-
21.11.2014|
13:30
«Արծվաշեն և որդիներ» հայրենակցական հասարակական կազմակերպությունը «Զինվորը չի մեռնում» ծրագրի շրջանակներում հանդիպումներ է ունենում Վանաձորի կրթական հաստատությունների սաների հետ՝ վերջիններիս ծանոթացնելով Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսների սխրանքներին։
-
20.11.2014|
19:12
Նոյեմբերի 20-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացեց կահույքով, ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովումներով հագեցած հերթական համակարգչային լսարանը։
-
20.11.2014|
14:20
Հայկական ուղղաթիռի խոցման միջադեպի շուրջ զարգացումներին զուգահեռ պաշտոնական Բաքուն ակտիվացնում է խոսակցությունները ամռանը Ղարաբաղում ձերբակալված երկու դիվերսանտներին հայրենիք վերադարձնելու մասին։
-
19.11.2014|
17:22
Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դիակները վերադարձնելու ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից իրականացվող քայլերի համակարգմանն առնչվող հարցեր:
-
19.11.2014|
12:19
Երուսաղեմում կացիններով, դանակներով և ատրճանակներով զինված չորս հոգի վաղ առավոտյան ներխուժել է սինագոգ և սպանել չորս, վիրավորել ութ քաղաքացու:
-
18.11.2014|
00:33
Վեց օր անցել է, սակայն չի հաջողվել անգամ դուրս բերել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խոցված հայկական ուղղաթիռի երեք օդաչուների դիակները: Սա ավելի խտացնում, ամբողջական է դարձնում ողբերգության պատկերը, մեզ հիշեցնում է այն մասին, որ պատերազմը ոչ միայն չի ավարտվել, այլև ամեն պահի կարող է վերսկսվել՝ իր մարդակուլ հետևանքները տարածելով ամբողջ տարածաշրջանում:
-
17.11.2014|
00:45
ՄԱԿ-ը հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում լարվածության կապակցությամբ` կոչ անելով կողմերին զերծ մնալ իրադրությունը լարող գործողություններից՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը` անդրադառնալով լրագրողի նկատառմանը, որ ադրբեջանական զինուժը կրակի տակ է պահում խոցված ուղղաթիռը և թույլ չի տալիս, որ հայկական փրկարար առաքելությունը որևէ օգնություն տրամադրի օդաչուներին:
-
16.11.2014|
13:30
Երբ թշնամին պաշարում է ամրոցը, պաշարվածները բազմապատկում են իրենց ուժերն ու դիմադրությունը, որ թշնամուն չհաջողվի ամենափոքր ճեղք անգամ անել պարսպի վրա, դրա համար աշտարակներին կանգնած նետաձիգ զինվորները գիշեր ու զօր հսկում են հակառակորդի զինվորներին պարսպին մոտ չթողնելու համար:
-
15.11.2014|
18:45
Լեռնային Ղարաբաղում ուսումնական վարժանքի ժամանակ խփված ուղղաթիռը բացահայտ հարձակում է Ռուսաստանի դեմ՝ ասել է ՌԴ հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը: Նրա խոսքով, դա կարող է հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների:
-
15.11.2014|
18:38
ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: