Հայաստանում երեկ կատարվել է 3509 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 113-ով, գրանցվել է 1 մահվան դեպք:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170 հազար 234 դեպք, 161903-ը` առողջացած, 3958--ը` մահվան ելքով: Բուժվում է 4373 պացիենտ, կատարվել է 700797 թեստավորում: