-
16.02.2024|
13:40
Ադրբեջանն անպատճառ մեծ և փոքր հարձակումներ է գործելու Հայաստանի Հանրապետության դեմ նաև հետագայում՝ փորձելով գրավել ու հայաթափել նորանոր տարածքներ, պատճառել մարդկային և նյութական նոր կորուստներ։ Կարճ ասած՝ Ադրբեջանը շարունակելու է շարժվել իր ավանդական հայասպան ուղեգծով։
-
13.02.2024|
16:43
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ու նրա գլխավորած Իսրայելի սիոնիստական վարչակարգը, որոնք, ինչպես Բայդենն ու նրա վարչակարգը, քաղցկեղի նման սպառնալիք են համաշխարհային (գլոբալ) խաղաղության ու մարդկության գոյության համար, անցած գիշեր լուցկին մոտեցրել են մերձավորարևելյան վառոդի տակառին՝ ռազմական իրադարձությունների զարգացումը դարձնելով առավել պայթյունավտանգ, քան երբևէ:
-
11.02.2024|
15:37
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում փետրվարի 7- ին կատարած գրառմամբ ողջ մարդկությանը զգուշացրել է ապոկալիպսիսի, ամեն ինչի վերջի մասին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ենթադրելի պատերազմի դեպքում:
-
09.02.2024|
16:04
Այսօր կեսգիշերից քիչ անց հայտնի դարձավ Մերձավոր Արևելքում հակամարտ ուժերի միմյանց հասցրած նոր հարվածների մասին: Մինչ նշված իրադարձություններին անդրադառնալը, ընդգծենք, որ ՄԱԿ- ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում փետրվարի 5- ին արտահայտվելով Մերձավոր Արևելքում ԱՄՆ գործողությունների մասին, հայտարարել է, որ մերձավորարևելյան տարբեր պետությունների տարածքում գտնվող օբյեկտներին ամերիկյան բանակի հաճախակի հարվածները մատնում են տարածաշրջանի երկրներին լայնամասշտաբ հակամարտության մեջ ներքաշելու Վաշինգտոնի մտադրությունը։
-
-
06.02.2024|
14:05
Թերևս ավելորդ է ասել, թե որքան կարևոր են խաղաղությունն ու կայունությունը մեզ հարևան ու բարեկամ երկրում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում և, ընդհանրապես, տարածաշրջանում: Եվ ոչ միայն այն առումով, որ Իրանի և Հայաստանի տրանսպորտային, առևտրային և այլաբնույթ կապերը ռազմավարական նշանակություն ունեն կիսաշրջափակման մեջ գտնվող և այլ առումներով էլ խնդիրներ ունեցող մեր երկրի համար:
-
04.02.2024|
16:12
Սատանայի պետություն և աշխարհում չարիքի առանցք հանդիսացող ԱՄՆ-ի Զինված ուժերը փետրվարի 2-ին, Մոսկվայի ժամանակով 00:00- ից և լույս 3-ի գիշերը 120- ից ավելի ավիահարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող բազմաթիվ օբյեկտների: Միացյալ Նահանգների ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) նույն օրը հաստատել է վերոնշյալ հարվածների մասին տեղեկությունները:
-
01.02.2024|
10:43
Վստահաբար կարելի է ասել, որ Տեխասը նոր քաղաքական տեխնոլոգիա է: Նպատակը՝ ԱՄՆ -ը կունենա նոր նախագահ:
-
30.01.2024|
15:51
ՈՒկրաինայում պատերազմը շարունակվում է: Ռազմական գործողությունների աշխարհագրությունը չի ընդլայնվում, բայց երկուստեք զոհերի թվաքանակը պրոգրեսիվ աճում է:
-
30.01.2024|
06:55
Շուրջ երկու տարվա թաքնահարույց և բաց բանակցություններից և անդրկուլիսյան պայմանավորվածություններից հետո, Թուրքիան վավերացրեց Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցության իր համաձայնությունը: Իհարկե հասկանալի է, որ Էրդողանը դա արեց F-16 կործանիչների նորացված մոդելնելը ստանալու Սպիտակ տան թույլտվության դիմաց: