Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Այսօր մեր ոստիկանությունը վստահելի և հավատարիմ չէ հասարակությանն ու պետությանը

Այսօր մեր ոստիկանությունը վստահելի և հավատարիմ չէ հասարակությանն ու պետությանը
28.05.2024 | 08:13

Ոստիկան բառը պահլավերեն նշանակում է վստահելի և հավատարիմ։

Ոստիկանը, երբ դառնում է գործող վարչակարգի բռնության մեքենան, դադարում է հավատարիմ և վստահելի լինել հասարակությանը և պետությանը։

Այն վերածվում է իշխող ուժի կամ կլանի, նույնիսկ իշխանական ընտանիքի պահնորդական ծառայության։

Դատելով հանրային արդար մղումը բնում խեղդելու ոստիկանական ռեպրեսիաներից ու բռնաճնշումներից՝ այսօր մեր ոստիկանությունը վստահելի և հավատարիմ չէ հասարակությանն ու պետությանը։

Դրանով նաև համակարգը արատավորում է իր ազնիվ և պարկեշտ ծառայողներին, որոնց համար ուսադիրը ոչ թե թղթի կտոր է, այլ՝ պատվաբեր տիտղոս։

Հ.Գ. Արաբական տիրապետության շրջանում ոստիկանը Հայաստանում նշանակված հարկահավաք կուսակալն էր։

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ