Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Քաղաքակրթությունն իրենց ուսերին կրողներն ու հեռվից նայողները

Քաղաքակրթությունն իրենց ուսերին կրողներն ու հեռվից նայողները
14.06.2023 | 16:07

Ինքնաճանաչումը շարունակում է մնալ մեր հիմնական աքիլեսյան գարշապարը, որը խանգարում է մեզ գտնել մեր ճիշտ տեղը արևի տակ։

Օբյեկտիվ ճշմարտությունն այն է, որ քաղաքակրթական առումով և դեպի զարգացում միտումով, իսկապես, ինչ-որ չափով դրականորեն տարբերվել ենք մեր հարևաններից, և դա հիմնականում արտահայտվել է նրանով, որ, ուրիշների հետ համեմատած, մի քիչ ավելի ակտիվորեն ենք արևմտյան արժեքներն ու նորությունները բերել մեր տարածաշրջան։

Բայց դա օբյեկտիվ ճշմարտության մի մասն է միայն, իսկ մյուս մասը մեր համեմատությունն է արևմտյան ազգերի հետ քաղաքակրթական մաքառման տեսանկյունից։

Եթե նայում ենք մեր և մեր հարևանների կյանքին կազմակերպական տեսանկյունից, ապա, ընդհանուր առմամբ, տեսնում ենք դինամիկայի ու փոփոխությունների բացակայություն։

Մի շարք դրական փոփոխություններ էլ որ եղել են, դրանք կապված են եղել Ռուսական կայսրության կողմից մեր տարածաշրջանը գրավելու հետ և հետո էլ՝ խորհրդային իշխանություն հաստավելու հետ։

Դարեր շարունակ, ինչպես իռացիոնալ ու ապիկար եղել է մեր կյանքը, այդպես էլ մնացել է՝ առանց փոփոխության։

Դրա վառ ապացույցն այն դղրդոցով ամեն ինչի քանդվելն էր, որը եղավ ԽՍՀՄ-ի կոլապսից հետո, երբ հայտնվեցինք ճիշտ մեր բնական տեղում, քանի որ, եթե դրանից ավելի բան կարողանայինք, ապա կհայտնվեինք գոնե մի քիչ այլ տեղում, ասենք, գոնե Բելառուսի նման։

Մեր ինքնաճանաչման տեսանկյունից մյուս կարևոր չափանիշը ողորմելի ու անտանելի պայմաններին մեր հլու-հնազանդ ու մեծ արագությամբ հարմարվելն է։

Նույն արագությամբ էլ մեր կյանքի բոլոր ոլորտներում ամեն ինչ անցավ զոռբաների ձեռքը։

Կյանքում դրական փոփոխությունը լինում է միայն այն ժամանակ, երբ մարդկանց մեծամասնությունը ճանապարհին հանդիպող ամեն մի իռացիոնալ բան, սկսած ամենահեշտերից, ուղղում է, ոչ թե կողքից անտարբեր անցնում։

Բայց դե ունենք այն, ինչ ունենք, և ամբողջ ցավն այն է, որ նույնիսկ, եթե ապագայում որևէ ձևով նոր բարձրացող Արևելքի ու Արևմուտքի միջև ստեղծվի հավասարակշիռ վիճակ, ապա մեր վիճակը հազիվ թե որևէ փոփոխություն կրի, մի հանգամանք, որի բուն պատճառը հենց մենք ենք։

Բանն այն է, որ համաշխարհային դինամիկ զարգացման պրոցեսում ժողովուրդները միշտ բաժանվել են քաղաքակրթությունն իրենց ուսերին կրողների և հեռվից կամ մոտից նայողների ու ուղեկցողների։

Մենք նույն ուղեկցողն ենք եղել և կանք, ապացույցը՝ մեր իռացիոնալ ու ապիկար կյանքը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3620

Մեկնաբանություններ