ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Բարոյական, գոյաբանական ու գաղափարական անդունդի մեջ ենք

Բարոյական, գոյաբանական ու գաղափարական անդունդի մեջ ենք
13.03.2023 | 07:33

Ի՞նչ է ազգը մեծ հաշվով՝ մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն, որը բնորոշվում է լեզվի, տարածքի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ։


«Ընդհանրությամբ» բառը լավ է ասված, բայց այն կապ չունի հայ իրականության հետ։ Հասկանալու համար՝ ինչ բարոյական, գոյաբանական ու գաղափարական անդունդի մեջ ենք, պետք է ընդամենը բացազատել «ԱԶԳ» բառի իմաստը։


Գանք հերթով՝
1. Մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն. ի՞նչ պատմականորեն առաջացած հանրության մասին է խոսքը, երբ մարդիկ տեղյակ չեն իրենց պատմության մասին, չունեն բավականաչափ կրթություն, ցենզ ու բարք, որպեսզի սեփական պատմության պարզագույն իրադարձությունների մասին կազմեն տարրական կարծիք։ Էլ չխոսեմ հանրություն եզրույթի մասին, քանի որ այն բացակայում է։
2. Բնորոշվում է լեզվով. նույն այն լեզվով, որն ամեն օր ու ամեն վայրկյան պղծվում է օտարածին, թուրքական ծագման, ռուսական-ժարգոնային բառերով։ Իջեք ձեր բակեր, մտեք տներ, հիմնարկներ ու կտեսնեք, որ հայ լեզվի ընդհանրություն գոյություն չունի։ Գործածական բառամթերքի գրեթե կեսը կապ չունի հայոց լեզվի հետ։
3․ Բնորոշվում է տարածքով. սա էլ է ողբերգական մեր պարագայում, քանի որ տարածք բառը մարդիկ տարբեր կերպ են ընկալում։ Խոսքը, օրինակ, Արցախի մասին է, երբ մեծ թվով մարդիկ այն չեն համարում իրենց տարածքը, խոսքը Նախիջևանի մասին է, Ջավախքի, Կարսի և այլն։ Տարածքի մասին ընկալումը Հայկական իրականությունում խեղված է։ Երբ քո կամքին հակառակ քեզնից գողանում են երեխայիդ կամ ծնողիդ, դու չես ասում, որ նա այլևս քո զավակը կամ քո ծնողը չէ։
4․ Բնորոշվում է տնտեսական կյանքով ու մշակույթով. սրա մասին երկար խոսել բնավ անհրաժեշտ չէ, քանի որ հարուստների ու աղքատների ահռելի անջրպետը շարունակում է սերմանել ատելություն, չարություն, բարկություն։ Աղքատն ավելի է աղքատանում, հարուստը՝ ավելի հարստանում, իսկ աղքատը, ով մի չնչին շանս ունի հարստանալու, հարստանում է ու դառնում հարստահարիչ։
Մշակույթի մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ հայկական մշակույթն այսօր հեռուստացույցով պտտվող դեգրադացնող սերիալներն են, խեղված ու պղծված հումորային հաղորդումները, տարբեր բլոգերները, հարսանքատներում հնչող «դոլյա վառավսկայաներ»-ը, «աշխարհը մերն ա»-ները, «ցան-ցան»-երը Հ1-ի եթերում, կլանչոց-բղավոցները և նմանատիպ այլ բաները։


Գանք ամենասկզբին՝ մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն, որը բնորոշվում է լեզվի, տարածքի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող, հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ։
Եթե այսքանից հետո կարծում եք, որ հույսը մեկ մարդու վրա դնելով կարելի է անԱԶԳ-ից դառնալ ԱԶԳ, չարաչար սխալվում եք։ Դա առաջին քայլն է լինելու ընդամենը ու ամենափոքր քայլը։ Մեր գործն ու պայքարը պետք է միտված լինի անԱԶԳ-ությունից ԱԶԳ դառնալը։ Մենք հիմա անԱԶԳ ենք։


Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 18959

Մեկնաբանություններ