ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կանոններ` կիբեռսպառնալիքներից պաշտպանվելու համար

Կանոններ` կիբեռսպառնալիքներից պաշտպանվելու համար
10.12.2018 | 18:03

«Կասպերսկի Լաբորատորիայի» փորձագետները ամփոփել են 2018 թվականի արդյունքները, և նշում են, որ տարվա առանցքային միտումներից մեկն է դարձել կրիպտոմայներների քանակի նշանակալի աճը։

Տեղեկացնում է «Կասպերսկի Լաբորատորիայի» Հայաստանի ներկայացուցչությունը, նշում նաև, որ գնալով ակտիվ են սկսել զարգանալ մոբայլ սպառնալիքները։ Այսպես, 2018 թվականի ընթացքում հայտնաբերվել է մոբայլ վնասաբեր ծրագրերի տեղադրման 4,9 միլիոն փաթեթ։ ՈՒրույն տեղ են զբաղեցնում մոբայլ բանկային տրոյական ծրագրերը. տարվա ընթացքում ընկերության լուծումները գրանցել են 144 հազար նման օբյեկտ, և դրանց քանակն անընդհատ աճում է։ Անցնող տարի ամենից ավելի նկատելի դարձավ Asacub բանկային տրոյական ծրագիրը, որը տարածվում էր ֆիշինգային SMS-հաղորդագրությունների միջոցով՝ առաջարկելով հղումով դիտել լուսանկարներ կամ MMS։ Օրեկան 40 հազար օգտատեր բախվում էր այդ տրոյական ծրագրին, իսկ Ռուսաստանին բաժին ընկավ վարակումների 98 տոկոսը։ Բացի այդ, այս տարի մոբայլ օգտատերերին ակտիվորեն գրոհել են կրիպտոմայներները։


«Կասպերսկի Լաբորատորիան» կիբեռսպառնալիքներից պաշտպանվելու համար օգտատերերին խորհուրդ է տալիս հետևել մի շարք հիմնական կանոնների.
Մի անցեք փոստի և մեսենջերների կասկածելի հղումներով, եթե նույնիսկ դրանք ուղարկել են ձեր ծանոթները:
Կանոնավոր կերպով տեղադրեք ծրագրերի և օպերացիոն համակարգի նորացումները:
Բոլոր հաշվեգրերի համար օգտագործեք բարդ և տարբեր գաղտնաբառեր:
Կանոնավոր կերպով ստեղծեք կրիտիկական կարևոր տվյալների պահուստային կրկնօրինակներ:


Հավելվածներ տեղադրեք միայն պաշտոնական կայքերից և հավելվածներին տրամադրեք միայն այն գործառույթների հասանելիություն, որոնք իսկապես անհրաժեշտ են:
Կիրառեք հուսալի պաշտպանական լուծում, այդ թվում՝ մոբայլ սարքերում։

Դիտվել է՝ 4514

Մեկնաբանություններ