Սթիվեն Սփիլբերգի «Շոա» հիմնադրամը Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստեր է հավաքում։ Թուրքական լրատվամիջոցները՝ Associated Press գործակալությանը հղումով, տեղեկացնում են, որ օսկարակիր ռեժիսորն այլևս մտադիր չէ Ցեղասպանության մասին ֆիլմ նկարել։ Նա այդ գործը թողնում է իր «Շոա» հիմնադրամին։ Այս տարի 20 տարեկան դարձող հիմնադրամը Հայոց ցեղասպանությունից փրկված անձանց հետ ռեպորտաժներ է անելու։