24.09.2019|
00:36
Մեծատաղանդ հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանը մի երկ ունի` վերնագրված «Մենք ենք մեր սարերը», որտեղ նկարագրվում է հովիվների կյանքը: Մի երեկո, կոլտնտեսության ոչխարները գայլերի հարձակումներից պաշտպանող հովիվները, խարույկի մոտ զրուցում են միջազգային թեմաների շուրջ: Նրանցից մեկը հռետորական հարց է հնչեցնում, թե` «Քենեդիին ինչո՞ւ սպանեցին»: Զրուցակիցը, ի պատասխան, ասում է. «Հայի բախտ ուներ»: