ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Կ․ Դեմիրճյանի հետ իմ շարունակական երկու և մեկ առանձնահանդիպումը

    Կ․ Դեմիրճյանի հետ իմ շարունակական երկու և մեկ առանձնահանդիպումը

    17.04.2023| 23:42
    Այստեղ, առաջ անցնելով, թույլ տվեք ասել, որ թերթի գլխավոր խմբագրի հետ այս զրույցի շուրջ բնականաբար կիսվել եմ, ու իր ափսոսանքն էլ է ինձ ակնհայտ եղել, որ ժամանակային այդ հատվածում այդ հարցազրույցը կարող էր և որոշների կողմից անհարկի միջամտություն դիտվել, ու ես թերթում աշխատելու տարիներին խորապես տագնապել եմ, որ կարող է հարցազրույցի պատրաստ լինելու դեմիրճյանական զանգը հնչի ու հայտնվեմ ապուշ վիճակում, թեպետ արգելքների դեպքում ես անգամ աշխատանքից ազատվելու գնով կգնայի նախկին միութենական մամուլում հանդես գալու քայլին:
  • Կետկոմի առաջին քարտուղար Կարեն ԴեմիրՃյանի «Բոլերոն»  (ուսանողական հիշողություններ, շարքից)

    Կետկոմի առաջին քարտուղար Կարեն ԴեմիրՃյանի «Բոլերոն» (ուսանողական հիշողություններ, շարքից)

    17.04.2023| 23:40
    Նախորդ հասարակարգում, պետական կարևոր տոներին, պետական կառույցները ամենայն լրջությամբ էին նախապատրաստվում, առավել ևս, երբ տոնը կապված էր լինում Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հետ։ Պետականորեն բավական մեծ միջոցներ էին հատկացվում պետական մեծ նշանակության այդ տոնակատարությունները հավուր պատշածի դիմավորելու համար։ Առաջնահերթության մեջ մտնում էին մեծ առաջնորդին վերաբերող նախապարաստությունները, այն է՝ մեծ առաջնորդի նախկին դիմանկարների վնասվածքների, թերությունների վերացումը, անհրաժեշտության դեպքում՝ նոր դիմանկարների ստեղծումը, պետությանը և պարտիային վերաբերող նոր լոզունգներով պաստառների պատրաստումը, դրանցով հասարակական և պետական հիմնարկների ձևավորումը և իհարկե՝ մեծ շքերթին մասնակցելը։
  • Ինչպես ծնվեց մետրոն

    Ինչպես ծնվեց մետրոն

    17.04.2023| 23:37
    Խորհրդային Միությունում, ինչպես նաև աշխարհում, մետրո կառուցելու առաջին չափանիշը ոչ պակաս, քան մեկ միլիոն բնակչության առկայությունն էր: Իսկ Երևանն այդ ժամանակ ուներ ընդամենը 800 հազար բնակչություն: Խորհրդային Միության մի շարք քաղաքներ, ուր բնակչության թիվն անցել էր մեկ միլիոնի սահմանը, վաղուց պայքարում էին միութենական կառավարությունից այդ որոշումը ստանալու համար: Այդ և այլ արգելքները հաղթահարելու համար Կարեն Դեմիրճյանը գնաց այլ ճանապարհով, առաջարկեց այլ չափանիշներ և մոտեցումներ: Նա իր մոտ հրավիրեց «Հայպետտրանսնախագիծ»» ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Դանդուրովին և հանձնարարեց ուսումնասիրություններ կատարել և նախապատրաստել մետրոյի կառուցման անհրաժեշտությունը հաստատող նոր հիմնավորումներ և առաջարկություններ՝ ելնելով նոր չափանիշներից. դրանք էին Երևանի բնակլիմայական պայմանները, դիրքը, ռելիյեֆը, նեղ և խոր հովիտներն ու կիրճերը, բազմազան լանդշաֆտները, տարածքների սղության պատճառով փողոցների ոչ բավարար լայնությունը, որով խոչընդոտվում էր վերգետնյա հասարակական տրանսպորտի անխափան աշխատանքը: Կարճ ժամանակ անց մասնագետները ներկայացրեցին նոր գիտական հիմնավորումներ Երևանում մետրոպոլիտեն կառուցելու անհրաժեշտության մասին: Դեմիրճյանը այդ փաստարկումներով մեկնեց Մոսկվա: Մի շարք անգամներ, ՀՍՍՀ Նախարարների Խորհրդում աշխատանքի անցնելու առաջին իսկ օրերից ես նույնպես միացա այդ աշխանքներին: Բազմաթիվ անգամ Կարեն Դեմիրճյանի հետ միասին եղել ենք Մոսկվայում, հանդիպումներ ունեցել տարբեր ոլորտների ղեկավարների հետ:
  • «Մենք նացիոնալիստներ չենք, մենք հայրենասերներ ենք»…

    «Մենք նացիոնալիստներ չենք, մենք հայրենասերներ ենք»…

    17.04.2023| 23:36
    Այցելեցինք Մեծ եղեռնի հուշարձան: Երբ հավերժական կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո բարձրացանք վերև, Եգոր Լիգաչովը դիտեց շրջապատը, տեսավ, որ իր հետ էին միայն Կարեն Դեմիրճյանը և ես (մյուսները մի քիչ հետ էին մնացել), դիմեց նրան. - Ընկեր Դեմիրճյան,- ասաց նա,- ենթադրենք, թե Թուրքիան ինչ-որ ժամանակ դառնա դեմոկրատական սոցիալիստական պետություն, Հայաստանի և հայերի բացասական վերաբերմունքը նրա նկատմամբ կփոխվի՞ արդյոք, թե՞ ոչ:
  • «Տղե՛րք, սրանք ովքե՞ր էին, էս շեղաչքներին խառնեցի իրար»

    «Տղե՛րք, սրանք ովքե՞ր էին, էս շեղաչքներին խառնեցի իրար»

    17.04.2023| 10:59
    Երկու պատառիկ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ հետ զրույցի («Ո՛չ երանի էն առաջինին, ում օրոք կմահանա Շիրազը և կբարձրանա Ղարաբաղի հարցը») հրապարակումից հետո արված մեկնաբանություններից:
  • Կ․ Դեմիրճյանի հետ իմ շարունակական երկու և մեկ առանձնահանդիպումը

    Կ․ Դեմիրճյանի հետ իմ շարունակական երկու և մեկ առանձնահանդիպումը

    16.04.2023| 23:50
    1990 թվից ես արդեն «Հայաստանի Հանրապետութին» օրաթերթում էի աշխատում: Եթե չեմ սխալվում, 1993-ի անտանելի ցուրտ ձմեռն էր, երբ թերթի գլխավոր խմբագիր, լուսահոգի Այդին Մորիկյանն, ում 1975-ից ճանաչելու երջանկությունն եմ ունեցել, կանչեց վերև, թե՝ ապեր, աշխատողները սառում են, էս րոպեն մեկ կտրվող լույսի պայմաններում հոսանքով տաքացուցիչների վրա հույս դնել չի լինի:
  • Ինչպե՞ս սպանել Նժդեհին...

    Ինչպե՞ս սպանել Նժդեհին...

    16.04.2023| 10:07
    1952 թ. Նժդեհը ութ տարի է՝ խորհրդային բանտում է։ Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու՞ Ստալինը չկարողացավ սպանել Նժդեհին։ Միգուցե չգիտե՞ր՝ ինչպես։ Բայց դա Ստալինն էր՝ իր ողջ դիվային ուղեղով։ Նա բոլորից լավ, հայերից առավել ևս, գիտեր՝ ով է Նժդեհը, աշխարհում միայն նա և Նժդեհն են լիարժեք ճանաչել ՆԺԴԵՀԻՆ...
  • Պիտի մենք լիրբ լինենք, ստոր, պոռնկորդի, որ մոռանանք և ներենք

    Պիտի մենք լիրբ լինենք, ստոր, պոռնկորդի, որ մոռանանք և ներենք

    16.04.2023| 10:06
    Բայբուրդում 700 երեխա թաղեցին ողջ-ողջ թուրք կանանց ներկայությամբ, որոնք նստել, թամաշա էին անում՝ իրենց երեխաները գրկած...
  • Կյանքը հոգևոր աշխարհին նվիրած այրը

    Կյանքը հոգևոր աշխարհին նվիրած այրը

    15.04.2023| 08:20
    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նշանավոր հոգևորականների դասից է ականավոր հոգևոր, հասարակական գործիչ ՎԱՐԴԱՆ արքեպիսկոպոս ՕՁՆԵՑԻՆ կամ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԸ (1812-1897թթ.):
  • Հե՜ Վալո՜…

    Հե՜ Վալո՜…

    14.04.2023| 20:57
    Նվիրում եմ Լեռնային Արցախի, Թալիշ գյուղից արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին։ Գյուղը ազատագրվեց 1994 թ. ապրիլի 14-ին։