձնելու հնարավորություններ կան։ Ընդ որում` նրանք և՛ քաղընդդիմություն են, և՛ իշխանություն, աղանդավորական առաջնորդուհիներ են, և ԼԳՏԲ-ական քրմուհիներ։ Սակայն գուցե թե մենք ենք վրիպում, գուցե նախ սանձել և դարձի է պետք բերել հայ կնոջ վսեմ առաքինությունը կոսմոպոլիտ մոգպետուհու դժնդակ առաքելության հետ շփոթած որոշ տիկնանց, այրելով նրանց հետդարձի բոլոր կամուրջները։ Գուցե ժամանակն է հայ-արիական իմաստուն և առողջարար մի ավանդո՞ւյթ վերականգնելու. երբ հայ արորդին տուն էր մտնում, կինը գուրգուրանքով և գոլ ջրով լվանում էր նրա վաստակաշատ ոտքերը։ Մի խոսքով, վաղուց է հասունացել Մասիսին շուքին տակ բորենյաց որսը սկսելու ժամանակը։

ՏԻԿԻՆ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԲՈՒԽԻ ՀՐԱԲՈՒԽՆԵՐԸ

(պամֆլետն այս հունցվեց զվարթ կեսօրին)

Մի խոսքով, վաղուց է հասունացել ժամանակը` Մասիսին շուքին տակ սկսելու բորենյաց որսը։ Որսաշրջանը բացված է, զինվեք համբերությամբ և մահակաձև-տձև փուչիկներով։

Նազելի այս տիկինը և՛ գերում է, և՛ վանում է։ Վանում է, զի նրա բազմազբաղ քաղաքական մակընթացություններն ու տեղատվությունները հաջորդում են միմյանց այնքան հանկարծահաս, որ անգամ ամենահաս հետախուզական կենտրոններն են անկարող արձանագրել, թե երբ, որ լսարանի առջև և ինչպիսի.

հակա - հանրապետական,

հակա - սերժսարգսյանական

և վերջապես` հակա-հայկական բռնադատմամբ ի հայտ կգա տիկին Զարուհին, արգո Փոստանջյանը, բազմազավակ մայրն ու օրինակելի տանտիկինը։ (Վերջին երկու բնորոշումն են նրան գերիչ դարձնում նվաստիս աչքում)։

Տիկին Զարուհու քաղաքական գործունեությունը, հատկապես երբ այն համեմված է անխոհեմ սեթևեթանքով (այսինքն` ֆրանսիական օծանելիքի նրբազեփյուռ բույրով և անգլիական բարձրակրունկների մարտական կարկտահարմամբ), ցավոք, ծառայում է օտարին, չարին, թշնամուն։ Ինչո՞ւ, բարկացայտ հարցնում են իմ արժանապատիվ ընթերցողները։ Շատ պարզ` պատասխանում եմ սիրահոժար։ Զի մեր սիրասուն Զարուհին և առհասարակ արևմտամետ մեր ընդդիմադիրները համառորեն շփոթում են իշխանությունը պետության, պետությունն էլ պորտապարի հետ։ Հավատացեք, տիարք և տիկնայք արևմտամետներ, իշխանական արատներն անցողիկ են, պետությունը` անվերապահ-գերակա արժեք։ Հավատա նվաստիս բազմատանջ փորձին, տիկին Զարուհի, և փորձիր իշխանական օթյակների կատաղի կռապաշտության դեմ պայքարել երկրի ներսում։ (Ինչե՜ր են կատարվում իշխանությունների հրահրմամբ, հայտնի է անգամ իրենց` մեր ինքնաբավ, ինքնասիրահարված իշխանիկներին)։

Ասենք այսպես, ինչու, տիկին Զառա, տիար Րաֆֆին և մյուս արևմտամետները, զորօրինակ, երկարընթաց ու չոր հացադուլի չեն նստում, պահանջելով օրենքով արգելափակել մենաշնորհատիրությունը Հայաստանում։ Կամ այդ ինչո՞ւ չեք ահաբեկում ԼԳՏԲ-ական քաղցկեղածին ոհմակին, չեք սպառնում ինքնահրկիզվել նրանց դռան շեմին, կամ չեք ներկայացնում ահավասիկ նման մի վերջնագիր, կամ ԼԳՏԲ-ականներն ու նրանց տեղական կնքահայրերը անհապաղ լքում են ՀՀ-ն, կամ Դուք և Րաֆֆին սկսում եք գնդակոծել նրանց որջ-գրասենյակը։ Դուք` պարսատիկով։ Րաֆֆին` «дамский пистолет»-ով։ Մի խոսքով, արգո տիկին Զարուհի, Մադլեն Օլբրայթի կնքամայրությունը ցավալի ազդեցություն է թողել Ձեր շփոթահար ներաշխարհի վրա։ ՈՒշքի եկեք, ժամանակն է։

Անմահ Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» ինչ-որ չափով վիճարկելի, սակայն անվիճելիորեն շնորհալի վիպասքում ահա նման մի տող կա. «Հում... հում... հումանիզմ...»։ Սա ակամա հիշեցի, երբ աչքիս առջև ալիքվեց Ձեր «ագրեսիվ-թիթեռնիկային» գրոհը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վրա։ Ընդ որում` դա կատարվեց 2013-ին, այսինքն` Օձի տարում։ Եվ տեղի ունեցավ համաշխարհային քաղաքական գլխավոր սակարաններից մեկում` ԵԽԽՎ-ում։ Լավ, եթե անգամ երկրի նախագահը այցելել է որևէ խաղատուն և անգամ եթե նման առասպելական (հուշեմ-հիշեք` 70 մլն եվրո) գումար է տանուլ տվել և նույնիսկ այդ «տանուլ տվածը» ՀՀ բյուջեից էր, արդյո՞ք ազգային-պետական բարոյազրկության գլուխգործոց չէր դայլայլուն բղավոցը, ըստ էության, դավադիր մի գնդակ` ուղղված երկրի, պետության, հայրենիքի, գրողը տանի, վերջապես իմ և ձեր թիկունքին, զի երկրի սահմաններից անգամ մի թզաչափ հեռվում պետությունն ու երկիրը վերածվում են հայրենիքի, իսկ նրան դավելը ուխտադրժություն է և հուռռա՜-շանտղություն։ Այնպես որ, մի թզենու տերև վերցրեք և մի ցախավել։ (Համոզված եմ, կռահեցիք, թե ինչու)։ Եվ այսպես, արևմտամետները լրացուցիչ ականներ են տեղադրում մեր վհատ և վհուկների շուրջպարերի մեջ գլուխը կորցրած հանրապետության ներքնահարկերում և երդիկի շուրջը։ (Տե՜ր իմ Երկնավոր, երկիրը մեր Նաիրյան ուղղակի մի փրկություն ունի. ձեռնաշղթայել և զնդանը նետել նորանկախական բոլոր վասակ-վասակուհիներին)։ (Ի դեպ, շատ շատերի տեսակետներին ընդառաջելով, հարցս ուղղում եմ երկրի նախագահ տիար Սերժ Սարգսյանին` «Դուք ինչո՞ւ դատարան չդիմեցիք և Զարուհի Փոստանջյանից չպահանջեցիք ապացուցել «մեղադրանքը»։ Չէ՞ որ այս դեպքում մեր երկիրն ու մեր պետականությունը անարգվում են կրկնակի, Զարուհի (ըստ ոմանց դիպուկ բնութագրման` Չարուհի) Փոստանջյանը ինչ-որ անհայտ ծագման հաղորդմամբ թնդացնում է Եվրոպան և աշխարհը, երկրի խորհրդանիշ հանդիսացող 3-րդ հանրապետության 3-րդ նախագահը հարցը շրջանցում է բարեկամական հեգնանքով։ Երկրում փոփոխություններ եք կամենում, հրաշալի է, սակայն ինչո՞ւ այդ արմատական փոփոխությունները փնտրել հեռավոր Ստրասբուրգում և հարևան Թիֆլիսում։ (Ի՜նչ խուռներամ է ոմանց անսանձ մտագարությունը)։ Ահա թվով 37 քաղակտիվիստ հասնում են Թբիլիսի։ (ՈՒխտագնացության նրանց ուղին, անշուշտ, հուզիչ էր, նախ խոնարհում Խոջիվանքի հայոց մեծացը` Րաֆֆուն և Թումանյանին, այնուհետև ուխտավոր մի ընթացք դեպի Սուրբ Գևորգ եկեղեցի)։ Նշյալ ուխտազանցների քանակը 37 է (1937 թվականը ինչ-որ բաներ հուշո՞ւմ է մեզ), խիստ ցավալի է նրանց շարքում և Զարուհուն որպես ուսընկեր տեսնել մարտական ասպետ Ալեքին` Ենիգոմշյան։ Եվ, ահավասիկ, հանգուցալուծումը` 37-ի խումբը, տեղեկանալով, որ Հայ առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցում օծման արարողություն է և այնտեղ է ՀՀ նախագահը, «օրհնաբանում են» սույնը խիստ բաղաձայն մի վանկարկությամբ. «Սերժի՛կ, հանցագործ», «Նոր Հայաստան` առանց Սերժի», «Հանցագործ, դո՛ւրս եկեղեցուց»։ Կեցցեք։ Սակայն նաև հաշվեք, թե քանի՜-քանի հայատյացի սրտերին փթով յուղ քսվեց այս «հայրենակարոտ» հում... հում... հումանիզմի շփոթից։

Ի դեպ, հարգարժան «37-ականներ», Րաֆֆին և Թումանյանը արդյո՞ք պատգամեցին ձեզ ձեր սեփական տան աղտոտ սավանները լվանալու փոխարեն դրանք առուծախի առարկա դարձնել օտար տոնավաճառներում։

ԺԱՆԳՈՏ ԺԱՆԻՔԸ ԿԻՍԱԼՈՒՍՆԻ ՏԱԿ

(իրիկնահացը առանց սարկազմի՞, անհնար է)

Վեհերոտ է ու անկատար մեր հայոց աշխարհը, լուսահոգի Հրաչյա Բեյլերյան, երկիրը ծաղկում է, ժողովուրդն արտագաղթում է, իշխանակառավարական երախները մեղր ու մանանա են խոստանում, սակայն երեխաները համրանում ու խլանում են հայ մայրերի ցամաքող կրծքերին կառչած։ Ինչ կարող ենք անել, սա է մեր ծաղկատար դարի դատավճիռը այնքան ժամանակ, քանի դեռ աղտոտ անկողինները չեն մանրէազերծվել և գարշանք են բուրում։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ