ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Նիկոլ Փաշինյանը Տավուշում մասնակցում է գործարար համաժողովին

Նիկոլ Փաշինյանը Տավուշում մասնակցում է գործարար համաժողովին
10.09.2018 | 01:35

Իջևանում հրավիրվել է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովին մասնակցում են ծնունդով տավուշցի գործարարներ արտասահմանից։ Վարչապետն ընդգծեց, որ տնտեսության զարգացման կարևորագույն դրույթն այն է, որ տնտեսական զարգացում տեղի կունենա, եթե կառավարությունը և գործարար միջավայրը կարողանան գործընկերային հարաբերություններ հաստատել։ Նա շեշտեց, որ նոր Հայաստանում ամենաբարձր գնահատվող մարդիկ պետք է լինեն արդյունք ստեղծող մարդիկ։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարզ առ մարզ անցնելով՝ այսպիսի համաժողովներ են անցկացնելու, որ տեղացի, արտասահմանցի գործարարներին ներգրավեն տնտեսության զարգացման մեջ, հարկեր գեներացնեն, ազդեն գիտության, անվտանգության ապահովման, զարգացման վրա։


«Տեղյակ եմ, որ ներկաների մի մասն այստեղ է եկել ՌԴ-ից, հիշեցնեմ՝ գիշերն եմ վերադարձել Մոսկվայից, պետք է արձանագրել, որ շատ կարևոր, շատ արդյունավետ բանակցություններ եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարող եմ միարժեքորեն ասել, որ այս այցի և բանակցությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձրացել են մի նոր, ես կասեի՝ աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Կարող եմ արձանագրել, որ իմ և ՌԴ նախագահի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, և կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ։ Այդ փոխվստահության մթնոլորտը առավել նպաստավոր պայմաններ կստեղծի, որպեսզի մեր երկների տնտեսական կապերը զարգանան»,-շեշտեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երկու երկրների հարաբերությունների մակարդակը թույլ կտա, որ մեր հայրենակիցները երկու երկրներում արդյունավետ բիզնես գործունեություն ծավալեն, իսկ կառավարությունը կապահովի համապատասխան պայմաններ, օրենսդրական դաշտ, կապահովի օրինականությունը։


Նիկոլ Փաշինյանը գործարաններին հորդորեց էլ ավելի հարստանալ և հարստացնել երկիրը, մեր ժողովրդին։

Դիտվել է՝ 2758

Մեկնաբանություններ