Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Մոսկվայի պնդմամբ` Թուրքիան չի կարողանում ազդել Իդլիբում գործող ահաբեկիչների վրա

Մոսկվայի պնդմամբ` Թուրքիան չի կարողանում ազդել Իդլիբում գործող ահաբեկիչների վրա
18.02.2021 | 16:24

Թուրքիան բավարար ազդեցություն չունի «Իդլիբում իրավիճակը վերահսկող ահաբեկչական ուժերի վրա», TACC-ին հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը։

Նրա խոսքով` «թուրքական կողմն առայժմ չի ցանկանում չափավոր ընդդիմության ներկայացուցիչների ներգրավել Իդլիբում գտնվող ահաբեկիչների դեմ պայքարում»։ «Կարծում եմ, որ դա այն հիմնական խնդիրն է, որին բախվում է թուրքական կողմը», - նշել է Լավրենտևը։

Դիտվել է՝ 4031

Մեկնաբանություններ