Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

ՈՒղեղների լվացում

ՈՒղեղների լվացում
18.12.2023 | 14:11

2009-ից սկսած՝ խիստ արևմտամետ ՀԿ-ական աշխատակիցների մի մեծ խումբ առավոտից երեկո, տարբեր իշխանավորների աջակցությամբ, գիտությամբ, թողտվությամբ ու իմացությամբ, հայ հասարակությանը «պատրաստում էին խաղաղության»` դրա մասին միջազգային մամուլում հոդվածներ տպելով և ուղեղների լվացման սեմինարներ կազմակերպելով:

Ադրբեջանցիների հետ ապրելու, շփվելու, ընկերություն անելու մասին բազմաթիվ հոդվածներ ու պատմություններ էին գրվում, անգամ հայկական շոուբիզնեսից ոմանք ցուցադրաբար թուրքերի հետ էին ամուսնանում. Հայաստանում անգամ կար բար, որի հիմնադիրը Թուրքիան հայտարարում էր խիստ ժողովրդավարական, իսկ Հայաստանը` ավտորիտար երկիր:

2018-ից այդ «աշխատանքները» շարունակվեցին էլ ավելի ակտիվորեն. բանը հասավ նրան, որ մեդիատիրույթում անընդհատ խոսվում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների, ադրբեջանցիների հետ շփվելու, ընկերություն անելու ու համատեղ ապրելու մասին. հարկ է նշել, որ նմանատիպ հոդվածներն ու հոդվածագիրները ոչ միայն ունեին արևմուտքի թույլտվությունը, այլև ռուսաստանաբնակ հայ լիբերալ-լիբերտանտական մտածողության օլիգարխների «դաբրոն»:

Այսօր արդեն հայ-ադրբեջանական «համակեցության» առաջնային քարոզիչները փորձում են տարբեր ծրագրերի միջոցով աջակցել տեղահանված բազմաթիվ անձանց. հետաքրքիր, բայց մտահոգիչ է նաև այն, որ նրանց առնվազն ամոթանք տալու փոխարեն հակառակ կողմի` առաջնային տուժողների խումբը, երևի թե Ստոկհոլմյան սինդրոմով տառապելու արդյունքում, այդ անձանց հետ արագ մտերմանում ու ընկերանում է:

Ու մեկը չկա, որ այդ «խաղաղության ռահվիրաներին»` նրանց, ովքեր տարիներ շարունակ միջազգային հանրությանը համոզում էին ադրբեջանցիների «խաղաղասեր» լինելու մասին, պահանջի գնալ իրենց իսկ կողմից խաղաղասեր ներկայացված ադրբեջանցիների հետ «խաղաղ ապրելու»:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 3142

Մեկնաբանություններ