Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում Անկարան Ադրբեջան է ուղարկել ռազմական անձնակազմի 60 ներկայացուցիչ՝ դեկտեմբերի 22-ին, NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը: «Այժմ մեր աշխատակազմից 60 մարդ Ադրբեջանում է: Կենտրոնի կառուցման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Շինարարությունը շարունակվում է: Մեր ժողովուրդը կաշխատի ռուսների հետ», - ասել է նա:
Աքարը հստակեցրել է, որ այնտեղ իրենց գտնվելու պայմանները կքննարկվեն ռուսական կողմի հետ:
Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի համար ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի ստեղծման մասին Աղդամում, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ: