ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վա՜յ հայերին, որ երբևէ քաշվել են եվրոպական քաղաքականության մեջ

Վա՜յ հայերին, որ երբևէ քաշվել են եվրոպական քաղաքականության մեջ
06.07.2024 | 09:42

Եվրոպական ժողովուրդներն ու պետական գործիչները հոգնել են մշտնջենական Հայկական հարցից: Դա ինքնին հասկանալի է. չէ՞ որ այդ հարցը նրանք ձախողեցին: Հայաստան անունը նրանց նիրհած խղճերում արթնացնում է սոսկ ուրացած կամ չկատարած խոստումների տհաճ հիշողություններ: Նրանք մատը մատին չխփեցին իրենց խոստումները կատարելու համար, քանի որ դրանք տվել էին թեև փոքր, արնաքամ, սակայն շնորհալի մի ժողովրդի, որ չուներ նավթի ու ոսկու հանքավայրեր:

Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար ավելի լավ կլիներ, եթե իր անունը երբևէ հնչած չլիներ եվրոպացի որևէ քաղաքագետի բերանից: Սակայն հայ ժողովուրդը բնավ չի կորցնում իր հույսը: Նա համառ, անխոնջ աշխատում և սպասում է, շարունակ սպասում: Նա սպասում է մինչ օրս…

Ֆրիտյոֆ ՆԱՆՍԵՆ

Հատված «Հայաստանը և Մերձավոր Արևելքը» գրքից

***

..Ոչ էլ կարիք կա կանգ առնելու 1877-78 թվականներին, որը բնականորեն Թուրքիայում հայերի կրծքի տակ արթնացրեց մեծ հույսեր. չենք խոսելու դրան հաջորդող 1878 թվականի Բեռլինի խաղաղության կոնֆերանսի դիվանագիտական բոլոր բանակցությունների մասին, որը վավերացրեց հայերին բարելավ պայմաններ ստեղծելու սուլթանի կրկնած խոստումները: Այժմ ամբողջ թուղթը, այս բոլոր գեղեցիկ խոստումները արևմտաեվրոպական դիվանագիտության և եվրոպական արդարության ու մարդասիրության համար նշանակում եին այնպիսի բազում հաղթանակներ, որ դիվանագետները կարող եին դրանք ցուցադրել աշխարհին, թեև շատ լավ գիտեին, որ թուրքերը մտադրություն չունեին իրենց խոսքի տերը լինելու.

Թուրքական կայսրության մեջ ապրող հայերի համար այս խոստումները ոչնչից ավելի վատ էին: Դա արթնացրել էր կեղծ հույսեր և իրականում իրերի դրությունը նրանց համար ավելի էր վատացել: Ողբերգական ճշմարտություն էր, որ դրությունն ավելի լավ կլիներ, եթե եվրոպական ազգերը և նրանց կառավարություններն ու դիվանագետները երբեք չզբաղվեին հայերի դատով...

Մինչ տերությունները Բեռլինում դեռ չեին վերջացրել բանակցությունները, բրիտանական կառավարությունը թուրքական կառավարության հետ ստորագրեց մի գաղտնի պայմանագիր ՝ զինված պաշտպանություն ցույց տալու թուրքերին, եթե Ռուսաստանը փորձեր ավելի մեծ տերիտորիաներ պահել, քան թույլ էր տալիս հաշտության պայմանագիրը: Դրա փոխարեն Թուրքիան խոստացել էր ռեֆորմներ անցկացնել հօգուտ հայերի և որպես գրավական , Մեծ Բրիտանիային թողնել Կիպրոս կղզին: Լորդերի պալատում Արգայլի (բրիտանացի քաղաքական ու հասարակական գործիչ) դուքսն ասաց.

«Աշխարհի ոչ մի մասում մեր քաղաքականությունը չի թելադրվում այս աստիճանի անբարոյական ու անիմաստ նկատառումների միջոցով»:

Այս բառերը հավասարապես վերաբերում եին հայերի նկատմամբ Արևմտյան Եվրոպայի ամբողջ քաղաքականությունը...

Ֆրիտյոֆ ՆԱՆՍԵՆ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 8734

Մեկնաբանություններ