Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Տավուշի համար Երևանում է պետք պայքարել

Տավուշի համար Երևանում է պետք պայքարել
22.03.2024 | 15:24

Մեր երկրում, որպես կանոն, նման տեսարաններին հաջորդում են այլ տեսարաններ՝ զոհերի հուղարկավորություններ, լքվող գյուղեր ու անտուն մնացած հայրենակիցներ։

Նիկոլն իր վերջին կռիվն է սկսել։ Ինքն ամեն ինչ անելու է այդ կռվում հաղթելու համար։ Թիրախում Հայրենիքի համար սրտացավ ու պայքարող մարդիկ են լինելու։ Նարեկ Սամսոնայնն այս գարնան առաջին ծիծեռնակն է։ Մոտ օրերս հավանաբար նոր ձերբակալություններ կլինեն։

ՈՒ հենց դրա համար եմ ասում՝ Տավուշի համար Երևանում է պետք պայքարել։ Սա քաղաքական խնդիր է, որին պետք է քաղաքական լուծում տրվի։ Հիմնավոր ու վերջնական լուծում։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ