-
01.03.2024|
23:01
Ախ՛, այստեղ ինչքան կակաչ կա կարմիր,
դյութեղ ու թովի՜չ, պայծա՜ռ, հուրհրա՜ն,
շոյում է նրանց մեղմորեն քամին՝
չքնաղ ու լուսեղ բարձունքի վրա...
-
26.02.2024|
16:06
Ժամանակավոր կրկես, կարուսել,
ծաղրածուներդ արցունքներ ունեն,
քո բաց հարթակում.
նույն խաղի մեջ են
հեծյալ ու քայլող, մուրացիկ ու տեր...
-
25.02.2024|
14:42
Բառերս վաղու՜ց անզոր են, անուժ՝
քեզ այս մահաբեր նինջից հանելու,
ինքդ քո կամքով դարձար խաժամուժ՝
մի անլուծելի խրթին հանելուկ...
-
23.02.2024|
15:48
Բնապահպանների երամները օղակել են երկրագունդը,
որ հանկարծ այն փուլ չգա,
որ հանկարծ մարդկության ճակատագիրը չընդհատվի
զառամախտով հիվանդ միակ այս կեցավայրում...
-
21.02.2024|
13:34
Լեռան հառաչ է լսվում ամենուր
այս օրերին դժնի,
յոթծովիմերան երկրի փանջարաներն են
բաց` հազար ու մի...
-
19.02.2024|
15:46
Խոր ակնածանքով այցելեմ կրկին
ուխտատեղ դարձած քո չքնաղ Լոռին,
գլխիկոր կանգնեմ այն մատուռի մոտ,
որտեղ Մեծ Սիրտ է պահ տված հողին...
-
17.02.2024|
15:16
Ինչ-որ դառնաղի բառերի շարան,
ինչ-որ ծիսական երգ ու առասպել.
իմ հայրենիքը ինձանից տարան,
իմ հայրենիքը հեռացող լաստ է...
-
15.02.2024|
19:22
Հացը հարամվեց բոթով մի ծանր
ու ծամածռված իրականությամբ,
կեղծիքն էր բռնել բեմին կրքոտ պար
ու կապիկության հանդեսի տարափ...
-
13.02.2024|
19:54
Մենք անցնում ենք ժամանակը
լեթարգիական մեծ քնի,
մեզ ցնցել է տառապանքը,
թաղել մեր մեջ կենդանի...
-
12.02.2024|
13:31
Սիրտն իմ լքած օրերում մթար՝
Հայրենիքիս հետ հեռացար անդարձ,
Հայրենիքիս պես դու էլ խորթացար՝
գալիք օրերս դարձնելով խավար...