-
03.02.2015|
01:03
Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է առաջիկա օրերին զորահավաք անցկացնելու և մինչև 100 հազար մարդ զորակոչելու մտադրության մասին:
-
03.02.2015|
00:32
«Ինչի, մե՞զ էլ է թուրքի տեղ դրել»,- երեկ անդրադառնալով Բերձորի դեպքերին՝ ասաց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը` նկատի ունենալով Ժիրայր Սէֆիլյանի շարժման անունը` «100-ամյակը` առանց ռեժիմի»:
-
02.02.2015|
17:21
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից ազատելու մասին:
-
31.01.2015|
14:54
ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին՝ ժամը 13:00-14:00-ի սահմաններում, դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա:
-
31.01.2015|
13:08
ՀԱՊԿ-ի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում հստակ հայտարարվել է. ՀԱՊԿ-ը չի կարող արձագանքել ռազմական միջոցներով՝ հունվարի 30-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիայի» հարցին:
-
30.01.2015|
15:03
Զինծառայող Հայկազ Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ: ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածվել, որում ասված է.
-
29.01.2015|
14:31
Հունվարի 29-նա` ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ կատարվում է նախնական քննություն:
-
29.01.2015|
12:55
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ անցած գիշեր ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
-
29.01.2015|
11:25
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (15 արկ) և ՌՊԳ-7 (6) ու ԱԳՍ (32) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4600 կրակոց։ Այդ մասին հաղորդում են ԼՂՀ պաշտպանության բանակից:
-
28.01.2015|
14:51
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Արարատի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու մոտ 35 կամավոր այցելել են ՀՀ զինված ուժերի կազմավորման ակունքներում գտնվող սպարապետի, ՀՀ ազգային հերոս՝ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։