-
30.11.2020|
13:51
Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիք»-ին հարցազրույցում ասել է, որ երկրաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություն է տեսնում։
-
30.11.2020|
12:44
Թուրքիան փորձում է հարաբերությունները կարգավորել արևմտյան ավանդական դաշնակիցների ու տարածաշրջանային ազդեցիկ պետության Սաուդյան Արաբիայի հետ:
-
29.11.2020|
20:32
Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաեւ, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլեւ ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից:
-
29.11.2020|
17:28
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հեռախոսով քննարկել է նրա՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվա նախատեսված այցը և Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը՝ ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
-
29.11.2020|
10:31
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդակցություն անցկացրեց Անվտանգության խորհրդի անդամների հետ՝ հաղորդելով իր հերթական հեռախոսազրույցների մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել է ռուս խաղաղապահների գործունեությունը և հումանիտար առաքելության աշխատանքը Լեռնային Ղարաբաղում:
-
28.11.2020|
23:38
Եվրամիությունը դատապարտում է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի ու ևս մի քանի անձանց սպանությունը՝ հայտնում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքը:
-
28.11.2020|
23:29
Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու համար․ դրան է ուղղված Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնությունը՝ նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:
-
28.11.2020|
23:04
Թուրքիան նախատեսում է վերանայել ԱՄՆ-ի նկատմամբ իր քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրների: Անկարան՝ հարաբերություններ հաստատելով Վաշինգտոնի հետ, հույսը դնում է զենքի պայմանագրերի կնքման վրա:
-
28.11.2020|
22:55
Իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հայտնում են, որ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է իրենց դիմումները:
-
28.11.2020|
22:52
«Մենք շնորհակալ ենք բարեկամ Ֆրանսիային՝ միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ճիշտ ներկայացնելու և մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորությամբ՝ Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը: