Այսօր նշվում է Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Հայ առաքելական Սուրբ եկեղեցին Պայծառակերպության տոնը նշում է նաև Վարդավառ անվանումով, որ շարժական տոն է և նշվում է Զատկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը:
Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելը։ Այսօր ջրցան մեքենաները կշրջեն մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում և փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով ջուր ապահովելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին: Տոնական միջոցառումներ կլինեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Քրիստոսի Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օրն է: