ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Նոր օրենք միասեռականության դեմ

Նոր օրենք միասեռականության դեմ
28.01.2014 | 17:19

Միջազգային մամուլն ուշադրության կենտրոնում է պահում Ռուսաստանի Դումայում առաջիկայում ընդունվող օրենքը, որն արգելում է անչափահասների շրջանում միասեռականության քարոզչությունը: Այս օրենքը հիմնականում պաշտպանում են դումայում ներկայացված մեծամասնություն կազմող ուժերը` «Единая Россия»-ն և կոմունիստները: Ըստ արևմտյան լրատվամիջոցների ներկայցուցիչների, նման օրենքի ընդունման պարագայում Ռուսաստանը պետք է արգելի ցանկացած քարոզչություն, որն առնչվում է սեռական կողմնորոշումներին: Ըստ օրենքի, անչափահասներին մատուցվող ցանկացած քարոզչական նյութի հեղինակ տուգանք է վճարելու: Սովորական քաղաքացուն դա «կարժենա» 85 -105 եվրո, չինովնիկի դեպքում` 850-1050 եվրո, իսկ իրավաբանական անձանց` 17 – 21 հազար եվրո: «Կարելի է շարունակել ծիծաղել այն հայտնի արտահայտության վրա, թե «ԽՍՀՄ-ում սեքս չկա», եթե այս ամենն այսքան տխուր չլիներ»,-եզրակացնում են արևմտյան լրատվամիջոցները` հիշեցնելով հայտնի իմաստունի խոսքը, որ ցանկացած համաշխարհային պատմական իրադարձություն կրկնվում է երկու անգամ. առաջին անգամ մեծ ողբերգության տեսքով, իսկ երկրորդ անգամ` ֆարսի ձևով: Այս դեպքը, ըստ նրանց, հենց երկրորդ ձևն է:
Որպես օրինակ, արտասահմանյան հոդվածագիրները նշում են, որ այսօրվա ռուսը վերջին քսան տարում շատ ավելի առաջ է գնացել ու «լուսավորվել» և դժվար թե պետդումայի այս օրենքը լուրջ ընդունի: Չկան նաև այնպիսինները, ովքեր հանուն պետության պատրաստ են «զոհել» իրենց սեքսուալ հաճույքները: Նոր օրենքը, հեգնում են արևմտամետները, հավանաբար գովազդային արդյունաբերության և փոփ երաժշտության մայրամուտը կլինի, քանի որ դրա ընդունման պարագայում դժվար թե երգչուհիները կարողանան կիսամերկ բեմ դուրս գալ, որպեսզի չհուզեն երիտասարդներին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ