Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Հայն ու Հայաստանը հավիտենության ջահակիրներն են

Հայն ու Հայաստանը հավիտենության ջահակիրներն են
29.05.2024 | 13:09

Եվ այսուհետ մեր ճանապարհները պետք է մեզ տանեն դեպի հաղթանակներ և մեր ժողովրդի հավիտենականություն։

Մեր տեսակի շարունակականության ապահովմամբ է նաև, որ մենք կհավիտենականանանք, որպես խոստման ժողովուրդ, որպես Ավետյաց Երկրի ժողովուրդ, որպես ընտրյալ ժողովուրդ, որ առաքելականության ջահը պիտի բարձր պահելով առաջնորդի դեպի աստվածային հայտնություն։

Հայը, Հայաստանը այդ հավիտենականության ջահակիրներն են, ու ես հավատում եմ, ես վստահ եմ, որ խաչելությունից հետո կա հարություն մեր ժողովրդի համար։

Հարությամբ Հայը և Հայաստանը նո՛ր կենսափիլիսոփայությամբ, նո՛ր վերելքով պիտի հառնեն՝ որպես անմահներ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3561

Մեկնաբանություններ