«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Այո՜». այն ձևավորվեց

«Այո՜». այն ձևավորվեց
27.10.2015 | 00:59

Առաջին հայացքից իշխանական «Այո»-ի շտաբը ստանդարտ, նախկին ոգով կառուցված «կայան» է, որը նույն «ստանդարտով» էլ կավետի հանրաքվեի «լավը», եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ Հովիկ Աբրահամյանն այս անգամ չի արձակուրդվելու, որ նոր դեմք կա շտաբում` Վիգեն Սարգսյանը, ու չկա Դավիթ Հարությունյանը:
Ակնհայտ է` շտաբը ձևավորվել է երկու «հզոր» սեգմենտներով: Եթե նախկինում «գործի գլխին» էր Հովիկ Աբրահամյանը, այլ էական խաղացողներ չէին լինում կամ չէին երևում բացահայտ: Եթե Վիգեն Սարգսյանն էր «մարտը վարում», ՀՀԿ ամորֆ ծերակույտն էր բացակայում (զորօրինակ` Ցեղասպանության 100-րդ տարելիցը):
Հարց՝ ինչո՞ւ այսպիսի միքս և վասն որո՞ւ:
ա) Փորձ է արվել «հաճելին համակցել օգտակարի հետ»: Հովհաննես Արգամիչն ընտրական տեխնոլոգիաների «մեծ կոմբինատոր» է, նա գիտե «արդար» ընտրություններ անցկացնելու 400 «ազնիվ» ձև, առանց նրա (ազնիվ լինենք) իշխանական ճամբարը չէր կարող յոլա գնալ` հաստատապես: Համ էլ` այս փուլում չէր կարելի Արգամիչ Հովհաննեսին նեղացնել` հազար ու մի պատճառով, ինչն այսօրվա մեր քննարկման թեման չէ:
Վիգեն Սարգսյանը ևս խոր «անհրաժեշտություն» էր: Նա մաստեր-կլաս էր տվել մինչ այդ, «զգեցրել» էր այդով բոլորին, և այդ «կլասը» պետք էր զուգակցել արգամիչյան պրագմատիզմի հետ. առաջինի դեպքում` ի «փառս» արտաքին սպառման, երկրորդի դեպքում, հասկանալիորեն` ներքին: Տարածաշրջանային զարգացումների, արևմուտք-հյուսիս այսօրվա խաղի պայմաններում պետք է «կուկլա» հանրաքվե անցկացվի, իսկ դրա «այցեքարտը» հենց Վիգեն Սարգսյանի աշխատաոճը կարող է լինել` հազար ու մի պատճառով, ինչը նույնպես այսօրվա քննարկման թեմա չէ:
Ասել է` կազմվել է բավականին հետաքրքիր տանդեմ` հին ու նոր սերնդից, որը ճշգրիտ եզակիությամբ կծառայի ոչ միայն հանրաքվեի գործընթացը կյանքի կոչելու իշխանական «սրբազան առաքելությանը», այլև նույնքան «կատարյալ» դաշտ կստեղծի Սերժ Սարգսյանի համար` ապագա մանևրներն իրականացնելու նպատակով: Այո՜, այդ թվում և կադրային հարցերում:
բ) «Այո»-ի շտաբը կառուցված է, ինչպես Վանոն կասեր, «մանրամասն հանրաքվեն սիրելու» սկզբունքով: Նկատենք, այն բավականին մոնոլիտ է և ֆունկցիոնալ, դերաբաշխումներն էլ անչափ հստակ են և ինստիտուցիոնալ:
«Այո՜», ի տարբերություն բազմաճակատացվող ընդդիմության:
ՈՒ եթե շատ անկեղծ և ազնիվ, ապա սույն «մանրաճակատացվող» ընդդիմությունն իրականում չգիտի, թե որն է իր անելիքը և ուզելիքը, մանավանդ որ ոչ անելիք կա, ոչ էլ ուզելիք, որովհետև «ուզվորների» պակաս «Այո»-ի շտաբում նույնպես չկա, քանզի բեք-վոկալ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետնամուտքի և առաջնամուտքի քարտ-բլանշ ունեն (որտեղից ուզեն` կմտնեն), էլ չենք ասում` ընդդիմության «ամենահաջողված ճակատացում»-«գոսպոդին» Լյովիկ Զուրաբյանի մասին, որը ԲՀԿ-ի ու պարոն Արգամիչի «նոն-ստոպ հաճախորդն» է եղել մշտապես, և որպես մեղմագույնը բոլոր հանցանաց (հարգանքներիս խոր հավաստիքը պարոն Գագիկ Հարությունյանին, որ լավագույնս գամվեց զուրաբյանական խաչին, որպես հնարավոր նախագահի թեկնածու), կարող է անվերջ օգնության հասնել «նույներին»:
գ) Եվ այնուհանդերձ: «Այո»-ի շտաբը մեկ անլուծելի խնդիր ու «գույժ», այո, ունի: Ասել է՝ նրանք, ովքեր «կաղնած» են (հարգանքներիս հավաստիքը պարոն երկրորդ նախագահին և յուր բոլոր սատելիտներին) փրկության ճակատների, հատկապես` Ցեղասպանության 100-րդ տարելիցն ու հանրաքվեն «ապստամբության» վերածելու ակունքներում (այո, Ժիրայր Սէֆիլյանի մասին է խոսքը), նույնպես լուրջ խնդիր են լուծելու:
Սէֆիլյանի հետևում կանգնած մոդերատորները գիտեն՝ քանի որ հանրաքվեն կանխելն անհնար է, փորձելու են «հարամել-մխտռել» այն, ինչպես վարվել են ցայս:
Ինչն էլ ուղղակիորեն «Այո»-ի հողանցում կնշանակի…


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ