Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 
  • Վերջապես որտե՞ղ է Նոյյան տապանը

    Վերջապես որտե՞ղ է Նոյյան տապանը

    17.07.2013| 17:42
    Համաշխարհային ջրհեղեղի մասին աստվածաշնչյան ավանդապատումը դարեր շարունակ մարդիկ որպես ճշմարտություն են ընդունել, և հիմա էլ շատ քչերն են կասկածում դրան, մանավանդ, ականատես լինելով նոր ժամանակներում աշխարհի տարբեր մասերում հաճախակի տեղի ունեցող ավերիչ հեղեղումների։
  • Թաքսիմը վերադառնում է հայկական արմատներին

    Թաքսիմը վերադառնում է հայկական արմատներին

    14.07.2013| 16:16
    Թաքսիմի հրապարակում շինարարության ընթացքում հայկական տապանաքարեր էին հայտնաբերվել, որոնց լուսանկարները տարածվել են համացանցում։ Տապանաքարերի հայատառ գրությունները ներկայացրել է «Ակօս» շաբաթաթերթը։
  • 15 միլիոն տարի առաջվա կյանքը

    15 միլիոն տարի առաջվա կյանքը

    07.07.2013| 22:22
    Անտարկտիկայի սառցե շերտի տակ 3,2 կիլոմետր խորությամբ գտնվող Արևելք լճում կյանք է հայտնաբերվել: Լճի հատակի սառցե շերտն սկսել է ուսումնասիրվել 2012 թվականից, պարզվել է, որ նմուշները պարունակում են 3507 օրգանիզմների ԴՆԹ, հիմնականում բակտերիաների, որոնց մեծ մասը մինչ այդ անհայտ էր գիտությանը, նաև սնկերի ու բորբոսների: Գիտնականները ընդհանրապես չէին սպասում, որ այդքան խոր սառցաշերտերում որևէ կենսատեսակ կլինի:
  • Այսօր Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է

    Այսօր Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է

    06.07.2013| 15:33
    Հուլիսի 6-ը ազատամարտիկ, ռազմական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս, «Հատուկ գնդի» առաջին վաշտի հրամանատար Ջիվան Զավենի Աբրահամյանի ծննդյան օրն է (6.7.1961, Երևան - 20.7.1991, գ. Վերինշեն (ԼՂՀ Շահումյանի շրջան)/: Ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում՝ Աֆղանստանում և պարգևատրվել «Արիության» մեդալով։
  • Տիգրանակերտի հնագիտական պեղումները վերսկսվել են

    Տիգրանակերտի հնագիտական պեղումները վերսկսվել են

    05.07.2013| 18:13
    Տիգրանակերտ քաղաքի հնագիտական պեղումները վերսկսվել են, աշխատանքներն ինչպես հավաստիացնում է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, ընթանալու են հիմնականում 3 պեղավայրերում՝ Ամրացված, Կենտրոնական և Անտիկ թաղամասերում: Այս մասին հայտնում է karabakh-open.info-ն:
  • Հայատառ հազվագյուտ գրքեր

    Հայատառ հազվագյուտ գրքեր

    04.07.2013| 11:48
    Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանում բացվել է «Ես այսօր ամբողջ հոգով Երևանում եմ» խորագրով ցուցահանդես:
  • Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 4-րդ)

    Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 4-րդ)

    02.07.2013| 11:45
    Հաջորդ` դեկտեմբերի 4-ի առավոտյան պարետը հայտնեց, որ պիտի տեղափոխվենք քաղաքի պարետատուն: Մենք ափսոսեցինք, որ այդ բանուկ փողոցից ու մաքուր կացարանից պիտի հեռանայինք: Ժամը 9-ին քաղաքի պարետը` նախկին ծանոթ սպաներից գնդապետ Մուսայելյանը, ավտոմոբիլով եկավ ու մեզ տեղափոխեց իր շենք:
  • Կոմբոջայում հայտնաբերվել է հնագույն քաղաք

    Կոմբոջայում հայտնաբերվել է հնագույն քաղաք

    30.06.2013| 12:57
    Կոմբոջայում, Անգկորի ավերակներից ոչ հեռու, միջազգային հնագետների յոթ հոգանոց խումբը հայտնաբերել է լքված քաղաքի փլատակներ: Գիտնականները գտել են կառույցների, շինությունների մնացորդներ, ինչպիսիք, օրինակ, 30 կմ քառ. վրա տարածվող ջրատարներն են, որոնք հայտնաբերվել են ուղղաթիռի վրա տեղադրված լազերային սարքավորումների օգնությամբ:
  • Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 3-րդ)

    Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 3-րդ)

    28.06.2013| 12:03
    Առավոտյան իմ հոգուն տիրեց մի տարօրինակ մեղմություն ու քնքշություն, հեզություն ու թեթևություն, ներողամտության մի անսահման զգացում: Իմ բանտարկված վիճակը թվում էր այլևս թեթև ու չնչին մի բան: Այդ պահին ես պատրաստ էի ներել բոլոր նրանց, ովքեր երբևիցե ինձ վիրավորել էին ինչ-որ բանով, և ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբևիցե որևէ բանով վիրավորել էի:
  • Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 2-րդ)

    Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 2-րդ)

    25.06.2013| 11:57
    Ինձ մնում էր պատրաստվել ու տեղափոխվել Կոնդ: Առանց այդ էլ պիտի թողնեի սենյակս, պիտի զիջեի Հովհ. Քաջազնունուն ու տեղափոխվեի ուրիշ բնակարան: Բայց հարկ չունեի շտապելու. մինչև դեկտեմբերի 2-ի գիշերվա ժամը 12-ը երկրի տերը պիտի մնար հայրենի իշխանությունը, և միայն հիշյալ ժամին Վրացյանի կառավարությունն իր լիազորությունները պիտի զոհեր օտարներին: Պայմանավորված էր, որ մինչև վերջիններիս՝ այդ ժամանակ Բաքվում գտնվող և Ստալինի հաճությամբ Մոսկվայի ներկայացուցիչ նշանակված հայ գործակալների` Դիլիջանից Երևան հասնելը, իշխանության գործերը պիտի վարեին Դրոն և Սիլինը՝ Լեգրանի առաքելության խորհրդականներից մեկը: