Էգեյան ծովում երկրաշարժի հետևանքով Թուրքիայում կան ավերածություններ: Առավելապես տուժել է Իզմիրը, որտեղ Բայրաքլի թաղամասում 10 շենք է ավերվել:
Երկրաշարժի հզորությունը կազմել է 6.6 ուժաստիճան Ռիխտերի սանդղակով:
Ավերածություններ կան նաև Իզմիրից 100 կիլոմետր հեռու Քուշադասի ավանում:
Զոհվել է 4 բնակիչ, կան տուժածներ, մարդիկ միացել են փրկարար ծառայություններին և փորձում են փլատակներից դուրս հանել տուժածներին:
Երկրաշարժը զգացվել է նաև Ստամբուլում և Աթենքում: