ՈՒ՞մ շուրջը համախմբվենք, Նիկոլ Փաշինյանի՞։ Նիկոլ Փաշինյանը տոնածա՞ռ է, որ իր շուրջը համախմբվենք։ Թող ասեն մի բան, որով առաջընթաց քայլ ենք կատարել, գնանք համախմբվենք։ Ես ցավով եմ ասում, չեմ չարախնդում, ես իրեն առանձնապես չեմ սիրում, բայց ինքն է մեր երկիրը ներկայացնում, ու Ալիևի նման փալասը իր վրա խնդում է, հիմա ինքը ո՞նց է գնալու բանակցությունների։ Ես Նիկոլ Փաշինյանից՝ որպես գերագույն շինծու ինքնահռչակ հրամանատարից, պահանջում եմ մի կոնկրետ միջոցառում վկայակոչի այս պահի դրությամբ ռազմագերիների և զոհված հերոս երեխաների դիերը փոխանակելու վերաբերյալ։ Հիմա կսկսի՝ բանակցում ենք և այլն, հերիք է, զզվել ենք այդ հեքիաթներից։ Ամբիոնը հեքիաթ պատմելու տեղ չի։
Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր