Թայվանի իշխանությունները պատրաստ են օրինականացնել փոխնակ մայրությունը, բայց` որոշակի սահմանափակումներով:
Օրինագիծում նշվում է, որ «Փոխնակ մայրության» հաճախորդները պարտադիր պետք է ամուսիններ լինեն, որոնց համար երեխային կրող և ծնող կինը պետք է ֆիզիկապես և հոգեպես առողջ լինի:
Փոխնակ մայր կարող է դառնալ թայվանցի 20- 40 տարեկան ցանկացած կին, ով արդեն ունի իր սեփական երեխան:
Այս հարցում գործարքը բացառվում է: Փաստաթղթի համաձայն, կղզում կթույլատրվի միայն ոչ առևտրային փոխնակ մայրությունը: Այս դեպքում կթույլատրվեն միայն փոխարինող մոր ընթացիկ ծախսերի վճարները:
Կանայք կարող են դառնալ փոխնակ մայր երեք անգամ:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ