-
13.11.2014|
17:23
Կասկածներ կան, որ խոցված ուղղաթիռի անձնակազմից որևէ մեկը կարող է ողջ լինել, ճշտել դեռևս չի հաջողվում, քանի որ ադրբեջանական կողմը ուղղաթիռի ընկնելու վայրը ինտենսիվ կրակահերթի տակ է պահում:
-
13.11.2014|
17:21
Երեկ ղարաբաղա -ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցմամբ պայմանավորված, իրադրությունն առաջնագծում լարվել է, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
-
13.11.2014|
17:20
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկատվության համաձայն` հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին, որը հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին, րոպեներ առաջ Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
-
13.11.2014|
17:18
Ադրբեջանի արտգործնախարարությունը նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ ոչ թռիչքային գոտի հայտարարելով «օկուպացված տարածքների օդային տարածությունը և ըստ սահմանված կարգի այդ մասին տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամներին»:
-
13.11.2014|
17:15
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել նոյեմբերի 12-ին ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ, որում պնդել է, թե Հայաստանի ուղղաթիռները ներխուժել են Ադրբեջանի օդային տարածք:
-
11.11.2014|
01:05
Նոյեմբերի 5-ին` ֆաշիստական օկուպացումից Կիևի ազատագրման 71-րդ տարեդարձի նախօրեին, նորօրյա կիևցի ֆաշիստները հերթական հանցանքն են գործել։ Պորոշենկոյի վարչախմբի հրամանով Դոնեցկում գնդակոծվել է դպրոցի խաղահրապարակը, որտեղ երեխաները գնդակ էին «տշում»։
-
08.11.2014|
11:53
Համատեղ գործողության շրջանակներում, որին մասնակցել են Եվրոպայի 16 երկրներ և ԱՄՆ-ը, փակվել է ավելի քան 400 կայք, որոնք վաճառում էին արգելված ապրանքներ՝ ներառյալ զենք և թմրամիջոցներ: Կայքերը գործել են Tog ցանցում: Ձերբակալվել է 17 մարդ:
-
08.11.2014|
11:51
Եմենի հատուկ ուժերը հաղորդում են, որ նրանց հաջողվել է երկրի հարավում սպանել «Ալ-Քաիդայի» ազդեցիկ առաջնորդի և վիրավորել նրա աջակիցներից մեկին:
-
06.11.2014|
11:43
Դոնեցկի դպրոցական մարզադաշտում գնդակոծության հետևանքով զոհված անչափահասների մահը վկայում է այն մասին, որ կողմերը խախտում են խաղաղ բնակչության պաշտպանության վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:
-
05.11.2014|
13:21
Բուրկինա Ֆասոյի զինվորականները փոխգնդապետ Իսահակ Զիդային առաջադրել են երկրի ժամանակավոր նախագահ: