Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Պատմության մեջ Ռուբենն է մնալու, նրա երգերն են մնալու, որոնցով սերունդներ են դաստիարակվել

Պատմության մեջ Ռուբենն է մնալու, նրա երգերն են մնալու, որոնցով սերունդներ են դաստիարակվել
02.03.2013 | 15:46

Ազատության հրապարակում Ռուբեն Հախվերդյանի հնչեցչած` «Ադրբեջանի հեռավոր գավառ» արտահայտությունը լայն քննարկման առիթ դարձավ հասարակական տարբեր խավերի, լրատվամիջոցների շրջանում: Սիրված երգահանին որակեցին «ազգի դավաճան»,«ուրացող», «թուրք»: Ցավալին այն է, որ քննադատողների շարքում են այնպիսի մարդիկ, որոնք պարզապես դրա իրավունքը չունեն, որոնք իրենց ժողովրդի համար (որին այսօր այդպես մարտիրոսաբար դոշ են տալիս) մի լումա անգամ ներդրած չկան: Իսկ ի՞նչ է արել Ռուբեն Հախվերդյանն իր ազգի համար`գիտենք բոլորս, խոսել այդ մասին ավելորդ եմ համարում: Ցավում եմ, որ մեր հասարակությունը քաղաքական այս թոհուբոհի մեջ կորցրել է առողջ դատելու ունակությունը, թիրախ է փնտրում քննադատելու, պախարակելու, քարկոծելու, և հենց այդ պահին հայտնվում է սիրված երգահանը, և ամբողջ մաղձը թափվում է նրա գլխին:
Քիչ առաջ «Ֆեյսբուքում» աչքովս ընկավ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի հետևյալ գրառումը:
«Մեկնաբանություններ գրելու սովորություն, առավել ևս ժամանակ ու հավես չունեմ, բայց ստիպված երբեմն բացառություններ անում եմ:
Մի իսկական հարձակում է սկսվել Ռուբեն Հախվերդյանի հանդեպ, անցած օրվա միտինգին նրա անզգույշ ու չմտածված մի հայտարարության պատճառաբանությամբ: Նույնիսկ ոմանք նրա` հայ ժամանակակից լավագույն երգահանի և մշակութային գործչի անուն ազգանունը փոքրատառերով են գրում: Մի թարս արտահայտության համար Հախվերդյանին վիրավորող, այսպես ասած, իրենց զիլ հեղափոխական ու ազգային մտածող դեմքեր համարողները, չգիտեմ ինքնասիրահարվածությունից, թե նախանձից կուրացած, չեն հասկանում, որ իրենք Ռուբենի մի մազի չափ անգամ ներդրում չեն արել հայկական մշակույթում ու նաև քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:
Հասկացանք, Րաֆֆուն չեք սիրում, բայց … այ չգիտեմ ինչեր, հասկացեք, պատմության մեջ Ռուբենն է մնալու, նրա երգերն են մնալու, որոնցով սերունդներ են դաստիարակվել: Դուք մի հատ ձեզ հաշիվ տվեք, ամբաղ-զամբաղ գրելուց ու վիրավորելուց առաջ»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

b-like" data-width="1" data-href="https://www.irates.am/hy閼碱偄鐎懞鎺戝床閼碱偄鐎懞鎺戝床/1419085763" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե