Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

ՈՒ՞մ մտքով է անցել Փելոսիին կանգնեցնել Ավարայրի նկարի առջև. Վարդան Ոսկանյան

ՈՒ՞մ մտքով է անցել Փելոսիին կանգնեցնել Ավարայրի նկարի առջև. Վարդան Ոսկանյան
19.09.2022 | 07:40

Չէ, էլի, բայց ո՞ւմ խիստ «ճանճանչափայլ» մտքով է անցել Նենսի Փելոսիին այս ճակատագրական պահին Գաֆեսջյան կենտրոնում կանգնեցնել կամ թույլ տալ կանգնել Ավարայրի նկարի առջև ելույթի, որպեսզի նա այդ ելույթը սկսի՝ ասելով, որ այդ նկարում «քիրստոնյա Հայաստանի՝ պարսիկների դեմ պայքարի դրվագն է»։


Չէ, այդպես լավ չէ. միգուցե պատերա՞զմ հայտարարեք Իրանին, որն այս պահին ապահովում է Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը և զսպում Բաքվի վարչախմբին։

Դիտվել է՝ 7954

Մեկնաբանություններ