Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Իսլամաբադում քննարկել են ղարաբաղյան կարգավորման ընթացքը

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Իսլամաբադում քննարկել են ղարաբաղյան կարգավորման ընթացքը
14.01.2021 | 19:07

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները չորեքշաբթի օրը Իսլամաբադում քննարկել են ղարաբաղյան կարգավորման ընթացքը։ «Նախարարները քննարկել են ընթացիկ իրավիճակը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը, հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված հարցերը», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն Պակիստանում են երկօրյա աշխատանքային այցով։ Իսլամաբադում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։ 44-օրյա ղարաբաղյան պատերազմի ընթացքում, ըստ Հայաստանի իշխանությունների, ադրբեջանական կողմից ռազմական գործողություններում ներգրավված են եղել նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայինները՝ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։


Վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է սերտ համագործակցել Հայաստանի անկախությունը չճանաչած Պակիստանի հետ։ Բաքուն և Իսլամաբադը իրականացնում են համատեղ խոշոր նախագծեր ռազմարդյունաբերության ոլորտում։

Դիտվել է՝ 2509

Մեկնաբանություններ