Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 
  • Երկու դպրոցի պատմություն

    Երկու դպրոցի պատմություն

    01.10.2013| 11:40
    Իրական կյանքի համար պիտանի, ինչպես նաև ծովագնացության ասպարեզում գիտուն, բանիմաց, մասնագետ երիտասարդներ պատրաստելու նպատակներով վաճառական Նիկողայոս Հովհաննեսի Աղաբաբյանը (1754, Նոր Ջուղա-1809, Աստրախան) մտադրվում է նոր տեսակի ուսումնական հաստատություն ստեղծելուն: Նա հոր մահից հետո, 1754-ին եղբոր` Հակոբի հետ տեղափոխվում է Ռուսաստան, ընդունում ռուսական հպատակություն, որոշ ժամանակ ապրում Մոսկվայում:
  • «Նախընտրում եմ շրջազգեստիս գումարը խեղճերին տալ»

    «Նախընտրում եմ շրջազգեստիս գումարը խեղճերին տալ»

    27.09.2013| 16:38
    Ես հավատում եմ, որ մեծ մարդիկ մեծ են ամեն ինչում, անգամ սիրո հարցում: Նայեք այս երկու լուսանկարներին: Առաջինն արված է 1921-ին: Զորավար Անդրանիկի պսակադրության արարողությունն է Փարիզի Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում, և քավորը Պողոս Նուբարն է: Նրա կողքին, գլուխը թեքած, փաշայի կինն է՝ Մարի Նուբարը, Հովհաննես բեյ Տատյանի դուստր Մարիամը:
  • Բարեգործության մասին

    Բարեգործության մասին

    27.09.2013| 11:35
    Ան ընկերական պարտքն որ մարդու բնութեանը հետ աշխարհ կը բերէ, և ան եղբայրական և ազգային սէրը որ Աստուածային և մարդկային օրէնքները կը գովէ, ոչ ոք կրնայ աւելի օգտակար և վայելուչ կերպով կատարել` ինչպէս ազգային բարերար մը: ...Ազգասիրութիւնը, ազգին հայրենական հոգին վառ պահելը խիստ մեծ բարիք է ազգի մը. և ահա ամէնքն ալ կրնան աս բարերարութիւնն ընել: Կատարեալ բարիք մըն է ազգին` անոր նախատինք և բեռ չըլլալ, և ազգը իրեն նախատինք չսեպել. և ամէն մարդ պարտական է սա բանիս:
  • Խորհրդանշական իմաստ կա այն բանում, որ ավերակ  Անիում պահպանվել է Տիգրան Հոնենցի եկեղեցին

    Խորհրդանշական իմաստ կա այն բանում, որ ավերակ Անիում պահպանվել է Տիգրան Հոնենցի եկեղեցին

    27.09.2013| 11:20
    XII-XIII դդ. սահմանագլխին Անիի ամենանշանավոր քաղաքացին Սմբատի թոռ, Սուլիմի որդի Տիգրանն էր` Հոնենց տոհմից: Նա վաճառական էր, կալվածատեր, մեծատուն, դրամատեր, վաշխառու, անշարժ ու շարժական գույքը, հարստությունը հասնում էին միլիոնների, և քաղաքում նրա անունը կրող փողոց կար: Սակայն այդ միլիոնատերը միաժամանակ քրիստոնյա հավատի, առաքելական սուրբ եկեղեցու ջերմեռանդ ու հնազանդ նվիրյալն էր:
  • Կորսված Վանի ու վերագտնված  ճակատագրի կերպարվեստը

    Կորսված Վանի ու վերագտնված ճակատագրի կերպարվեստը

    24.09.2013| 11:34
    Խորհրդային տարիների հայ գեղանկարչության մեջ իր ինքնօրինակ ձեռագիրն է հաստատել ՀՄԱՅԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ում արվեստում կերպավորվել են ծննդավայր Վանը, որին նա հարկադրված հրաժեշտ է տվել հինգ տարեկան հասակում, գաղթի ու սպանդի հիշողությունները` դաջված ահաբեկված մանկան հայացքում, իրենց ազգային նկարագիրն ու պայքարի պաթոսը կրող հայ զինվորը, աշխատավորը, շինականն ու մտավորականը, նոր կյանքի սեփական բանաձևը առաջադրող երիտասարդ սերունդն ու երիտասարդ հայրենիքը, հարազատ բնաշխարհն ու դրան ներդաշնակորեն միաձույլ ազգային ճարտարապետությունը` հիմնականում վեհանիստ եկեղեցիների տեսքով:
  • Դարձյալ Տիզբո՞ն, թե՞ Հռոմ

    Դարձյալ Տիզբո՞ն, թե՞ Հռոմ

    24.09.2013| 00:05
    Ռազմական ուժը և որպես հետևանք նաև քաղաքական կշիռը կորցնելուց հետո Հայաստանն արդեն երրորդ դարում կռվախնձոր է դառնում օր օրի հզորացող Հռոմի և նույնքան հզորացող Պարսկաստանի միջև։ Երկու հզոր պետություններից յուրաքանչյուրը քաղաքական, բարոյական և ռազմական ճնշման տակ ձգտում էր Հայաստանը դարձնել իր դաշնակիցը մյուսի դեմ և այդպես մինչև 428 թ., երբ վերացավ մեր թագավորությունը` մեր հզոր հարևանների «թեթև» ձեռքով։
  • Հայոց առաջին բարերարը

    Հայոց առաջին բարերարը

    13.09.2013| 11:08
    Բարերարությունը քրիստոնեական արժեքային համակարգի հիմնաքարերից է, որն ուղղակիորեն բխում է քրիստոնեական բարոյականության սկզբունքներից: Եվ մենք ունենք բարերարության շուրջ 1700-ամյա պատմություն, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը իր հետ բերեց նաև բարերարության սերմանում:
  • Ալեքսանդր Մանթաշյանց. բարերարության սկիզբ

    Ալեքսանդր Մանթաշյանց. բարերարության սկիզբ

    13.09.2013| 11:03
    Թող մեծամտություն կամ ինքնագովեստ չընկալվի, բայց բոլոր ժամանակների ամենախոշոր հայ բարերարի մասին ամենից շատ ես եմ գրել և ամենից հանգամանալից ես եմ ուսումնասիրել նրա կյանքն ու գործը: Քանիցս գրել եմ, որ բարերարությունը նրա ապրելու կերպն էր, թելադրված էր քրիստոսապաշտությամբ ու բացառիկ մարդկային խղճով: Գրել եմ, որ ազգին ու նրա կառույցներին բարիք բերեց իր ողջ գիտակցական կյանքում՝ 45 տարի շարունակ: Բայց երբեք մանրակրկիտ չեմ անդրադարձել սկզբին և դա հիմա եմ անում, որովհետև անհնար է «Բարի էջն» սկսել առանց այդ մեծագույն հայի:
  • Դարույնք կամ  Նոր Բայազետ

    Դարույնք կամ Նոր Բայազետ

    30.07.2013| 11:18
    Ընթերցողի հետ կիսվել ինձ ստիպեց նախկին երևանցի, այժմ բաքվեցի, Երևանում ծնված, մեծացած, հայի հացով սնված, թրքավարի դաստիարակված, ժամանակին Հայկական ԽՍՀ լուսավորության փոխնախարարի պաշտոնին հասած Սուրեն Ալիի Շարիֆովը: Այս ուրացող հացկատակը, որ, ինչպես նշեցինք, բավականին լուրջ կրթություն, արդյունքում` պաշտոն է ստացել Հայաստանում, հայտնի դեպքերի պատճառով իր ուզած գնով վաճառել է Երևանի կենտրոնի իր շքեղ բնակարանը, Բաքու մեկնել: Տեսնելով, որ կեղծելն ու հնարելը Ադրբեջանում եկամտաբեր բիզնես է, լծվել է հայր և որդի Ալիևների հակահայկական սայլին ու վարպետորեն կեղծում է պատմությունը` հընթացս ձևավորելով իր «դպրոցն» ու կադրերին:
  • Արժութաֆինանսական վարկած

    Արժութաֆինանսական վարկած

    19.07.2013| 12:07
    Հրեաստանը Հռոմեական կայսրության միակ պրովինցիան էր (մարզը), որին արտոնված էր իր դրամը հատել։ Ճիշտ է, որոշակի սահմանափակումներով. հրեաները կարող էին հատել միայն սիկղ` կրոնական հատուկ փող։ Բանն այն է, որ հռոմեական մետաղադրամների վրա դրոշմված էին հեթանոսական պատկերներ, որոնք, համաձայն հրեական հավատի, տաճար մտցնել չէր կարելի։ Բայց միաժամանակ էլ նվիրատվություն անել պետք էր, ուստի և ղևտացիք (հրեական տաճարի սպասավորներ) Հռոմից իրավունք խնդրեցին հատելու իրենց դրամը։