Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ի երեկոյան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ՝ հոկտեմբերի 12-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին ընդառաջ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյին, ով Երևան է ժամանել՝ մասնակցելու հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարությունում, որտեղ քննարկվել են բնագավառում առկա չարաշահումներն ու կոռուպցիոն դրսևորումները:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել «Նոր Խարբերդ» Ա/Ը 5-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տանը Արմեն Բադալյանի հետ թմրանյութ են օգտագործել, ինչի հետևանքով Ա. Բադալյանը մահացել է:
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Նոբելյան մրցանակակիրներ, պրոֆեսոր Թիմոթի Հանթի և պրոֆեսոր Մարտին Չալֆիի՝ Երևանում կայանալիք հանրային դասախոսություններին:
Էրեբունի-Երևան տոնակատարությունների առթիվ հոկտեմբերի 14-ին` 08.30-ից փոքր կենտրոնում երթևեկությունը կդադարեցվի, իսկ մետրոպոլիտենը կգործի մինչև 01.00 հոկտեմբերի 15-ը: Օրվա ընթացքում անցկացվելու են հետևյալ միջոցառումները.
Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Իսրայելի գործողությունները Լիբանանում հաջողություն ունեն նրա համար, որ իսրայելական կողմը լավ տեղեկացված է Լիբանանում գտնվող թիրախներից։ Հիմա կարող է մտածեք, որ դա բացառապես հետախուզական ցանցի արդյունք է, բայց՝ չէ։ Իսրայելը կարողանում է հետախուզել հնարավորինս իրական ժամանակի մեջ։