ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ծիծեռնավանք

Ծիծեռնավանք
21.06.2013 | 12:11

Ո՞վ չգիտի, որ հայոց Արցախ աշխարհը լեցուն է սրբատեղերով։ Ո՞վ չի հիացել Գանձասարով ու Դադիվանքով։ Փաստենք, սակայն, որ այդ հրաշքների կողքին կան նաև այնպիսիք, որոնք, ճիշտ է, հայտնի չեն, բայց իրենց հրաշագեղությամբ ու պատմական հնամենիությամբ բոլորովին չեն զիջում առաջիններին։ Զորօրինակ, Ծիծեռնավանքը։ Երբ առաջին անգամ տեսա վանքը, այն ինձ Նոյյան տապան թվաց, որ հենց նոր է իջել բլրի վրա։ Այնքան վեհաշուք տեսք ուներ եկեղեցին, որ չէի դադարում հիանալուց մեր նախնիների ճարտարապետական հանճարի մեծությամբ և կառույցի ներդաշնակությամբ շրջապատի բնության հետ, որը կարծես ստեղծված էր հենց այս վանքի համար, այլ ոչ թե հակառակը։ Ոչ պակաս պատկառելի է եկեղեցու հնամենի պատմությունը։ Ծանոթանանք ու համոզվենք։
Առաջին պատմական հիշատակությունը Ծիծեռնավանքի մասին գրառել է Ստեփանոս Օրբելյանն իր «Սյունիքի պատմություն» աշխատությունում, որը վերաբերում է 9-րդ դարին։ Ծիծեռնավանքը նա համարել է Սյունիքի 30 ամենանշանավոր եկեղեցիներից մեկը։ Իսկ ըստ Վարդան Արևելցու «Աշխարհացույցի», այս եկեղեցին սկզբում կոչվել է «Ծիծեռու», «Ծիծեռնայ» կամ «Ծիծռավանք»։ Հանրահռչակ պատմագետ ու միաժամանակ վարդապետ ու հոգևորական Ղևոնդ Ալիշանը, հիմնվելով պատմական գրքերի վկայությունների վրա, այդ անվան ստուգաբանությունը կապում է նույնիսկ Պետրոս առաքյալի հետ։ Նա գտել է տվյալներ, համաձայն որոնց, այնտեղ է բերվել Պետրոս առաքյալի ճկույթի (գրաբարով` ծիծեռնի) մասունքից մի հատված և որոշ ժամանակ պահվել այդ վանքում։
Այս վանքին առնչվող մեկ այլ ավանդություն ևս կա. իբր կառուցման ժամանակ շինարարների կերակրի կաթսայի մեջ օձ է մտնում, ու երբ պետք է կերակուրը բաժանեին աշխատողներին, մի ագռավ գալիս իրեն գցում է կաթսայի մեջ։ Երբ ներսն են նայում, տեսնում են օձը, ու հասկանում են եղելության պատճառը։ ՈՒ անձնազոհ ագռավին թաղում են մի բլուրի վրա և այն կոչում «Ագռավախաչ», իսկ նրա և օձի պատկերը քանդակում են վանքի պատին։
Ըստ ժամանակակից հնագետների, վանքը սուրբ Գևորգի անունով է եղել։ Այդ պատճառով էլ ամեն տարի սեպտեմբերին, սուրբ Գևորգի տոնակատարության ժամանակ, այստեղ մեծ ուխտագնացություն է լինում և կատարվում է սուրբ Պատարագի արարողություն:
2000 թվականի պեղումների ժամանակ վանքի բակում, կենտրոնական դռան մոտ, անհայտ հանգուցյալի ոսկորներ են գտնում, որի գլուխը երկու կես էր արված, իսկ գանգի մեջտեղում անցք կար, որը հայտնապես ապացուցում է նրա բռնի մահվան մասին, քանի որ նրա ձեռքերի ու ոտքերի ոսկորների շուրջը նաև մոտ վեց տասնյակ մեխեր հայտնաբերեցին, ու փշե պսակի մնացորդներ։ Մասնագետները ուսումնասիրելով այդ ամենը, հանգել են եզրակացության, որ անհայտ անձը նահատակվել է խաչելությամբ, հետո գլխից նետահարվելով սպանվել։ Իսկ ըստ մարդաբանների, նա եղել է 25-30 տարեկան տղամարդ։ Այս ամենը ստիպում է եզրակացնել, որ դրանք 6-րդ դարում Դվինում նահատակված Աստվածատուր սրբի մասունքները կարող են լինել, որոնք հետագայում տեղափոխվել են այստեղ ու մեծ շուքով հողին հանձնվել։
Այս ամենին զուգահեռ զարմանալի է և այն փաստը, որ հիշյալ վանքը կանգուն է մնացել ազերիների ժամանակաշրջանում, և առանձնապես մեծ ավերածություններ չեն արել, կամ էլ արել էին` ինչքան կարողացել էին, ամենայն հավանականությամբ, հասկանալով, որ նման հոյակերտ վանքը քանդողն Աստծո պատժից զերծ չի մնա։
Իսկ վանքի հնամենիության մասին մասնագետներն ասում են, որ այն մոտ 5-րդ դարի կառույց է և ունի այդ ժամանակներին հատուկ բազիլիկ ոճի եռամասնյա տեսք։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

f="hyâ‚/spike">Ծաղրանկարչի կսմիթ «Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել