Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը Հնդկաստանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Ֆրանսուա Օլանդի հետ իրենց հարաբերությունների խաթարման պատճառը նրա աշխատանքն է և իշխանությունը, որը նա ունի: Տրիերվեյլերը նշել է, որ երբեք չի երազել՝ Օլանդը Ֆրանսիայի նախագահ դառնա, և, հավանաբար, եթե դա տեղի չունենար, նրանք միասին կլինեին, այժմ նախկին ամուսնու հետ նրա հարաբերությունները բարեկամական են։